Լաբ․ աշխ․ Հեղուկի ծավալի որոշումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակ՝ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները որոշել։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․Չափանոթ, բաժակով ջուր, ոչ մեծ սրվակ և տարբեր տեսակի անոթներ

Աշխատանքի ընթածքը․ Նախապատրաստական աշխատանք՝ ծավալը դա մարմնի զբաղեցրած տեղն է, որպես ծավալի չափման հիմնական միավորը ընթունված է այն խորհանարդի ծավալն է, որի կողմը 1մ է այդ միավորը 1մ3։
Օգտարգործվում են նաև այլ միավորներ 1դմ3, 1մլ3, 1լ, 1մմ3

1լ=1դմ3

1մմ=1սմ3

Որպիսզի հասկանանք ինչպես է, որ 1լտ=1դմ3 և 1մլ=1սմ3 կատարենք փորձ։ 1դմ 3-ի, 1լ տարողությամբ’ շշի մեջ լցրեցինք։ Ի զարմանս ինձ այն ամբողջությամբ տեղավորվեց

Փորձ 2

Վերցրեցի ներարկիչը լցրեցի մեջը ջուր հետո այն ներարկեցինք 1սմ3։ Դա ել տեղաորվեց։

Տնային՝ Հաշվել մեկ կաթիլի ծավալը

Մագնեզիում

Մագնեզիումը մետաղական իոն է, որը գտնվում է յուրաքանչյուր քլորոֆիլային մոլեկուլի կենտրոնում: Դա ֆոտոսինթեզի համար կարեւոր տարր է:
Մագնեզիումի իոնները համտեսել են թթու: Ջրի փոքր քանակությամբ մագնեզիումը հանքային ջրի մեջ փոքր-ինչ տտիպ բույր է հաղորդում:
Մագնեզիումի հրդեհը ջրի ավելացումով առաջացնում է ջրածնի գազ, ինչը կարող է հանգեցնել կրակի ավելի այրման:
Մագնեզիումը արծաթափայլ սպիտակ ալկալային մետաղ է:

Պատմություն

  1. Նա ուժեղացրել է բանակը վերելքի է հասցրել տնտեսությունը։
    2. 325 թ Նիկեայում Արիստակես Եկիսպոկոսը մասնակցեց տիեզերական ժողովին։
    3. Գրիգորիսը կատարում էր Փայտկարանի գործը:
    4. Խոսրով կոտակը թագավորել է 330-338 թվականին և արքունիքը տեղափոխել է Դվին։
    5. Հայերը պատերազմեցին Սասանյան Պարսկաստանի դեմ և Հայերը տարան հաղթանակ։

Ջրիմուռների բազմազանությունը

Ջրիմուռների բազմազանությունը

Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության: Եկեք դիտարկենք միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները:

Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:

Քլամիդոմոնադ

ցիտո-w2621.png

Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:

Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով: Բջջի առջևի, ավելի նեղ ծայրի վրա նա ունի երկու մտրակ, որոնց միջոցով շարժվում է: Ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազմը, կորիզը, քլորոֆիլ պարունակող քրոմատոֆորը, վակուոլները և լուսազգայուն աչիկը, որի միջոցով բջիջը կլանում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն:   

Քլամիդոմոնադը կարող է սնվել ոչ միայն ֆոտոսինթեզի արդյունքում ստացված, այլ նաև պատրաստի օրգանական նյութերով՝ կլանելով դրանք բջջի ամբողջ մակերեսով: Դրա շնորհիվ այս ջրիմուռը օգտագործում են ջուրը օրգանական թափոններից մաքրելու համար:

Քլամիդոմոնադը բազմանում է ինչպես անսեռ` զոոսպորներով, այնպես էլ սեռական եղանակով:

Քլորելա

պլազմա-w596.png

Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:

Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց: Քլորելան արտազատում է մեծ քանակությամբ թթվածին, ուստի այն օգտագործում են տիեզերանավերում ու սուզանավերում օդի բնական բաղադրության պահպանման համար:

Քլորելան բազմանում է միայն անսեռ եղանակով՝ սպորների առաջացմամբ:

Պլևրոկոկ

1-24.png

Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:

Սպիրոգիրա

1609_spirogyra_4_11330473821761.jpg

Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը:

Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով:

Վեգետատիվ բազմացման ընթացքում սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի:

Սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Այդ կամրջակներով բջիջների պարունակությունը փոխանակվում է և միախառնվում, իսկ կորիզները՝ միաձուլվում: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:

Սեռական բազմացման այսպիսի եղանակը կոչվում է կոնյուգացիա (միաձուլում):

Ուլոտրիքս

875a8375f91de049494d6073098e8a2f_39baccb2df09e7a35a9e334e69c573a5.jpg

Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:

1-29-w4514.png

Գորշ ջրիմուռներ

1.jpg

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:

Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններին: 

Կարմիր ջրիմուռներ

kraas515.jpg

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:

Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:

Օրինակ

կարմիր ֆիկոէրիտրինը և կապույտ ֆիկոցիանինը:

Կարմիր ջրիմուռները նույնպես կարող են ունենալ ռիզոիդներ և տերևանման թիթեղ:

profimedia-0191051026.jpg

Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:

Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:

Թվական անուն. թվականի տեսակները

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։

Թվականներն ըստ իմաստի լինում են՝

1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից (համարիչից), որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից (հայտարարից), որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։

3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։

4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։

Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ-երորդ ածանցների միջոցով։

Առաջադրանքներ

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:
Եզակի

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
եզակի

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:
հոգնակի

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
եզակի

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
եզակի

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
եզակի

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
հոգնակի

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:
հոգնակի

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
եզակի

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
հոգնակի

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդը (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով(լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու գործածվում(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար) անտառ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն են (ստեղծագործություն) ցուցադրել(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճում(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

Երկրաչափություն

  1. Անկյան կողմերըԲարդություն հեշտ
    CB, AB, BC, BA,

    2. Անկյան նշանակումԲարդություն հեշտ
    KLM, MLK

    3. Ճառագայթի սահմանումԲարդություն հեշտ
    1. EK
    2. ZK,KZ
    3. 3
    4. 150
    5. 2

    4. Ճառագայթների, ուղիղների և հատվածների գաղափարներըԲարդություն միջին
    ա) K կետը KR ճառագայթի համար սկզբնակետ է:
    բ) RK ճառագայթի սկզբնակետը R
    գ) KR և RK ուղիղները համընկնում են
    դ)  KR և RK ճառագայթները տարբերվում են
    ե) KR և RK հատվածները համընկնում են

    5. Անկյան գաղափարըԲարդություն միջին
    1. Այդպիսի անկյուն չկա
    2. ∡AOB
    3. 4

    6. Ճառագայթի և հատվածի տարբերությունըԲարդություն միջին
    1. O, Z, Y, I
    2. I
    3. I, U, S

    7. Անկյան ներքին և արտաքին տիրույթԲարդություն միջին
    3 մասի
    ա)∡M անկյան ներքին տիրույթ
    բ)∡M անկյան արտաքին տիրույթ

    8. Փռված անկյունԲարդություն միջին
    ա) ճառագայթ
    բ) փռված անկյուն

    9. Անկյան ներքին և արտաքին տիրույթներ, դրանց միավորումըԲարդություն միջին
    շրջան

    10. Երկրաչափական պատկերների սահմանումըԲարդություն միջին
    ուղիղ

    11. Փռված անկյան ներքին տիրույթըԲարդություն բարդ
    Փռված անկյունը ներքին տիրույթ չունի:

Քիմիական Տարրերի Նշանները

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ « Քիմիական տարրերի նշանները»

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ , ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

ա ) ակադեմիական

Դասի արդյունքում սովորողները

  1. կընկալեն քիմիական նշանը ՝ որպես քիմիական տարրի գրառման ձև,
  2. կկարողանան անվանել , գրառել , կարդալ ,ճանաչել քիմիական տարրը ՝ըստ նշանի
  3. կամրապնդեն պարզ և բարդ նյութերի մասին ունեցած գիտելիքները:

բ) սոցիալական

1. կզարգացնեն զույգով ,խմբով աշխատելու , ընկերոջը լսելու , քննարկելու , ինքնագնահատում կատարելու հմտությունները,

2. կցուցաբերեն ակտիվ մասնակցություն թեմայի ուսումնասիրության գործընթացին։

Անհրաժեշտ ուսումնական նյութեր ՝ քիմիական տարրերի նշաններով քարտեր, քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր ։

Դասի ընթացքի նկարագրությունը: Խթանման կամ ակտիվացման փուլի նկարագրությունը և տևողությունը ( 10 րոպե)

  1. Սովորողներին բաժանել քիմիական տարրերի նշաններով և քիմիական տարրերի հայերեն անուններով քարտեր: Առաջարկել լուռ շրջել դասարանում ՝ բարձր պահած քարտը , գտնել զույգին և նստել նրա կողքին ( ուսուցիչը հետևում է սովորողներին,սխալի դեպքում ուղղորդում ):

Ներկայացված է օրինակելի դասի պլան 7-րդ դասարանի «Քիմիական տարրերի նշանները» թեմայից

Երբ բոլորը ընտրություն են կատարում , զույգերը հերթով կանգնում , դասարանին ցույց են տալիս քարտերը , բարձրաձայն ասում տարրի անվանումը և նշանի անվանումը և նշանի արտասանությոան ձևը:

  1. Կատարել նախորդ դասի առանցքային հասկացությունների յուրացման ստուգում ՝« մտագրոհ» ՝հետևյալ հարցերով.
  1. Քանի՞ խմբի են բաժանվում բնույան մեջ հանդիպող նյութերը՝ ըստ բաղադրության:
  2. Որո՞նք են դրանք :
  3. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ նյութեր. բերել օրինակներ:
  4. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ նյութեր. բերել օրինակներ:

English classwork

b.



1. Community service-d. work that people do without payment to help other people:

2. badge-f. a small piece of metal or plastic that you can pin on your clothing.

3. award-e. a prize given to a person for doing something very well.

4. guest-b. a person who comes to a place because they are invited.

5. Bracelet-c. a piece of jewellery worn around the wrist or arm.

6. fashion designer-a. a person who creates beautiful clothes.