Վերև֊ներքև

Ես վերև ներքև ասելով, հասկանում եմ աղքատի, որը գտնվում է ներքևում և հարուստին, որը գտնվում է վերևում։ Ես չեմ ընդունում այս բառերը, որովհետև բոլորը հավասար են կապ չունի գումարի, հարգանքի չափը, բոլորը հավասար են։ Կան մարդիկ ովքեր վերևից են նայում ցածրին կանգնածին, բայց ոչ մեկ չի կարող ասել վաղը ինչ կլինի միգուցե ներքևում գտնվողը բարձրանում է վերև, իսկ վերևի կանգնածը ինջնում է ներքև։ Ես ուզում եմ ասել, որ պետք է հարգենք մարդուն անկախ նրանից նա ինչ կարգավիճակում է։

My favourite animals

Of course, I like many animals, but my favorite animals are dogs and lions. Dogs are our friends, they are loyal to their owners, I like dogs because they are good, there are many breeds that I like, but I like the Spitz breed the most, they are small and beautiful.
I like lions because they are the main animals, they roar very loudly, I don’t know why I like them, maybe they are alert against all animals.

Animals are our friend

cartoon-animals-i79087

The project for 7th graders

Animals are our best friends but unfortunately most of the time they are ignored, mistreated, or even tortured by people. With this project we aim to help our students gain animal love early on, show their responsibility towards their “pet friends” and take care of them. Cooperating with children from other countries will motivate them to learn foreign languages and improve their European identity.

We plan to achieve these goals through the activities we carry out during the project. Students will also be encouraged to help animals throughout the project. Our main goal is to improve their sense of responsibility towards animals. They will take care of the animals in their environment whenever they can. All the partners are equally responsible for carrying out the activities with their students and uploading the materials on Twinspace

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Ներկայումս բնակեցված են հս. լ. 780 և հվ. լ. 560 զուգահեռականների միջև գտնվող համարյա բոլոր ցամաքային տարածքները։ մերձբևեռային, լեռների բարձրադիր շրջանները և անապատային ընդարձակ տարածքները)։ Նախկինում ավելի սահմանափակ տարածք է բնակեցված եղել։ Ժամանակի ընթացքում բնակչության թվի աճին և գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց երկրագնդի բնակեցված տարածքը ընդարձակվել է։ Տարածքի բնակեցվածության ընդհանուր պատկերը և բնակեցվածության աստիճանն արտահայտվում են բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության միջին խտությունը բնակչության թվի հարաբերությունն է տարածքի մակերեսին, այսինքն` բնակիչների միջին թվաքանակը` մեկ քառ. կմ տարածքի հաշվով (մարդ/քառ. կմ): Քարտեզ. Աշխարհի բնակչության տեղաբաշխումը Ներկայումս բնակչության տեղաբաշխումը ծայրաստիճան անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդում են մի շարք գործոններ: Դրանց շարքում բավական մեծ է բնական գործոնների` բնական պայմանների և ռեսուրսների (ռելիեֆ, կլիման, ջրեր, հողեր և այլն) դերը, դրանց նպաստավոր լինելը բնակեցման և տնտեսական գործունեության համար: Դիտելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը` կնկատեք, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առա ջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։

Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները. ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։ գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:

Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ`արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։

Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:

Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:

Բնակչության միգրացիաները: Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատ- մությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։ Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։

ԹԵՄԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Ինչպիսի՞ն է աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերը։
    Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը փոխվում է ոչ միայն բնական շարժի (սերնդափոխություն), այլև մեխանիկական շարժի՝ միգրացիայի (գաղթերի) շնորհիվ:
  • Թվարկե՛լ և բնութագրե՛լ աշխարհի բնակչության կուտակման գլխավոր շրջանները։
    Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքը,Արևմտյան Եվրոպան,ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։
  • Թվարկե՛լ միգրացիայի տեսակները, և նշե՛լ գլխավոր պատճառները։
    Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է աղքատություն, գործազրկությունն է։