Ամանորի մասին փաստեր Նախագիծ

Ես կատարում եմ նախագիծ Ամանորի մասին։

15 փաստ ամանորի մասին

1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: 
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները: 
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում: 
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում: 
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները: 
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:   
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է: 
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: 
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: 

Ամանորի մասին փաստեր
1. 1918-1935 թվականներին Ռուսաստանում արգելված էր «Սուրբ ծննդյան» տոներին տոնածառը որպես խորհրդանիշ համարելը: Խորհրդային իշխանությունը Քրիստոսի ծնունդը և դրա հետ կապված բոլոր ծեսերը խայտառակություն էր համարում: 1935 թվականի Ստալինի հրամանագրով Սուրբ ծնունդը վերածվեց Նոր տարվա, իսկ Բեթլեհեմի աստղը`կարմիր հինգաստղանի աստղի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկան Ձմեռ պապը և Ձյունանուշը:
2. Ձյունանուշն իր ծննդյան օրը նշում է ապրիլի 4-ին, իսկ նրա ծննդավայրը համարվում է Կոշտկովոյի շրջանի Շչելկովո գույղը: Հենց այնտեղ էլ 1873 թվականին Ալեքսանդր Օստրովսկին գրեց «Ձյունանուշ» պիեսը: Որպես Ձմեռ Պապու թոռնիկ՝ Ձյունանուշն ավելի հայտնի դարձավ 50-ական թվականներին:
3. Հին Հռոմում Ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին դաշտային աշխատանքները: Մ.թ.ա հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տոնը տեղափոխեց տարվա սկիզբ` հունվարի 1-ին:
4. Անգլիայում Նոր տարին երկար ժամանակ նշում էին մարտի 25-ին, և միայն 1752 թվականին Ամանորի առաջին օրը համարվեց հունվարի 1-ը:
5. Էսկիմոսներն Ամանորը նշում են առաջին ձյան գալուն պես։
6. Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Որքան շատ հին իրերից ազատվեք, այնքան ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի նոր տարում:
7. Տոկիոյում Նոր տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և բաժանում անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված է բաժանած կարկանդակների քանակից:
8. 1843 թվականին Լոնդոնում տպագրվեց ամանորյա առաջին բացիկը։ Այդպես էլ առաջացավ միմյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորությունը։
9. Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն։
10. 1895 թվականին Միացյալ Նահանգներում` Սպիտակ տան դիմաց, տեղադրված տոնածառի վրա վառեցին առաջին էլեկտրական խաղալիքը։
11. Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝ պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:
12. Մեքսիկացիներն իրենց ամանորյա նվերները հայտնաբերում են կոշիկի մեջ, իսկ իռլանդացիները և անգլիացիները` գուլպաների:
13. Ֆրանսիացիները սովորաբար իրար նվիրում են հուշանվերներ և ամանորյա բացիկներ։
14. Շոտլանդիայում Նոր տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն չեն անում և չեն թափում աղբը։

Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում

Իտալիա

Հռոմի շատ տեսարժան վայրերից բացի, ինչպիսիք են Տրևի շատրվանը, Կոլիեզեումը, Նոր տարին կարելի է դիմավորել Հավերժ քաղաքի փողոցներում կահույքի և հագուստի կույտի տակ։ Այդքան անսովոր երևույթը բացատրվում է տարեվերջին հին, անպետք իրերից ազատվելու իտալացիների ավանդույթով։ Համարվում է, որ հին կահույքի փոխարեն կլինի նորը, որն ավելի լավը կլինի։

Իսպանիա

Ժամացույցի զանգերի ներքո, որոնք խորհրդանշում են հին տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը, պետք է կուլ տալ խաղողի 12 հատիկ` յուրաքանչյուր հատիկն ուտելիս մտքում ցանկություն պահելով։ Իսպանիայից բացի, այդ ավանդույթը պահպանվել է ողջ իսպանալեզու աշխարհում, և խանութներում տոնական օրերին կարելի է տեսնել ողկույզներով տոպրակներ։ Իսպանիայի նախկին գաղութներից մեկում` Կուբայում, բնակիչները բոլոր ամանների մեջ ջուր են լցնում, և հենց գալիս է ժամը 00։00-ն, ողջ ջուրը դուրս են թափում փողոց։ Կենսուրախ կուբացիներն այդպիսով մաքրում են հին քաղաքը և դիմավորում նորին` արդեն բյուրեղյա մաքրությամբ։ Ահա այսպիսի հետաքրքիր կուբայական «Վարդավառ» ձմռանը։

Իռլանդիայում տնային տնտեսուհիները պատրաստում են խաշխաշով քաղցր կարկանդակ ընտանիքի բոլոր անդամների համար Սուրբ ծնունդի, Ամանորի և Կնունքի ժամանակ։

Շոտլանդիայում Նոր տարին կոչվում է Հոգմանայ։ Ինչպես հայերը, այնպես էլ շոտլանդացիները հյուր են գնում ընկերներին ու հարազատներին` հատուկ ուշադրություն դարձնելով առաջին հյուրին`«ֆերսֆուտին» (անգլերեն` առաջին ոտնահետք), որը պետք է երջանկություն և հաջողություն բերի։ Շոտլանդացիները միշտ ուրախ են տեսնել թխահեր երիտասարդների, իսկ շիկահեր կինը ցանկալի հյուր չէ Ամանորի գիշերը։

Ի տարբերություն Շոտլանդիայի, Հունաստանում տնային տնտեսուհիները «կաշառում» են առաջին հյուրին` նրան փող կամ արժեքավոր իր նվիրելով, որպեսզի նա տանտերերին երջանկություն և ուրախություն մաղթի։ Նման ավանդույթ ունեն նաև մեր հարևան վրացիները։

Գերմանիա

Գերմանիայի բնակիչների համար Նոր տարին այնքան էլ կարևոր տոն չէ։ Ինչպես հայտնի է, կաթոլիկ աշխարհում գլխավոր տոնը Սուրբ ծնունդն է, որը շատերն անցկացնում են ընտանիքի հետ` շրջապատված նվերներով և տոնածառով։ Այնուամենայնիվ Բեռլինում Նոր տարուն դժվար է որևէ ազատ հաստատություն գտնել։ Ի տարբերություն Սուրբ ծնունդի, Ամանորն ընդունված է դիմավորել ընկերների հետ ակումբներում, ռեստորաններում։ Ամենամեծ պարային հարթակը բացվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ Ամանորից մի քանի ժամ առաջ, և կազմակերպիչները սկսում են լուսային ներկայացումը, որն ուղեկցվում է հրավառությամբ։

Ճապոնիա

Ծագող արևի երկրի բնակիչները յուրահատուկ են վերաբերվում Նոր տարուն։ Ճապոնացիների համար առաջնահերթ է տոներին նախապատրաստվելը։ Ամանորի բազմաթիվ բաղադրիչները պատրաստվում են տանտերերի ձեռքով. չէ՞ որ այն, ինչ պատրաստվել է սեփական ձեռքով, ավելի մեծ երջանկություն կբերի, քան գնված զարդը։

Նման զարդերից է «կոդոմատցուն» (բառացի` սոճի դարպասների մոտ)։ Ձևավորման նկատմամբ հատուկ վերաբերմունքը սկսվում է սոճու ընտրությունից և այն կտրելու օրից, որն անպայման պետք է բարենպաստ լինի` լուսնային օրացույցի համաձայն։

Ճապոնիայում նոր տարվա անփոփոխ բաղադրիչներից մեկը երաժշտությունն է։ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ամենատարածված մեղեդին է, որը նախանշում է տարեմուտը։ NHK ճապոնական լրատվական գործակալությունը ձևավորել է դեկտեմբերի 31-ին այդ ստեղծագործությունը սիմֆոնիկ նավագախմբի կողմից կատարելու ավանդույթը։

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:                   

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տոն է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում:     Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը:

Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:

Ինքնաստուգման հարցաշար

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը նշանակում է բնություն։Ֆիզիկա բառը վերցվել է Հունարեն Ֆյուզիս բառից։Առաջին ֆիզիկական գիրքը ստեղծվել է չորրորդ դարում,այն ստեղծել է Արիստոտելը

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղ ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը

4.քննարկել  ինչ է բնությունը
Այն ինչ շրջապատում է մեզ դա բնություն է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող բոլոր երևույթները կոչվում են բնության երևույթներ

6.ինչ է նյութը։

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները կոչվում է նյութ

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մագնիսական,էլեկտրական, ջերմային, լուսային

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Գրիչ,աթոռ,սեղան

10.ինչ է մատերիան

Այն ամենը,ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ,բույսեր,կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Փորձով և դիտումով։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Երևույթը բացատրելուց համար նախ արվում է որոշակի ենթադրություն,կամ ինչպես ընդունված է ասել,առաջադրվում է վարկած։

Փորձերի միջոցով ստացված բոլոր տվյալները գիտնականները հայտնաբերում են օրենքներ։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծություն հետ։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

մետր,մղոն,ֆութ,դույմ, նանոմետր,կիլոմետր,յարդ

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել։ Յուրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել,որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը,որի չափերը տվյալ պայմաններում  կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը կոչվում է այն գիծն է,որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը,որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհը։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Կախված շարժման տեսակից հետագիծը լինում է բեկյալ ուղիղ շրջանագիծ  կամ կամայական տեսքի կոր գիծ

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ,կոչվում է հավասարաչափ շարժում

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է,որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այդ ժամանակամիջոցին,որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը։

v(արագություն)=S(ճանապարհ)/T(ժամանակամիջոց)

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

1մ/վ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S=v.T

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

T=S/v

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա չեն ազդում այլ մարմիններ ապա  այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Օրինակ `Մեքենային պետք է ժամանակ,որպեսզի նա կանգ առնի և նաև պետք է ժամանակ որպեսզի նա արագություն զարգացնի և այդ հատկությունը կոչվում է իներտություն։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Չափել մարմնի զանգվածը նշանակում է այն համեմատել չափման տրված միավորի հետ։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Տոննա,ցենտ,գրամ,միլիգրամ։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

1կգ

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտությունը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնի ծանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

p=m/V

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

1կգ/մ³

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

V=m/p

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

m=pV

V= S/t

S=Vt

T=S/v

p=m/V

V=m/p

m=pV

Վերլուծություն Վ․ Սարոյանի «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը

Վ․ Սարոյանի «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։

Այս ռադիոպիեսում ամեն մեկը ունի իրենց դրական և բացասական կողմերը։ Երեխաները իհարկե կարող են շատ երեզանքներ ունենալ, բայց չափի մեջ այստեղ երեխաները փոքր են և չեն հասկանում, որ չափի մեջ է գեղեցիկ։ Ձմեռ պապը լսում է երեխաների երազանքները և հարցնում է Էլ ի՞նչ: Նա կարող է չհարցնել էլ ի՞նչ, եթե չի տալու այն ինչ երեխաներն են ուզում, այո ձմեռ պապին նույնպես մարդ է և չի կարող երեխաներին տալ այն ինչ նրանք են ուզում, բայց կարող է չհարցնել էլ ի՞նչ: Երիտասարդը, ես համաձայն եմ, որ նա ուզում է կատարել գոնե մեկի երազանքը, բայց մյուսները նրանք նույնպես ցանկանում են, որ իրականան իրենց երազանքները, եթե երեխաները մեծ լինեին նրանք կհասկանային, որ իրենց երազանքը դժվար թե իրականանա, բայց նրանք փոքր են, երբ տեսնեն որ իրականացավ մեկ ուրիշի երազանքը այո նա իրեն վատ կզգա։