Առաջադրանք, հոկտեմբերի 17-23-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

  1. Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/
  2. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/
    Կայսեր իշխանությունը ժառանգական չէր: Նրան ընտրում էին Ծերակույտը և զորքը: Կայսրը կարող էր լինել ցանկացած ազգության և հասարակական խմբի ներկայացուցիչ: Նա ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Կայսեր իշխանությունը սրբացված էր: Կայսրին էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը: Երկրի կառավարման գործում մեծ դեր էին խաղում Ծերակույտը և կայսեր կից սրբազան խորհուրդը: Հուստինիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները: Այդպես 534 թ. կազմվեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն »:
  3. Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/
    Հուստինիանոսը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում:Հուստինիանոս I-ը Բյուզանդիայի կայսրն էր 527–565 թթ-ին,
    նշանավոր քաղաքագետ և օրենսդիր: Հուստինիանոսը գահը ժառանգել է հորեղբոր՝ Հուստինոս I-ի (518–527 թթ.) մահից հետո: Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը: Նրա օրոք բյուզանդական զորքերը՝ զորավարներ Բելիսարիոսի, Նարսեսիև ուրիշների հրամանատարությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի դեմ, կասեցրել սլավոնների հարձակումները: Կայսրը սկսել է քաղաքացիական, ռազմական և եկեղեցական ծավալուն շինարարություն, ձեռնարկել է Սբ Սոֆիայի տաճարի կառուցումը Կոստանդնուպոլսում: Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:Կենտրոնացված պետություն ստեղծելու համար կայսրը կատարել է մի շարք վարչական բարենորոգումներ:Հուստինիանոս I-ը ռազմական, վարչական և տնտեսական վերափոխումներ է արել նաև Հայաստանի բյուզանդական մասում՝ նպատակ ունենալով Արևմտյան Հայաստանը զրկել ներքին ինքնուրույնությունից և դարձնել կայսրության սովորական մասերից մեկը:

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)
Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ:

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,
Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից։ Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ հմուտ հույն ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել, և հրավեր է ուղարկվում այդ ժամանակաշրջանում մեծ համբավ վայելող Տրդատ ճարտարապետին, խնդրելով վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը: Տրդատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք և ուսումնասիրում տաճարի վիճակը: Կառուցման աշխատանքները կարգավորելու համար նա նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ լուծում է ճարտարապետական խնդիրները: Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար: Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր

Թարգմանություն/ թարգմանել մեկ հատված/-Բյուզանդական կայսրություն

Առաջադրանք 2

Solidus-Basil_I_with_Constantine_and_Eudoxia-sb1703

Միջին դարերի պատմություն

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում /Հայոց պատմություն 7-րդ դասարան, էջ 19-23,,պատմել/

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում/օգտագործվող  գրականությունը   ամենաքիչը չորս աղբյուրներից,աշխատանքը բաղկացած պետք է լինի ամենաքիչը երկու էջից/

Նախաբան

Բուն նյութը

  • Հարստության անունը,
  • հարստության ծագումը,
  • հարստության սկզբնավորումը, հարստության կայսրերի ցանկը,
  • պատմիր երկու կայսրերի մասին/գրավոր/,
  • հարստության քաղականությունը ,
  • հարստության վերջին ներկայացուցիչները
  • Մշակույթի վերելքը Մակեդոնական/Հայկական/ հարստության  օրոք Բյուզանդիայում

Վերջաբան, Եզրակացություն, Աղբյուրներ

Աղբյուրներ՝

Երկրաչափություն

Առաջադրանքներ 2` 36, 44, 46։

36.

10,3 սմ կամ 103 մմ։


44.

ա) AC=1 սմ, CB=1 սմ, AO=0,5 սմ, OB=1,5 սմ։
բ) AB=6,4 մ, AC=3,2 մ, AO=1,6 մ, OB=1,5 սմ։

46.

ա) OA=DO+OC=DC 10,5

բ)OB=AP=1/2AO+12;2+6
BZ-1/2BO+9;2+4,5
PZ=PB+BZ+10,5 6+4,5=10,5

Ֆիզիկական երևույթները կյանքում

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

Մեխանիկական-օրինակ՝ տները և ծառերը դադարի վիճակում են Երկրի նկատմամբ։
Ավտոմեքենաների շարժումը մարդկանց նկատմամբ։
Իներցիայի երևույթը-օրինակ՝ կանգնած սայլակը կշարժվի, եթե այն հրենք կամ այլ կերպ ազդենք նրա վրա։
Հավասարաչափ-Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, օրինակ՝ ժամացույցի սլաքները։
Անհավասարաչափ-Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում, օրինակ՝ սարից իջնող դահուկորդը։
Հավասարաչափ արագացող շարժումներ-Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում։