Կրկնակի բեղնավորում

Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

Բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։  Այն կիսվում է և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում