
2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.


2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

Առաջադրանք 1
«Թագավորության պահպանման վերջին փորձերը»/ էջ 27-28 պատմել/
Փաստերով հիմնավորել Արշակունյաց թագավորության անկման պատճառները:
Կարող եք սովորել ստորև բերված հատվածից:
ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՎԱՐՏԸ
IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։
Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։
Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:
Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը
։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։
4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։
Առաջադրանք 2
<<Պարսից պատերազմ>> վեպը /էջ80-158/կարդալ, նախընտրելի թեմայով պատրաստիր պրեզենտացիա,կամ փոքրիկ ֆիլմ քո ձայնագրությամբ/
Օրինաչափություններ
Խնդիր 1:Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․1,1,2,3,5,8,13,21
Խնդիր 2:Գտնել օրինաչափությունները լրացնել բաց թողնված թվերը․
ա)127 (230 ) 103
227 (340 ) 113
բ) 333 ( 3 ) 3
55 ( 2 ) 5
Խնդիր 3: Ի՞նչ թվանշանով է վերջանում 50-ից մեծ բոլոր երկնիշ թվերի գումարը:
0-ով
Խնդիր 4: Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Պարզել, թե որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե բացեն բոլոր դռները միասին:
1/15+1/10=5/30=1/6
6 րոպեում
Խնդիր 5: Ի՞նչ թվանշանով է վերջանում արտադրյալը․
ա․ 15x25x15x25x15x25x15x25x15=5
բ․16x26x36x46x56x66x76x86x96=6
գ․ 1x2x3x4x5x….x98x99x100=0
Համատեղ աշխատանք
Խնդիր 1:Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին:
1/15+1/30=2/30+1/30=3/30
30/3=10
Խնդիր 2:Երկու գյուղացի բերքը կարող են հավաքել 16 օրում:Քանի՞ օրում կարող են հավաքել նրանցից յուրաքանչյուրը,եթե գյուղացիներից մեկը երկու անգամ դանդաղ է աշխատում մյուսից:
1/16+1/8=1/16+2/16=3/16
16*3=48
Խնդիր 3: Անուշիկը ու Լիլիթը միասին պիցան կարող են պատրաստել 60րոպեում: 20 ր համատեղ աշխատանքից հետո Լիլիթը գնաց տուն և Անուշիկը ևս 30րոպե աշխատելուց հետո ավարտեց աշխատանքը: Քանի՞ ժամում կպատրաստեր Անուշիկը,եթե աշխատեր միայնակ:
6/6-4/6=2/6
6/6:2/6=3
6*3=18
Եկե՛ք վերհիշենք
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:
Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Առաջադրանքներ
1.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն:
Ես ասացի, որ այդ գիրքը իմն է։
Ես գիրքը դրեցի քո պայուսակում։
Այս պայուսակում դրված է նրա գիրքը։
Իր գիրքը դրեց սեղանին։
Նա մեր գիրքը դրեց սեղանին։
Ձեր պայուսակը այստեղ է։
2. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով :
Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Իմ խաղալիքն էր ջարդել։
Քո խաղալիքն էր ջարդել։
Մեր խաղալիքն էր ջարդել։
Ձեր խաղալիքն էր ջարդել։
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Իմ ճառելն առաջին անգամ էր տեսնում։
Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում։
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում։
Ձեր ճառելն առաջին անգամ էր տեսնում։
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Հանուն մեր ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։
Հանուն քո ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։
Հանուն մեր ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։
Հանուն ձեր ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում։
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Մեր պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում։
Քո պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում։
Մեր պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում։
Ձեր պարտեզն է օր օրի կանչում ու գեղեցկանում։
Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:
Հանձնաժողովը մեզ տվեց մրցանակը։
Հանձնաժողովը քեզ տվեց մրցանակը։
Հանձնաժողովը մեզ տվեց մրցանակը։
Հանձնաժողովը ձեզ տվեց մրցանակը։
3.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ-սեռական
ինձ-տրական
քո-սեռական
քեզ-տրական
նրա-սեռական
նրան-տրական
իր-սեռական
իրեն-տրական
մեր-սեռական
մեզ-տրական
ձեր-սեռական
ձեզ-տրական։
4.Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
Ուղղական (ո՞վ)-ես,դու,նա,ինքը,մենք,դուք,նրանք։
Սեռական (ո՞ւմ)-իմ,քո,նրա,իր,մեր,ձեր,նրանց։
Տրական (ո՞ւմ)-ինձ,քեզ,նրան,իրեն,մեզ,ձեզ,նրանց։
Բացառական(ումի՞ց)-ինձնից՝ինձանից,քեզանից՝քեզանից,նրանից,իրենից,մեզանից,ձեզանից,նրանցից։
Գործիական (ումո՞վ)-ինձնով,քեզանով,նրանով,իրենով,մեզանով,ձեզանով,նրանցով։
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)-իմ մեջ,քեզ մեջ,նրա մեջ՝նրանում,իր մեջ,մեր մեջ,ձեր մեջ,նրանց մեջ։
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Ումը և նրանք
Դերանուններից որո՞նց հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
բացառական, գործիական, ներգոյական
Դերանուն
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:
Առաջադրանքներ
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան :
Բոլորը հրավիրվել էին կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:
Ամբողջը դարձավ կրակի բաժին:
2. Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես», երբ իր մասին է խոսում
բ) ով ո՛ւմ է ասում «դու», երբ ինքն իր մասին է խոսում
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»: Երբ խոսում է դիմացինի մասին
3. Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Սա-Առարկա, որը գտնվում է ինձ մոտ։
դա-որը գտնվում է երկրորդ անձի մոտ։
նա-Որը գտնվում է երրորդ անձի մոտ։
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես, սա, այս:
բ) Դու, դա, այդ:
գ) Նա, այն:
5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ նա պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե նրանցով է ապրում ու նրանց սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի նրանց տանը ապրեց:
Տատս ինձանից բողոքում է, բայց առանց ինձ էլ չի դիմանում:
6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ: նրա
Ո՞ւմ պայուսակը: քո
Մոտենալ ո՞ւմ : ձեզ
Հեռանալ ումի՞ց: նրանից
Հիանալ ումո՞վ: նրանով