Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

 Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը: Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:

Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Untitled1 - Copy.png

Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:

db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg

Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):

Մեծ Բրիտանիա.jpg
Աֆղանստան.jpg

Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանա­ցիները (25%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (2%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը:

Հայաստան.jpg

Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 

բուրգ.jpg

Աշխատանքային ռեսուրսներ

Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15−­65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։

Աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման վիճակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները․

  •  ընդհանուր թիվը
  • սեռատարիքային կազմը
  •  տնտեսապես ակտիվ բնակչության թիվը
  • զբաղվածների ընդհանր թիվը
  •  զբաղվածների թիվն ըստ ոլորտների և ճյուղերի
  • սոցիալ- դասակարգային կազմը
  • կրթական և մշակթային մակարդակը:

Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչթյան ընդհանր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչթյան ընդհանուր թիվը և այդ թվում աշխատունակ տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսների քանակը 2,28 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի գրեթե 70%-ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռ և Կոտայքի մարզերում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշե՜լ բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպի երկրներում( առաջին և երկրորդ տիպ` զարգացած և զարգացող երկրներ)։
    Բնակչության սեռային տարիքային հետևյալ խմբերն են ՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ: Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:
  2. Նկարագրե՜ք և բացատրե՜ք բնակչությնա սեռատարիքային բուրգերը։
    Բուրգերը ցույց են տալիս բնակչության սեռատարիքային թիվը։ Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:
  3. Համեմատել զարգացած և զարգացող երկրների աշխատանքային ռեսուրսների զբաղվածության մակարդակն ու կառուցվածքը։
    Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում 15-65 տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնագավառում։ Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քանակով, այլև որակով։
  4. Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ։
  5. https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, համեմատել Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության սեռատարիքային կազմը( կարող եք ընտրել ցանկացած երկիր)։
  6. https://www.populationpyramid.net/armenia/2019/ կայքի միջոցով, ընտրել զարգացած և զարգացող չորս երկրներ, որտեղ արտահայտված է բնակչության ծերացման փուլ։

Պատմություն Տիրան, Արշակ II, Պապ

  1. Խոսրով Կոտակին փոխարինեց Տիրանը նա գահակալել է 338-350 թթ․
    2. Նա ձգտում էր Մեծ Հայքը հեռու պահել Հռոմեական կայսրության և Սասանյան պարսկաստանի պայքարի մեջ ներքաշվելուց։
    3. Հայաստան այցելաց Ատրպատականի մարզպանը նրան ձերբակալեց և տարավ Շապուհ արքայի մոտ և որոշ ճամանակ անց նրան ազատ են արձակում։
    4. Արշակ II Գահակալել է 350-368 թթ․ Նա ինքնուրույն քաղաքանություն էր վարում։
    5․ Նա միջնորդեց, որ Գնելն ու Տիրիթը գան Հայաստան։
    6. Աշտիշատում 354 թ․ հրավիրեց ժողով, որը նշանավոր էր այնտեղ ընդունվում էին հոգևոր և կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։
    7. Քանի, որ Տիրիթը նույնպես սիրում էր Գնելի կնոջը Փառանձեմին, Տիրիթը Արշակին տրամադրում էր Գնելի դեմ, հետո Գնելին դաժանաբար սպանում է, որից հետո իմանալով ճշմարտությունը Տիրիթին նույնպես մահապատժի է ենթարկում։
    8. Նա վարում էր ազատ քաղաքականություն։
    9. Հայ-Պարսկական պատերազմը ավարտվեց Հռոմեացիների պարտությամբ։
    10. Թշնամու պաշարման մեջ էր անցել Արտագերս ամրոցը։ Այնտեղ հորոսական դիմադրություններ էին ցուցաբերում Փառանձեմ թագուհու 11 հազարանոց զորականները։
    11. Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին, նա գահակալել է 370-374 թթ․։
    12. 371 թ․ տեղի ունեցավ Ձիրավի ճակատամարտը։
    13. Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է 100 հազարի։
    14. Նրան հաջորդեց նրա որդիների Արշակ III-ի ու նրա գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանը։

Լաբորատոր փորձ Mg

Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ.

Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:


մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդ

մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ

Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.

Mg+O2→MgO

Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.

Mg+O2→2MgO

Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.

2Mg+O2=2MgO

Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում:

Մագնեզիումի այրումը 

Նախագիծ` Նատրիումի քլորիդ (NaCl) Կերակրի աղի մաքրումը

Նատրիումի քլորիդ (NaCl) կամ կերակրի աղ, նատրիումի և քլորի իոնիկ միացություն է NaCl քիմիական բանաձևով, որը ներկայացնում է նատրիումի և քլորիդի իոնների 1։ 1 հարաբերակցությունը։ 22,99 և 35,45 գ/մոլ համապատասխանաբար մոլային զանգվածներով, 100 գ NaCl-ը պարունակում է 39,34 գ Na և 60,66 գ Cl:


Ֆիզիկական հատկություններ-

Նատրիումի քլորիդի եռաչափ մոդելը։ 

Նատրիումի քլորիդը անգույն բյուրեղային նյութ է՝ աղի համով։ Մանր ջարդված վիճակում ունի սպիտակ գույն։


Բնության մեջ գտնվելը և ստացում`

Նատրիումի քլորիդը լուծված վիճակում գտնվում է ծովերի և օվկիանոսների ջրերում։ Ծովի ջուրը պարունակում է մինչև 3% նատրիումի քլորիդ։ Ծովի ջուրը գոլորշիացնելիս նրա մեջ լուծված աղերը նստում են։ Դրանից ծովափնյա վայրերում օգտվում են նատրիումի քլորիդ արդյունահանելու համար։

Իսրայելի և Հորդանանի գոլորշիացման աղային ավազանները Մեռյալ ծովի հարավային մասում:

Աղակույտեր Բոլիվիայում

Տարածված է նաև նատրիումի քլորիդի ստացումը աղի լճերից, օրինակ՝ Բասկունչակ և Էլտոն լճերից։ Մի ժամանակ դրանք եղել են ծովածոցեր։ Անջատվելով ծովերից, ծովերը փոխարկվում են լճերի։ Աղի լճերը չորանում էին և նրանցում բյուրեղային ձևով նստում էր նատրիումի քլորիդը։ Այսպիսի աղը կոչվում է ինքնանիստ աղ։ Վերջնականապես չորացած աղի լճերից տեղերում առաջացել են քարաղի հանքեր։

Կիրառում`

Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին․ դրա համար էլ այդ աղը պատկանում է առաջին անհրաժեշտության նյութերի թվին։ Շատ նոսր լուծույթի ձևով կերակրի աղը կիրառվում է նաև բժշկության մեջ (ֆիզիոլոգիական լուծույթ)։

Նատրիումի քլորիդը կիրառվում է պահածոներ պատրաստելիս, այսինքն՝ սնունդը փչանալուց պաշտպանելու համար։ Աղ դրված միսը, ձուկը, բանջարեղենը ավելի երկար են պահվում, քան թարմ վիճակում, որովհետև բարձր կոնցենտրացիաների դեպքում աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները։

Մեծ քանակությամբ կերակրի աղ օգտագործվում է նաև քիմիական արդյունաբերության մեջ կծու նատրոնմետաղական նատրոնսոդա և նատրիումի այլ միացություններ, ինչպես և քլոր և նրա բազմազան միացություններ ստանալու համար։

Արդյունահանված աղի մոտ 51%-ը օգտագործվում է ցուրտ երկրներում ձմեռները փողոցների սառույցը հալեցնելու նպատակով։ Փողոցների սառույցը հալեցնելու համար ավելի գերադասելի է օգտագործել կալցիումի քլորիդ, քանզի այն ջրի հետ լուծվելիս էներգիա է անջատում՝ այդպիսով տաքացնելով մոտակա սառույցը և ձյունը։ Այն նաև իջեցնում է հալման ջերմաստիճանը։ Նատրիումի քլորիդը նույնպես իջեցնում է հալման ջերմաստիճանը, սակայն լուծվելիս ջերմություն չի արձակում։ Սակայն նատրիումի քլորիդն ավելի մատչելի է, և պաշարելու կամ օգտագործելու հատուկ պայմաններ չի պահանջում, ի տարբերությւն կալցիումի քլորիդի։ Մագնեզիումի քլորիդը նույնպես հաճախ օգտագործվում է այդ նպատակների համար։

Աղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվում է բազմաթիվ քիմիական նյութերի արտադրության մեջ, որոնք սպառում են աշխարհի արտադրության մեծ մասը։

Կոշտ ջուրը պարունակում է կալցիում և մագնեզիում իոններ, որոնք խանգարում են օճառի գործողությանը և նպաստում են կենցաղային և արդյունաբերական սարքավորումների և խողովակների մեջ ալկալային հանքային պաշարների մասշտաբի ստեղծմանը։

Շատ միկրոօրգանիզմներ չեն կարող ապրել աղի միջավայրում. Ջուրը դուրս է բերվում իրենց բջիջներից `օսմոզով։ Այդ պատճառով աղը օգտագործվում է որոշ սննդամթերքների, ինչպիսիք են խոզապուխտը, ձուկը կամ կաղամբը պահելու համար։

Աղը ավելացվում է սննդի մեջ, կամ սննդի արտադրողի կամ սպառողի կողմից, որպես հոտավետության միջոց, կոնսերվանտ, հավելանյութ և գույների մշակող:Սննդի արդյունաբերության մեջ աղի սպառումը բաժանվում է սպառման նվազման կարգով, սննդի վերամշակման այլ այլ ապրանքների, մսի տուփերի, պահածոյացման, հացաթխման, կաթնամթերքի և հացահատիկային արտադրատեսակների արտադրանքների մեջ։

Կաթնամթերքի շատ արդյունաբերություններում պանիրին ավելացվում է աղ, որպես գույնի, ֆերմենտացման և հյուսվածքների վերահսկման միջոց։

Կաթնամթերքի ենթահամակարգը ներառում է այնպիսի ընկերություններ, որոնք արտադրում են սերուցքային կարագ, խտացրած և եփած կաթ, սառեցված աղանդեր, պաղպաղակ, բնական և վերամշակված պանիր և մասնագիտացված կաթնամթերք։

Նատրիումի քլորիդը օգտագործվում է անասնաբուժական բժշկության մեջ `որպես էմիսիա առաջացնող միջոց։ Այն հանդես է գալիս որպես տաք հագեցած լուծույթ։

Առնվազն միջնադարից ի վեր մարդիկ օգտագործում են աղը որպես մաքրող միջոց, որը քսում է կենցաղային մակերեսներին։

Արտադրությունը`

Աղը ներկայումս զանգվածային արտադրվում է ծովային ջրի կամ աղի ջրազերծումից `ջրաղացանցի ջրհորներից և աղի լճերից։ Քարի աղի արդյունահանումը նույնպես հիմնական աղբյուր է։ Չինաստանը աշխարհում աղի հիմնական մատակարարն է։ 2017 թվականին համաշխարհային արտադրությունը գնահատվել է 280 միլիոն տոննա, իսկ հնգյակի արտադրողներն (միլիոն տոննայով) են Չինաստանը (68.0), ԱՄՆ-ը (43.0), Հնդկաստանը (26.0), Գերմանիան (13.0) և Կանադան (13.0): Աղը նաև կալիումի արդյունահանման հետևանք է։

Չնայած այն հեշտությամբ ձևավորվում է իր բաղադրիչ տարրերի նատրիումի և քլորի համադրությամբ՝

2Na(s) + Cl2(g) → 2NaCl (s)

այրվող ռեակցիայի մեջ, որը արտազատում է մոտ 411 կիլոջուլ էներգիա միացության մեկ մոլի համար։

Ուժային բազային նատրիումի հիդրօքսիդի և ուժեղ թթվային հիդրոքլորի թթու չեզոքացումը նաև ձևավորում է նատրիումի քլորիդի լուծույթներ ՝ հակադարձելով էլեկտրոլիզի էներգիայի կլանման գործընթացը, որը և նատրիումի հիդրօքսիդը և հիդրոքլորաթթունը դարձնում է ավելի թանկ։

Գրաբարից աշխարհաբար

Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ` փոխեաց աստի անդր, եւ փոխեսցի. եւ ոչ ինչ անհնարին լինիցի ձեզ։

                                                                                                                    (Մատթէոս    ԺԷ, 19)

ունիցիք                                — ունենաք, կունենաք, պիտի ունենաք

քան  զհատն մանանխոյ   — մանանեխի հատիկի չափ

ասասջիք                             —  ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք

լերինս այսմիկ                    —  այս լեռանը

փոխեաց                             — փոխվիր, տեղափոխվիր

աստի                                   — այստեղից

անդր                                    — այնտեղ

փոխեսցի                             —  տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի   տեղափոխվի,

տեղափոխվելու է

լինիցի                                  —  լինի, կլինի, պիտի լինի

Եթե ունենաք հավատս մանանեխի հատիկի չափ, ասացեք այս լեռանը տեղափոխվի այստեղից այնտեղ, և տեղափոխվելու է և ոչինչ անհնարին լինի ձեզ։