Բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը

բազմացումը
Ջուր, լույս, ջերմություն։ Խլոմենամոնադան բազմանում է ոչ սեռական ճանապարհով։ Դա տեղի է ունենում այսպես․ այն սկզբից բաժանվում է բժիժների, նրանցից առաջանում են զոոսպորներ։ Նրանք մայրական թաղանթը պատռում են և նրանք անցնում են ջրի մեջ։
Զոոսպորը դա ջրիմուռի հատուկ բջիջ է։ Այն ոչ սեռական բազմացման համար է։ Ջրի մեջ այն տեղաշարժվում է մտրակների շնորհիվ։ Զոոսպորները արագ աճում են և վերածվում են խլոմենամոնադայի, որը նորից սկսում է բազմանալ։
Շատ ջրիմուռներ բազմանում են զոոսպորների միջոցով, իսկ եթե պայմանները վատանում են չորանում են ջրամբարները, ցրտերն են մոտենում և տեղի է ունենում խլոմենամոնադայի սեռական բազմացում։
Մայրական մջջի մեջ առաջանում են գամետներ։ Այդպես կոչվում են սեռական բջիջները։ Նրանք նման են զոոսպորներին, բայց չափերով ավելի փոքր են։ Տարբեր տեսակների երկու գամետները ձուլվում են և առաջանում է նոր բջիջ՝ զիգոտա։ Զիգոտան պատվում է ամուր թաղանթով՝ լավ պահպանվելու համար։ Երբ պայմանները բարենպաստ են զիգոտի պարունակությունը սկսում է կիսվել և ամեն մի բաժնից առաջանում է նոր խլոմենամոնադայի բջիջ։

բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը
Այս արագահոս, քարքարոտ գետակում կա ջրիմուռ՝ լոտրիկս։ Այն թելանման է՝ բազմաբջիջ, թելանման ջրիմուռ։ Թելը կազմված է բազմաթիվ բջիջներից, որոնք մեկ շարքով են դասավորված։ Թելի ամենաներքևի մասում երկարավուն, անգույն բջիջ է՝ դրանով լոտրիկսը ամրանում է քարին կամ հատակին, որպեսզի տեղում ամրանա։ Մյուս բոլոր բջիջները բաղկացած են թաղանթից, ցիտոպլազմից և կորիզից և քրոմատոֆորներից։ Քրոմատոֆորը նման է չփակված օղակի։ Լոտրիկսի մոտ կան զոոսպորներ, ոնց որ ուրիշ ջրիմուռներում։ Բարենպաստ պայմաններում բջջի պարունակությունը սկսվում է կիսվել։ Նրանց մեջ ևս առաջանում են զոոսպորներ, բայց նրանք ունեն չորսական մտրակներ։ Հայտնվելով ջրի մեջ նրանք նստում են որևէ մակերևույթի վրա և սկսում է աճել նոր թել։ Սա ոչ սեռական բազմացում է։ Ոչ բարենպաստ պայմաններում տեղի է ունենում սեռական բազմացում։ Բջջում առաջանում են գամետներ։ Ի տարբերություն զոոսպորների նրանք ունենք ոչ թե չորս այլ երկու մտրակ և չափերով փոքր են։ Հայտնվելով ջրի մեջ գամետները ձուլվում են ուրիշ գամետների հետ և առաջանում է զիգոտա։ Զիգոտան պատվում է ամուր թաղանթով և նրրան չի սպառնում ոչ ցուրտը ոչ շոգը։ Զիգոտան կարող է պահպանվել շատ երկար։ Երբ վրա է հասնում բարենպաստ պայմաններ նրա պարունակությունը բաժանվում է բջիջների, որոնցից առաջանում են զոոսպորներ։ Երբ զոոսպորները նստում են որևէ անշարժ մակերեսի վրա, նրանք իսկույն աճում են և դառնում լոտրիկսի թել։

Հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին

Ջրիմուռներ ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։

Գորշ ջրիմուռներ սպորավոր բույսերի տիպ, որը ներառում է 240 ցեղ՝ 1500 տեսակով։
Բազմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են։
Ջրիմուռները հնագույն բուսական օրգանիզմներ են, որոնք դեռևս միլիոնավոր տարիներ առաջ բնակեցրել են երկիր մոլորակը:

Գործնական Քերականություն

1․ Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա Մարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա, Մարիամ:

2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գրգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիները առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

5․Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի, վատը կպակասեցնի:
Խելոքին մեկ ասա, անխելքին հազար ու մի ասա:
Արդար մազը չի կտրվի, մեղավորինը կկտրվի:
Բոյը երկար, խելքը կարճ:

6․ Աշնան մասին պատմություն հորինի՛ր, որքան հնարավոր է շատ բաղդատական և գերադրական աստիճանով ածականներ գործածելով։

Առաջադրանք, հոկտեմբերի 10-17, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Օժանդակ աղբյուրներ

Անանիա Շիրակացի

Առաջադրանքներ

1.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն «Անանաիա Շիրակացին մեծ գիտնական » խորագրով:

2.«Մի վանքի պատմություն»/Կարծում եմ , ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի վանքերով ճամփորդել է. ընտրում եք մեկ լուսանկար, ներկայացնում այդ վանքի ա.աշխարհագրական դիրքը, բ. պատմությունը, գ. ճարտարապետությունը/:

Խոր Վիրապ
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։
Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։

2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։
Նրանք պատրաստել են, ամաններ, կժեր, կարասներ և այլն։

3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։ Գոյություն ունի՞ արդյոք. Թագավորություննը գոյություն ունի
Ինչ է, Թագավորություննը միապետական պետություն, որ կառավարում է թագավորը 
Ինչպիսի՞ն է, Թագավորությունները լինում են, մեծ և փոքր, հարուստ և աղքատ

4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք, բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։
Բ) Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ, որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։
Գ) Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։

5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Ես և նա․ Նար-Դոս

Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը
Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ 
Սկեպտիկ-Ամեն ինչի կասկածող՝ ամեն բանի քննադատաբար վերաբերվող մարդ:
Նորաբողբոջ-նոր, թարմ
Կենսաթրթիռ-կյանքով լեցուն, կենսուրախ
Կարեվեր-Ծանր վերքեր ստացած՝ հասցրած
Անարգել-անպատվել, վիրավորել
Անհագուրդ-Անհագ
Կայծակնահար-Կայծակից զարկված՝ խփված, շանթահար

2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը:
Լակոնիկ նշանակում կարճ հստակ և շատ իմաստ արտահայտող։

Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով: 
Մենք մի քանի ընկերներով դասերից հետո մնում և զրուցում ժամանակը շատ հետաքրքիր է անցնում, նույնիսկ չենք ուզում տուն վերադառնալ։

3. Տղային․  

Ա. բնութագրի՛ր
Տղան ուներ բարեկազմ հասակ, վառված դեմք, ականջների մոտ ցրված փայլուն մազեր: Տղան շատ ազնիվ էր և վստահ ինքն իր մեջ։

Բ. մեղադրի՛ր
Տղան պետք է, աներ ամեն ինչ, որ աղջիկը ուրշի հետ չամուսնանար։

 Գ. արդարացրո՛ւ
Տղան արդարացի էր, քանի որ աղջիկը որոշել էր, որ պետք է ուրիշ հարուստ տղայի հետ ամուսնանար:

 4. Աղջկան․ 

Ա. մեղադրի՛ր
Աղջիկը մեղավոր էր, որովհետև նա ասել էր տղային, որ անգամ մահը նրանց չի կարող բաժանել, բայց նա ուրիշտ տղայի հետ ամուսնացավ:

 Բ. արդարացրո՛ւ 
Աղջիկը մեղավոր էր, որովհետև նա ասել էր տղային, որ անգամ մահը նրանց չի կարող բաժանել, բայց նա ուրիշտ տղայի հետ ամուսնացավ:

Գ. բնութագրի՛ր 
Աղջկը շատ խափուսիկ կերպար էր

5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.

Ա. տղայի կարծիքով-աղջիկը

Բ. քո կարծիքով-աղջիկը

6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձի՛ր ներկայացնել աղջկա
գրական դիմանկարը:
Զարմանալի պայծառ աչքեր, որոնց մեջ կարծես արևն էր վառվում,կենսաթրթիռ ծիծաղ, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում։

7. Քննարկիր հատվածները՝

1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել
 իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս
սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ,
ի՞նչ էր նրանց  արմատը․․․

2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։
Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի
զգում ինձ։ 
Այստեղ նա ասում է որ իրեն կործանել է

3.«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,- ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարաննէլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա  վճիռս իրագործելու։

 
Կարդա՛ ,,Նա,, պատմվածքը: 
Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 
Անհուն-Հուն չունեցող
Ականակիտ-Վճիտ, հստակ, մաքուր
Անբռնազբոսիկ-Ոչ բռնազբոսիկ, բնական
Սիրակեզ-Սիրուց կիզված՝ վառված՝ տոչորված, սիրավառ
Ընկղմվել-մխրճվել
Գոթական-գոթական ոճ ունեցող
Անանց-Չանցնող, չվերջացող, անվախճան
Պարուրել-Պատել, ծածկել
Տրուբադուր-թափառող բանաստեղծ
Հրացայտ-Կրակի նման վառվռուն՝ բորբոքուն
Անձեռակերտ-Ոչ ձեռագործ, ձեռքով չշինված
Ծնրադրել-Խոնարհվել։

2. Բացատրի՛ր արտահայտությունները՝

Ա.ամբողջ էությամբ լսողություն դարձած
Շատ ուշադիր լսել

Բ.սրտի լարերի վրա են նվագում
Սրտին մոտիկ ընդունել

Գ.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ 

3.Վերլուծի’ր հետևյալ հատվածը. -Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

-Իմ անունը Ջուլիետտա է։

-Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

-Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։
Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։
Իմ կարծիքը: Այս հատվածի ասելիքը: Այն էր,որ երբեմն ինքնասիրությունը թույլ չի տալիս անել այն, ինչը քեզ այդ պահին պետք է:

4. Վերլուծի’ր հետևյալ հատվածը.

Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք- ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։
Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում,
թռչում վերև՝ վրիժառության զգացումով լեցուն։ 
Կյանքում երբեմն վրեժ լուծելու համար դու անումես ամեն ինչ հնարավորինը,որ ան մարդը ումից ուզում ես վրեժ լուծել ներեղութոյուն ղնդրի քեզանից,ընկնի ոտերիտ տակ և զղճա նրա համար ինչ որ արել է:Պետք է ինքնասիրություն ունենալ:

5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու նկարագրության հետ:

6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:
Իմ կարծիքվ երկուսնել հասկանալի էր,բայս երկրերդում ավելի հասկանալի էր:

7. Ջուլիետային.

Ա․մեղադրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Բ ․արդարացրո’ւ  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Գ․ բնութագրի’ր  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:

9. Մեկ բառով բնութագրի՛ր նրան:
Իմ կարծիքով Ջուլիետան մեղավոր չէր,որ ինքն ու Անտոնիոյի բաժանվեցին:Քանի որ Ջուլիետան մտածում էր իր ապագայի մասին,նա հասկացավ,որ անտոնիոի հետ նա ապագա չունի և չի կարող կազմել:Կյանքը այդպես դաժան վարվեց նրանց նկատմամբ-երկուսի նկատմամբ

10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:
Կարծում եմ մի քիչ մեղավորություն ունի Ջուլիետան:Նա սերը փողում էր փողով,բայց չէ ար սերը ոչինչով չի կարելի փոխել:Կամ կյանքը այդպես է վարվել նրանց նկատմամբ:

11. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Շատ գեղեցիկ և մի քիչ էլ հուզիչ ավարտ էր: Ինձ թվում է,թե կյանքում էլ այսպիսի իրավիճակում,այսպիսի ավարտ կունենա:Ճակատագիրը կարող է կյանքը գլխիվայր շրջել։

12. Վերև-ներքև. ի՞նչ է դա քո պատկերացմամբ: /Ստեղծագործական աշխատանք/:

Վերև ներքև, ինչ է նշանակում դա: Որոշ մարդկան կարծիքով դա նշանակում է հարուստ աղքատ, իսկ մի ուրիշը դա հասկանում է ուղիղ իմաստով:  Ինչպես այս ստեղծագործությունում էր գրված, հարուստը իրեն բարձր էր դասում աղքատից, իսկ դուք հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ:

Նրա համար է բարձր դասում, որովհետև աղքատնել է համաձայնում (իմ կարծիքով): Իրականում կան հարուստներ, որոնք ոչ միայն հավասար են դասում իրենց, այլ նաև օգնում են իրենցից աղքատ մարդկանց: Մի հայտնի ասացվածք կա այս մասին` Կյանքը աստիճան է, մի օր վերևում ես, իսկ մի օր ներքևում: Իրականում, եթե աղքատը չընդունի, որ հարուստը իրենցի բարձր է, ապա այդպես էլ կլինի, հիմա կհարցնեք ինչպես` պատասխանեմ, եթե աղքատը չենթարկվի ոչ մի հարուստի, ապա հարուստները չեն կարողանա ինչ որ գործ անել, իսկ դա նշանակում է, որ նրանք ենչ կարող գումար աշխատել: Ահա, թե ինչպես:

Օրինակ` Ես վերև ներքև ասելով հասկանում եմ սար և ձոր, բայց վերև ներքևնել է նշանակում հակառակ և տարբեր: Մի խորհուրդ աղքատներին, որոնց ցածր են դասում հարուստները` երբեք մի ենթարկվեք ոչ ոքի:

Ատոմ ։ Քիմիական Տարր։ Պարզ եվ Բարդ նյութեր

Սովորել `էջ 47-51

Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։ 

Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.Vդար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։

XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի մեծ մասը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն իրենց հերթին բաղկացած են ատոմներից:

Դեռևս 20 -րդ դարում ֆիզիկոսները ապացուցել են,որ ատոմը ֆիզիկապես բաժանվում է այսպես կոչված տարրական մասնիկների:

Սակայն այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան, իսկ քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: 

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
Հետաքրիր է իմանալ, թե ատոմների ի՞նչ տեսակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում և ինչո՞վ նման։ Մարդկությանն այսօր հայտնի են ատոմների 110 -ից ավելի տեսակներ։ Դրանց մեծ մասը հանդիպում է բնության մեջ, իսկ որոշ մասը ստացվել է արհեստական եղանակով՝ միջուկային ռեակցիաների արդյունքում։

Ջոն Դալթոնը մշակել է ատոմային տեսություն, որտեղ ընդհանրացրել է տարբեր ատոմների մասին տեղեկությունները: Տեսության էությունը հետևյալն է՝
ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել:
միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ:
քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:
Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
Յուրաքանչյուր տարր ունի իր անունը, պայմանական նշանը և տարբերվում է մյուսներից։ Օրինակ, ատոմների որոշակի տեսակը կոչվում է երկաթ քիմիական տարր, մեկ այլ տեսակը` թթվածին քիմիական տարր, մեկ ուրիշը` ածխածին և այլն։
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները միանալով տարբեր հարաբերակցությամբ՝ առաջացնում են միլիոնավոր քիմիական միացություններ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այբուբենի սահմանափակ թվով տառերի տարբեր դասավորությամբ կազմվում են անթիվ բազմությամբ բառեր։

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Հոկտեմբերի 3-7

Սովորել `էջ 40-46

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

nimages (8).jpg
nimages (4).jpg
nimages (10).jpg
ndownload.jpg
nimages (11).jpg

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներ.

nfotosbornik_ru_2294.jpg nimages (3).jpg

nimages (7).jpgnimages (6).jpg

nimages (1).jpg

Լաբ․ աշխ․ ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և նրանց միավորների հետ

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։ Ցանկացած ֆիզիկական մեծության համար ընտրվում է չափման միավոր, որից հետո պատրաստում են տվյալ մեծությունը չափող գործիքներ օրինակ ՝ Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է 1 մետրը(1մ): Գիտության զարգացման ընթացքում մի քանի անգամ փոխվել է մետրի ընտրությունը:  2 տարբեր մետաղների` պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի վրա արված 2 խազերի միջև ընկած հեռավորությունը 1մ. պայմանական ընդունել են որպես երկարության չափանմուշ : Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում` Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում:  Բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս: Այդ գործիքներն են՝ չափաքանոնները և չափաժապավենները։ Որպես ծավալի չափման միավոր ընդունված է այն խորանարդի ծավալը, որը որի կողմը 1 մ։

Իմ երազանքների քաղաքը

Ես Դինան եմ։ Ես այսօր առավոտյան մտածում էի շատ տարբեր բաների մասին և իմ գլխում մի միտք ծագեց ես մտածում էի իմ երեազանքների քաղաքի մասին։ Ես կուզեի, որ իմ քաղաքում լիներ խաղաղություն, բոլորը ժպտան, տղաները հարգեն աղջիկներին, իսկ աղջիկները տղաներին։ Չլինեն հիվանդություններ։