1. Ինչ է ավատատիրությունը։ Միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական անունով:
2. Հողատիրության ինչ ձևեր էին հայտնի։ Պարգևական, ժառանագականություն, գանձագին։
3. Արշակունիների օրոք ինչ գործակալություններ կայն, նրանց գործառույթները։ Հազարապետություն, մաղխազություն, մարդպետություն, թագակապ ասպետություն։
4. Համեմատել Արշակ-II և Պապ թագավոր։ Այս երկու թագավորներն էլ իմ կարծիքով հայրենասեր էին։ Երկուսնել վարում էին անկախ քաղաքականություն առաջնորդվելով երկրի շահերով։
5. Արշակույաց թագավորության անկման պատճառը։ Երբ Խոսրով 4-ը մահացավ, նրա փոխարեն սկսեց կառավարել Վռամշապուհի որդին՝ Արտաշեսը։ Նա կառավարել էր (422-428 թ․։ Բայց նա չէր զբաղվում պետական գործերով։
1, Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը։
Ծաղկավոր բույսերը մեծ դեր ունեն մեր կյանքում, նրանք մեզ թթվածին են տալիս։ Ծաղկավոր բույսերը տարբերելու համար, պետք է նրան մանրակրկիտ ուսումնասիրենք և եթե նա ծաղկում է, ուրեմն նա ծաղկավոր է։ Ծաղկավոր բույսերը բազմանում են փոշոտման միջոցով այս երկու ձևով`խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում։
4, Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել հետաքրքիր փաստեր ծաղկի մասին։
Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Ծաղիկներն ու բույսերը մեր կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ոչ միայն մեր առօրյան լցնում են գեղեցկությամբ, այլև հրաշալի էներգիա ստանալու աղբյուր են։ Եկեք պարզենք ավելին ծաղիկների զորության մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ ծաղիկների մասին: Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին: Ծաղիկը խորհրդանշեց անմահությունը, կյանքը եւ սերը: Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:
Նիկոտիան անունով ծաղիկը կապ ունի ծխախոտի հետ, և ծխախոտը պատրաստվում է հենց դրանից: . Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: Լոտոսը հին եգիպտացիների կողմից համարվում էր սուրբ ծաղիկ: Այս ծաղիկը ծաղկում է գետերում և խոնավ վայրերում, բայց երբեք երաշտից չի մեռնում ու նորից թարմանում է ջրի օգնությամբ: Եգիպտացիները այն համարում են հարության և հավերժական կյանքի խորհրդանիշ: Իսկ Դուք գիտե՞ք, որ զաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ: Mariella.am օնլայն ծաղկի խանութն առաջարկում է Ձեզ
բազմացումը անգլերեն լեզվով: Երբ որ գալիս է գարունը հայտնվում են արական սերմեր և իգական սերմեր։ Իգական սերմերի վրա կան փշեր, այդ փշերի մեջ կան պարկուչներ վորտեղ ընկնում են արական սերմերը։
Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը
Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:
Ուշադրություն
Մերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:
Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:
Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:
Ջրի, ջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը:
Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:
Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:
Ուշադրություն
Երկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:
Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:
Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:
Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:
Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ:
Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:
Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:
♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:
♂ գամետների տեղափոխումը ♀ սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:
Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:
Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:
Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ:
Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:
Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ:
Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8 մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի:
Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:
Սոճի: Սոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:
Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է:
Եղևնի: Եղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում:
а) Положить на полку, удобно расположиться, предполагать ответ, сложить книги, располагать запасами, предлагать помощь, кратко изложить содержание, проложить путь.
б) Город Ростов, устье заросло, морские водоросли, дети подросли, вырастить в саду, произрастать в пустыне, богатая растительность, выращенные лимоны, мир растений, переходный возраст, заросли камыша, сберечь порасль, подростковый врач, растущие на берегу, зеленый росток, отрасль хозяйства
Упражнение 2
Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.
а) Излагать содержание, хорошо изложить; знать признаки прилагательного; написать изложение; оба слагаемых; расположиться на ночлег; располагать свободным временем.
Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Այս բույսերը անվանում են մերկասերմեր, քանի որ դրանց սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին։ Մերկասերմ բույսերի բնափայտը թանկաժեք հումք է արձյունաբերության տարբեր բնագավառների համար։ Եղևնու բնափայտից թուղթ են ստանում, սոճուց՝ շինանյութ։ Սոճիները և եղևնիները անջատում են մանրէասպան ցնդող նյութեր, որոնք կոչվում են ֆիտոնցիդներ։ Դրանք լայնորեն կիրառվում են շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար։
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև … Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին… Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ինչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում… Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս… Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն…
Առաջադրանքներ
1․ Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ․
ա․ բնության նկարագրությունները Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև …
բ․ հերոսի տրամադրությունը, զգացողությունը Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին.
2․ Գտի՛ր այն պատկերը, որի մեջ, քո կարծիքով, խտացված է հերոսի հոգեվիճակը։ Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին…
3 Բնութագրի՛ր քնարական հերոսին (ստեղծագործության հերոսին)։