Մաթեմատիկա առանց բանաձև

1. Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քնորդը 7 անգամ փոքր է բաժանարարից։ Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին։

1) 7            2) 49               3) այլ պատասխան            4) 1

2. Ինչի՞ է հավասար 9 + 8 + 4 հնգանիշ թվի *-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի։

1) 15                2) 12                   3)6                  4) 14

3. Նկարում պատկերված քառակուսիներից II-ի մակերեսը 64%-ով փոքր է I քառակուսու մակերեսից: I քառակուսու կողմը քանի՞ %-ով է մեծ II քառակուսու կողմից:

1) 6%      2)8%            3) 40%               4) 662%

4. Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի։

1) 24       2) 21        3) 12          4) 6

5. Հաշվել արտահայտության արժեքը.

20,22 * 202,2 / 2,022 2022

1) 0,1     2) 0,01     3) 0,001     4) 1

6. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:

1) 3     2) 6      3)5  4) 12

7. Գտնել 22021.52022 թիվը 9-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 5      2) 2          3)7       4) 8

8. 203 թիվը ներկայացնել մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը։

1) 169  2) 167   3) 203   4) 202

9. Դիցուք A-2020-20212021-202220222022,

B-2022-20202020-202120212021:

Նշված

արտահայտություններից որն է ճիշտ.

1) A>B          2) A<B          3) A+2022=B            4) A=B

10. Քանի՞ բաժանարար ունի 42022 +81348 թիվը։

1) 2022    2) այլ պատասխան    3) 4          4) 8

Կրկնակի բեղնավորում

  • Կրկնակի բեղմնավորում-ռուսերեն լեզվով
  • Կրկնակի բեղմնավորում- անգլերեն լեզվով

    Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։
    Բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Այն կիսվում է և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում։