1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը դա մարմնի անցած ճանապարհի հետքն է, իսկ ճանապարհը մարմնի անցած երկարությունը
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում:
10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t
11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:
Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V








