Հանրահաշիվ

Առաջադրանքներ 2

17, 18, 22, 28, 31

17. Գտեք տառային արտահայտության արժեքը.
ա) a + b, երբ a = 1, b = 3
1 + 3 = 4
բ) a – b, երբ a = -2, b = 4
-2 – 4 = -6
գ) 2x – y, երբ x = 5, y = 6
(2 · 5) – 6 = 10 – 6 = 4
դ) 3x – 2y, երբ x = -1, y = -4
(3 · (-1)) – (2 · (-4)) = (-3) – (-8) = 5

18.

ա)

բ)

գ) 1

22. Քառակուսու կողմը a է։ Գրեք քառակուսու պարագծի և մակերեսի բանաձևերը։
a*4=p
a*a=s

28. Զբոսաշրջիկը 2 ժամ գնաց x կմ/ժ արագությամբ և 3 ժամ՝ y կմ/ժ արագությամբ։ Գտեք զբոսաշրջիկի միջին արագությունը նրա անցած ժանապարհամասում։

31.

Առաջադրանք,7-րդ դասարան, հոկտեմբերի 3-9ը

Առաջադրանք 1

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ
Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։
Կորյուն, Վարք Մաշտոցի
1. Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչ
նկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնի
անկարգ ու անխնամ թողնված տեղեր»։ Մեսրոպ Մաշտոցը գնաց և հյուրընկալվեց Գողթնի Շաբիթի կողմից։
2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։ Շաբիթը քանի,որ շատ հյուրընկալ մարդ էր նա տեղ տվեց և նա օգնեց Մեսրոպին որպեսզի սկսի իր գործունեությունը։
3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։ Քանի,որ չկար հայերեն Աստվածաշունչ նրանք չէին կարողանում կարդալ և իրենց խոսքը յուրացնել։
4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։ Այսինքն ամեն թերությունից առավելություն կվերածվի,երբ մարդ ունի թերություն մարդը ցանկանում է շտկել և այդպես ստեղծվում է առավելություն։

Առաջադրանք 2

Սահակ-Մեսրոպյան ազգապահպան գործիմեկնարկը
Համոզվելով, որ սուրբ գրվածքների հայերեն թարգմանության, սեփական գրով հոգևոր գրականության գոյության պարագայում քրիստոնեական արժեքների սերմանումը հայոց մեջ առավել դյուրին կլինի և կհաջողի նաև հետագա բոլոր սերունդների համար,Մեսրոպ Մաշտոցը Գողթնից վերադառնում է մայրաքաղաք Վաղարշապատ։ Այստեղ նա որոշում է ներկայանալ կաթողիկոս Սահակ Պարթևին և տեղեկացնել հայոց գրեր ստեղծելու, սուրբ գրվածքների և Աստվածաշնչի թարգմանության գործ սկսելու, դպրոցներ հիմնելու իր փափագի և մտադրության մասին։ Քանի որ առանց պետական-եկեղեցական աջակցության շատ դժվար կլիներ սկսել այդ գործերը, նա մեծ հույս ուներ,
որ կաթողիկոսը կաջակցի իրեն։ Սահակ Պարթևը ոչ միայն շատ է ուրախանում՝ լսելով Մեսրոպ Մաշտոցի մտադրության մասին, այլև խոստանում է աջակցել նրան ամեն կերպ՝ ասելով, որ ինքն էլ է մտահոգ սեփական գիր ունենալու ազգային կարիքով։ Կաթողիկոսը Մեսրոպ Մաշտոցի և նրա գաղափարի մասին
տեղեկացնում է նաև արքային՝ Վռամշապուհին։ Բնականաբար, Մաշտոցը շատ է ոգևորվում նման ընդունելությունից։ Սահակ Պարթևը Վաղարշապատում
կազմակերպում է մեծ ժողով, որին մասնակցում էին երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները, ինչպես նաև Վռամշապուհ թագավորն ու Մեսրոպ Մաշտոցը։
Այստեղ քննարկվում է հայոց ինքնուրույն գրային համակարգի՝ այբուբենի ստեղծման հարցը։ Ժողովի ընթացքում հայտնի է դառնում, որ Միջագետքի ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ կան հայոց լեզվի նշանագրեր։ Վռամշապուհ արքան հրամայում է անմիջապես գնալ և, ուսանելով այդ գրային համակարգը,
նշանագրերը բերել իր մոտ։ Մինչ այդ Մեսրոպ Մաշտոցին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով նշանագրերը բերվում են Վաղարշապատ, և Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը սկսում են այդ գրային համակարգն ուսուցանել մանուկներին ու պատանիներին։ Որոշ ժամանակ անց, նրանք հայտնաբերում են, որ այդ գրային համակարգը մասամբ է համապատասխանում հայոց լեզվի հնչյունային և վանկային
համակարգի առանձնահատկություններին։ Որոշվում
է դադարեցնել այդ գրային համակարգի ուսուցումը և
փորձել ստեղծել նորը, որն ամբողջովին կհամապատասխանի հայոց լեզվին։ Սակայն, մինչ նոր այբուբեն ստեղծելու գաղափարի ամրապնդումը, Մեսրոպ
Մաշտոցը որոշում է իր մի խումբ աշակերտների հետ
անձամբ գնալ Դանիել եպիսկոպոսի մոտ։ Նա մտածում է՝ հնարավոր է՝ կան այս գրային համակարգին վերաբերող գիտելիքներ, որոնք իրենք չգիտեն, և այդ
պատճառով է, որ կարծում են, թե այդ այբուբենը թերի
է։ Այն գիտելիքները, որ նրան փոխանցում է Դանիել եպիսկոպոսը, նոր չէին, ուստի Մաշտոցը համոզվում է, որ այբուբենը հայոց լեզվին համապատասխանելու առումով իրոք թերի է։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցը վերջնականապես համոզվում է, որ հարկավոր է ստեղծել նոր
գրային համակարգ՝ այբուբեն, հայոց լեզվի համար։
Այս նպատակի իրագործման համար նա հանդիպում
է գրային համակարգերի գիտակների հետ, փորձում
նրանց օգնությամբ ստեղծել հայերեն գրեր։ Մասնավորապես, Դանիելին հանդիպելուց հետո նա իր հետ
մեկնած աշակերտներին բաժանում է երկու խմբի, մի
խմբին տալիս է հունական կրթության, մյուս խմբին՝
ասորական: Տեղեկանալով, որ Եդեսիա քաղաքում
Պլատոն անունով մի հեթանոս գիտակ կա, որը կարող
է օգնել իրեն, Մաշտոցը շատ է ուրախանում և որոշում է մեկնել Եդեսիա՝ հանդիպելու Պլատոնին։ Ներկայանալով Պլատոնին՝ Մաշտոցը պատմում է նրան
իր մտադրության և փափագի մասին՝ հայցելով նրա
օգնությունը։ Պլատոնը փորձում է օգնել Մաշտոցին՝
ստեղծելու հայերենի այբուբեն, սակայն էական ոչինչ
անել չի հաջողվում: Փորձելով որևէ կերպ օգտակար
լինել Մաշտոցին՝ Պլատոնը նրան տեղեկացնում է մեկ
այլ գիտակի՝ Եպիփանոսի մասին։ Մաշտոցը, Եպիփանոսին ուղղված նամակը ձեռքին, մեկնում է Փյունիկիա, որպեսզի հանդիպի նրան։ Հասնելով Փյունիկիա՝
Մաշտոցը մեծ ցավով տեղեկանում է, որ շատ կարճ
ժամանակ առաջ Եպիփանոսը վախճանվել է։ Այստեղ
Մաշտոցին հայտնում են Սամոսատ քաղաքում ապրող՝
Եպիփանոսի աշակերտ Հռոփանոս անունով գիտակի
մասին, ենթադրելով, թե նա կարող է օգնել այբուբեն
ստեղծել: Մեսրոպ Մաշտոցը գնում է Սամոսատ, հանդիպում Հռոփանոսին, սակայն վերջինս նույնպես չի կարողանում օգնել վարդապետին։
Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի այս ջանքերը, պրպտում ները ցանկալի
արդյունք չեն տալիս, և նա հույսը դնում է հոգևոր ուժի կենտրոնացման, մտքի
զորեղացման վրա։ Մաշտոցը որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ հույս ուներ աստվածային զորության շնորհիվ ստեղծել
հայոց գրերը՝ այբուբենը, քանի որ համոզվել էր, որ այդ գործը բավական բարդ է
և դժվար իրագործելի։ Հայոց լեզուն, որ
այսօր էլ աշխարհի հնագույն լեզուներից
է, այդ ժամանակ (V դարում) արդեն ճոխ հնչյունային համակարգով և մեծ բառապաշարով լեզու էր, ուստի դրան համապատասխանող տառեր, գրային համակարգ ստեղծելու գործը, որքան կարևոր, նույնքան էլ
դժվար գործ էր։
Մարդու համար մեծագույն ուրախություն է
սեփական արդար ջանքերի պտուղները քաղելը:

Ինչպես երևում է մեջբերված հատվածից, Մեսրոպ
Մաշտոցն իր ունեցած անհաջողություններից հետո
ոչ թե հուսահատվեց կամ հիասթափվեց իր մտադրությունից, այլ որպես ջերմեռանդ քրիստոնյա՝ էլ ավելի մեծ հավատով լցվեց սեփական երազանքի
իրականացման նկատմամբ։


Որոշ ժամանակ անց՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցը
կարողանում է ստեղծել հայոց գրերը։ Ահա թե ինչպես է այդ իրադարձությունը ներկայացնում Մովսես Խորենացին. «Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ
տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա
հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա
գրելիս, այնպես, որ քարը գծերի հետքը պահում էր,
ինչպես ձյան վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով ստեղծեց
մեր նշանագրերը…»։ Այնուհետև հունական գրի մեծ
գիտակ Հռոփանոսի հետ համակարգելով և ձևավորելով այբուբենը՝ Մեսրոպ Մաշտոցը շարժվում է դեպի
Վաղարշապատ։ Բնականաբար, նա մեծագույն բերկրանք էր զգում, քանի որ քաղել էր իր արդար ջանքերի
պտուղները՝ կարողացել էր իրականացնել իր մտադրությունը՝ ստեղծելով հայոց գրային համակարգը։
Մեծագույն ուրախությամբ էին լցվել նաև կաթողիկոս Սահակ Պարթևի, Վռամշապուհ արքայի, բազում
նախարարների և բազմաթիվ այլ մարդկանց սրտերը։
Հենց վերջիններս էլ ընդառաջ դուրս եկան և, ջերմորեն դիմավորելով Մաշտոցին և իր աշակերտներին,
նրանց ուղեկցեցին դեպի քաղաք։
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցն իր
աշակերտների հետ սկսում է Աստվածաշնչի թարգմանությունը։ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան
հաջող է լինում, որ պատմիչների կողմից անվանվում
է «Թարգմանությունների թագուհի»։ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, բացի նրանից, որ բազմաթիվ մատյաններ են թարգմանում իրենց աշակերտների
հետ, նաև իրենք են գրում մի շարք հոգևոր ճառեր,
աղոթքներ, սաղմոսներ։ Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի
շնորհիվ լրումի բերվեց մեր ազգային կարիքներից
մեկը՝ սեփական լեզվին կատարելապես համապատասխանող գրային համակարգի և հոգևոր գրականության ստեղծումը։ Հայ ժողովրդի հետագա պատմության ընթացքում ստեղծվեցին հայատառ բազում
հանճարեղ գրական ստեղծագործություններ, որոնք
թարգմանվեցին աշխարհի մի շարք լեզուներով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթը;

1.Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Մեսրոպ
Մաշտոցի տրամադրվածությունը գրերի ստեղծումից
առաջ։
Եվ, երբ մարդկային հնարավորության նկատմամբ
հույսն իսպառ սպառվեց, նա թողեց բոլոր ջանքերը և
ամբողջ սրտով դիմեց Աստծուն, ապավինեց մշտապես
հաղթողին՝ ակնկալելով, որ իր փափագն իրականանա ոչ
թե մարդու ջանքով, այլ նրա առատ պարգևներով։
Միքայել Չամչյան, Հայոց պատմություն, Ա հատոր

2.Փորձի՛ր մեջբերվածտեքստում գտնել արված պնդումը հաստատող
տողերը։
Մեսրոպ Մաշտոցի վարքի պատմությունը հեղինակած նրա աշակերտ Կորյուն պատմիչը հաղորդում է,որ այս որոշումը կայացնելուց հետո՝ զուտ մարդկային
ջանքից հրաժարվելուց հետո, Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակով հեռանում է դեպի լեռներն ու քարանձավները, օրերն անց է կացնում ճգնակեցությամբ, մշտական աղոթքներով։
Ճգնակեցություն -մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի
ապրելակերպ,որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու
հետ հաղորդակցության

Մաթեմատիկայի առաջադրանք

  1. Գտիր, թե ո՞ր պնդումներն են համապատասխանում C∉p գրառմանը.
  • Cուղիղնանցնում էpկետով
  • p ուղիղը չի անցնումC կետով
  • Cկետըpուղղի կետ է
  • C կետը չի գտնվում p ուղղի վրա
  • Cկետը գտնվում էpուղղի վրա
  • pուղիղը անցնում էCկետով

    2.
  • Նշիրներքևի նկարին համապատասխանող պնդում(ներ)ը:
    Ուղիղները հարթության վրա
  • Պատկերված ուղիղները`
  • չեն հատվում:
  • զուգահեռ են:
  • հատվում են:

    3. Եթե հարթության վրա երկու ուղիղ զուգահեռ են, ապա դրանքչեն հատվում:
  • Ընտրիր՝ պնդումը ճի՞շտ է, թե՞ ոչ:
  • այո
  • ոչ

    4. Ո՞ր պնդումներն են համապատասխանումտրված նկարին.
    Կետի պատկանելիությունը հատվածին կամ ուղղին
  • O∉c ուղղին
  • O∈c ուղղին
  • O∈AB հատվածին
  • O∉ABհատվածին

    5. Թվարկվածներից նշիր նկարում պատկերված հատվածները:
    Ճառագայթներ և հատվածներ
  • CE
  • DB
  • EC
  • EB
  • BE
  • BC

    6. Գտիր ճիշտ պնդումները նույն հարթության վրա գտնվող կետերի և ուղիղների վերաբերյալ.
    Ոչ մի ուղղի վրա չկա երեքից ավելի կետ:
    Ցանկացած ուղղի վրա կան անվերջ թվով կետեր:
    Ցանկացած երկու կետերով անցնում է միակ ուղիղը:
    Ցանկացած երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
    Մեկ կետով կարելի է տանել միակ ուղիղը:
    Ցանկացած կետով անցնում են անվերջ թվով ուղիղներ:
    Որոշ երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
    Կա այնպիսի կետ, որով ոչ մի ուղիղ չի անցնում:

    7. Արդյո՞ք հնարավոր է հարթության վրա տանել2 ուղիղ, որոնք ունեն 1 հատման կետ:
  • Վերցրու թուղթ և մատիտ ու փորձիր:
  • հնարավոր է
  • հնարավոր չէ

    8. Քանի՞ հատված կահետևյալ նկարում:
    Հատվածներ
  • Գրիր քանիսը հաշվեցիր՝ 7

Երբ շուրջ բոլորդ աղմուկ է

Ես Մարիամն եմ։ Հաճախում եմ դպրոց, ունեմ ընկերներ, բայց և դպրոցում և ընկերներիս շրջապատում ես ունենում եմ գլխացավ այն պատճառով, որ նրանք աղմկում են կռվում են և այլն։ Ես 5 տարի դիամանալով այս աղմուկին միջավայրին։ Մի օր ընկերներս վիճեցին անիմաստ բանի համար, համբերությունս չհերիքեց և ես բարկացա ասելով «Հերիք է, վիճեք այն բանի համար, որը անիմաստ է»։ Նրանք ինձ չլսեցին սկսեցին նորից վիճել և սկսեցին էլ չշբվել։ Բայց սա դեռ ամենը չէ դպրոցում սկսեցին ավելի շատ աղմկել քան իր ընկերները։ Մի օր դպրոցում սկսեցին աղմկել և ես որոշեցի փակել աչքերս, փակել ականջներս, և այդ պահին ես զգացի հանգստություն և ամեն անգամ, երբ լինում է աղմուկ ես փակում եմ աչքերս, ականջներս և զգում եմ հանգստություն։

,,Я нашел ее на дне океана ,,

Я нашел ее посреди дня, когда решил поплавать. Лето, жаркий день, мне надо было хоть как-то освежится. Просто поплавать, ничего более. Сначала не решался нырять, ибо кто знает, что там может быть… Всякие акулы и прочие опасные существа. Поплавал немного, ничего необычного и интересного особо-то и не было. Уже захотелось выйти из воды, ведь на поверхности воды я ничего нового не смог бы увидеть, даже при сильном желании, но все же вернулся назад, переодолев страх погрузился под воду, как будто зная, что увижу там это. С некой опаской, но с интересом я изучал то самое дно океана, о которой так много читал, но первый раз решил изучить сам. Это было в разы лучше, чем пролистывать картинки в книге.

Множество видов рыб, водоросли и другие морские существа хоть и пугали до ужаса, но были такими красивыми, что я даже на миг перестал жалеть о том, что нырнул. Я изучал все и вся, и если бы у меня в руках оказалась тетрадь, я бы написал целую книгу про красоту океана!

Вдруг, среди рыб, на самом дне, я увидел кое-что белое. Мне стало интересно, что же это такое, но какая-то сторона меня боялась подойти. Все же, спустя короткое время борьбы с собой, любопытность победила страх и я двинулся ближе. Подойдя совсем близко к таинственной вещи, я увидел то, что ожидал увидеть меньше всего… Это была ракушка. Большая и красивая ракушка. Я взял ее в руки, сначала осмотрел, а потом начал медленно ее открывать. Внутри ракушки оказался жемчуг. Большой, совсем не такой, какой я видел в книгах…

Я был несказанно рад такой находке и решил сохранить ее в память о таком маленьком, но прекрасном путешествии. Он до сих пор хранится у меня в маленьком ящике. Я каждый день открываю ее и вспоминаю тот день, когда я просто решил поплавать.

Կենսաբանության սեպտեմբեր ամսվա ափոփում

  1. Ներկայացնել բակտերիաներ թեման, նրանց կառուցվածքը և տարածվածությունը։ Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին։ Բակտերիաների տարածվածությունը ազդում է երեխաների վարքի վրա։

    2. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաները։
    վնասակար բակտերիաներ- Հիվանդածին բակտերիաները թափանցում են մարդու օրգանիզմ և հանդիսանում մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Այդպիսի հիվանդություններ են թոքախտ, խոլերան, թոքերի բորբոքում

    օգտակար-Մաշկին քսվող օգտակար բակտերիաները կարող են մեղմացնել էկզեման, ակները, վարդագույն ուգրիները և մաշկի այլ հիվանդություններ:

    3. Կենցաղում ինչպես են օգտագործում օգտակար բակտերիաները։
    Որոշ բակտերիաներ օգտագործվում են կեղտաջրերի մաքրման և ֆիլտրման գործընթացում: Այնուհանդերձ բակտերիաների մեկ այլ խումբ վնասակար է մարդու համար: Այդ բակտերիաները վնասում են մարդու գործունեությանը` քայքայելով կենցաղային պիտանի նյութերը և առաջացնում հիվանդություններ:

    4. Ներկայացնել սնկեր թեման։
    Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
    Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
    Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

    5. Օգդակար և վնասակար բորբոսասնկեր։
    Կան օգտակար բորբոսասնկեր,որոնց կարգի մեջ է մտնում բորբոսասնկով պանիրը։

    6. Կենցաղում ինչպես են օգտագործում բորբոսասնկերը։

Մաթեմատիկա առանց բանաձև

Խնդիր 1: Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:
x-աղջիկներ
y-տղաներ
x=y+24
x=3y
3y=y+24
2y=24
y=12
12+24+12=48
Պատ․՝ 48 աշակերտ

Խնդիր 2:Երեք դարակներում միասին կա 800 գիրք: Հայտնի է, որ երկրորդ դարակում կա երկու անգամ ավելի շատ գիրք, քան առաջինում, իսկ երրորդում 150-ով ավելի, քան երկրորդում: Պարզել, թե քանի՞ գիրք կա դարակներից յուրաքանչյուրում:
x-1
y-2
z-3
{x+y+z=800
{y=2x
{z=y+150
x+2x+y+150=800
3x+y+150=800
3x+y=800-150
3x+y=650
3x+2x=5x=650
5x=650
x=130
y=2x=2*130=260
z=y+150=260+150=410
130+260+410=800
(130;260;410)
Պատ․՝130,260,410

Խնդիր 3:Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:
x-տղամարդիկ
y-կանայք
z-երեխաներ
{ x+y+z=525
{ x=2z
{ z=x+10
(525-10)/5=103
103*2=206
525-206-103=216
x=206
y=216
z=103
103+261+206=525
Պատ՝․ 103,206,216

Խնդիր 4:Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ ապրեց, իսկ կետից 2 անգամ շատ ապրեց: Պարզել, թե որքա՞ն ապրեց ծովային կրիան, եթե կոկորդիլոսը կետից 250 տարի շատ ապրեց:
x- ծովային կրիա (2 մաս)
y- կետ (1 մաս)
z- կոկորդիլոս (6 մաս)
{ z=3x
{ x=2y
{ z=y+250
x=?
3x+2y+y+250=3x+3y+250
250/(9-4)=250/5=50
y=50
x=50*2=100
z=100+250=350
Պատ՝․ 50,100,350 (ծովային կրիան 100 տարի ապրեց)

Խնդիր 5: 180 լուցկու հատիկը բաժանել երեք խմբի այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով մեծ լինի երրորդից:
180-(40+20)=120
120/3=40
40+20=60
40+40=80
80+40+60=180
Պատ․՝ I-80,II-60,III-40

Խնդիր 6: Հասմիկն Աշոտից 3 անգամ ավելի շատ մատիտ ունի։ Գտնել, թե քանի՞ մատիտ ունեն նրանք միասին, եթե Աշոտի մատիտները քիչ են Հասմիկի մատիտներից 8-ով։
8/2=4
4*4=16

Խնդիր 7: Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:
125-50=75տ
75*2=150տ
Պատ՝․ 150տ

Խնդիր 8: Արմենն ու Վազգենը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Վազգենի խնձորների քանակի եռապատիկից 5 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Վազգենից 13 հատով ավել խնձոր ունի:
13+5=18
18/2=9
13+9=22
Պատ՝․ 22
Պատ՝․ միասին 24

Խնդիր 9: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։
1 մետր — 10 դեցիմետր
33մ = 330 դեցիմետր
Քանի,որ 1 մետրը հավասար է 10 դեցիմետր,ուստի հավասար լինելու համար պետք է 33-ը տրոհել 30 մետրի ու 30 դեցիմետրի, 30 մետրը կմնա նույնը,իսկ 30 դեցիմետրը կլինի 3 մետր,ուստի 30մ+30դ =30մ+3մ=33 մետր․
Պատ՝․ 30 մետր և 30 դեցիմետր

Խնդիր 10: Հոր տարիքը հավասար է որդու և աղջկա տարիքների գումարին: Որդու տարիքը երկու անգամ մեծ է քրոջ տարիքից և 20 տարով փոքր է հոր տարիքից: Քանի՞ տարեկան է որդին:

Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները

Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները

Բարձրակարգ բույսերը ցամաքը գրաված բուսական օրգանիզմներն են:

Այս բույսերը ժամանակի ընթացքում լավագույնս հարմարվել են ցամաքային կենսակերպին և աստիճանաբար կատարելագործվել:

Ուշադրություն

Հարմարման շնորհիվ բարձրակարգ բույսերը պարբերաբար կատարելագործվել են՝ մամուռներից հասնելով մինչև ծածկասերմ բույսեր:

40.jpg

Արդյունքում նրանք ձեռք են բերել հետևյալ հիմնական հատկանիշները.

1. Իսկական հյուսվածքների առկայություն,

2. Օրգանիզմի տարբերակում և օրգանների մասնագիտացում,

3. Ֆոտոսինթեզի հատուկ օրգաններ՝ տերևներ,

4. Քլորոֆիլ պարունակող զարգացած պլաստիդներ,

5. Զարգացած արմատային համակարգ,

6. Բազմացման կատարելագործված մեխանիզմներ:

Բարձրակարգ բույսերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝

  • Սպորավոր բույսեր
  • Սերմնավոր բույսեր

Սպորավոր բույսերը ցամաքային բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով:

Ներկայացուցիչներն են՝ մամուռներըպտերանմաններըձիաձետերըգետնամուշկերը:

37.jpg

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:

Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:

orig.jpg

Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:

Ուշադրություն

Ռիզոիդների առկայությունը մամուռների կառուցվածքում փաստում է նրանց և բազմաբջիջ ջրիմուռների ազգակցական կապի մասին:

Եթե ջրիմուռները բազմանում են կա՛մ անսեռկա՛մ սեռական եղանակով, ապա մամուռները բազմանում են և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով միաժամանակ: 

252.jpg

Սպորավորների բազմացման այս եղանակը կոչվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխություն:

Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ:

Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը:

39.jpg

Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով:

Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ:

6.png

Կկվավուշը պահանջկոտ բույս չէ, այն դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, հիմնականում տարածված է խոնավ անտառներում և ճահճուտներում:

Կկվավուշի մոտ ամռանը առանձին ցողունների կարմրագորշ գագաթին նկատելի են երկարավուն պարկիկանման օրգաններ, որոնք լցված են արական գամետներով` սպերմատոզոիդներով ♂:

diagrama-que-muestra-el-ciclo-de-vida-del-musgo_1308-5477.jpg

Կկվավուշի այդ բույսը կոչվում է արական` ♂: Վառ գունավորում չունեցող մյուս ցողունների գագաթին ձևավորվում են սափորաձև օրգաններ, որոնք լցված են իգական գամետներով` ձևաբջիջներով`♀: Կկվավուշի այդ բույսը կոչվում է իգական` ♀

Կկվավուշի արական և իգական բույսերը կոչվում են սեռական սերունդ կամ գամետոֆիտ:

Անձրևաջրի կաթիլի միջոցով շարժուն սպերմատոզոիդները արական բույսից լողում են դեպի իգական բույսի գամետները: Կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ, որից հաջորդ տարում նույն իգական բույսի գագաթին զարգանում է երկար շագանակագույն, ցողունանման ոտիկը և սպորներով լցված տուփիկը: Տուփիկում գտնվում է սպորներով լցված սպորանգիումը:

Կկվավուշի իգական բույսի երկար ոտիկի վրա գտնվող տուփիկը հիշեցնում է նստած կկվի, որտեղից և բույսը ստացել է իր անվանումը:

Կկվավուշի ոտիկը և տուփիկը կոչվում են անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:

Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ, որոնցից զարգանում են մամուռի ♂ և ♀ բույսերը:

Մամուռների սպորից առաջացած կանաչ թելերը նման են թելանման ջրիմուռներին, որը վկայում է մամուռների և ջրիմուռների ազգակցական կապի մասին:

Հանրահաշիվ

  1. Գտիր8−(−9.1) արտահայտության արժեքը:
    Պատասխան՝ 171/1

    2. Կարդա՛ 4.6−2.4 արտահայտությունը և գտի՛ր դրա արժեքը: Տրված արտահայտության մեջ տրված է թվերի տարբերությունը
    Պատասխան՝ 2.2

    3. Հաշվիր(2/1/3+5/1/5)÷113 արտահայտության արժեքը:
    Պատասխան՝ 1/15

    4. Առավել ռացիոնալ եղանակով հաշվիր 42.4⋅1/2−2.4⋅1/2 արտահայտության արժեքը:
    Պատասխան՝ 81/1

    5. Գտիր 6a+7b, 3a−4b հանրահաշվական արտահայտության արժեքը, եթե a= 7.5, b=2.5
    Պատասխան՝ 5

    6. x2+5 արտահայտությունը x փոփոխականի ո՞ր արժեքի դեպքում իմաստ ունի:
  2. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը:
  3. x փոփոխականի ցանկացած արժեքի դեպքում, բացի x=0 արժեքից:
  4. x փոփոխականի ցանկացած արժեքի դեպքում:
  5. x փոփոխականի ցանկացած արժեքի դեպքում, բացի x=−5 արժեքից:
  6. x փոփոխականի ցանկացած արժեքի դեպքում, բացի x=5 արժեքից:

    7. Արդյո՞ք իմաստ ունի հետևյալ կոտորակը՝ 3.2⋅1.5
    10+1,6:(3/5⋅0,4−0,4)
    Պատասխան՝ կոտորակը իմաստ չունիկոտորակը իմաստ ունի
    Գտի՛ր տրված կոտորակի արժեքը, եթե այն իմաստ ունի:
    Եթե կոտորակն իմաստ չունի, ապա որպես պատասխան գրի՛ր «ոչ»:
    Պատասխան՝ 

    8. 4⋅15+36:3−2 արտահայտության մեջ փակագծերը տեղադրի՛ր այնպես, որ արտահայտության արժեքը լինի ամենափոքրը:
    Բազմապատկման նշանի փոխարեն օգտագործիր * նշանը:
    Պատասխան՝ (3×15+36)x3-2

Փաստեր մամուռների մասին

Մամուռները բաժանվում են երեք դասի՝ Անթոցերոտայիններ, Լյարդամամուռներ Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ:Հայտնի է մոտ 27000 տեսակներ:Իսկ Հայաստանում գրանցված է 430 տեսակ:Մամուռի բարձրուցյունը կարող է հասնել մինչև մեկ մետր:Ամենատարածված տեսակներն են՝ տորտուլա գյուղականը ,գրիմիա օվալաձևը, թելամամուռ արծաթափայլը, թելամամուռ ճմաձևը , հոմալոտեցիում Ֆիլիպեն, մարշանցիա բազմաձևը և այլն։ Հանդիպում են բոլոր լեռն, գոտիներում և բուս, համակեցություններում։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն)։ Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։