Ես այս տարի ունեցել եմ ուրախ պահեր իմ ընկերների և իմ ընտանիքի շնորհիվ։ Սկսել եմ սիրել սպորտը, խաղալ տարբեր խաղեր բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս և էլի շատ մարզաձևեր։ Գիտելիքներ եմ ձեռք բերել ամեն ինչից, ինքնակրթությամբ եմ զբաղվել, սովորել եմ լեզուներ։ Գտել եմ լիքը լավ մարդկանց, ես չեմ կորցրել այս տարի ոչինչ, կամ ոչ ոքի, բայց ուզում եմ ասել գնատահեք ինչ ունեք, որովհետև չեք իմանա` վաղը ինչ կլինի։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի 2023 թվականին, բայց ուզում եմ, որ այս տարի մեր երկիրը չունենա կորուստներ, ես նույնպես չունենամ կորուստներ, լինի խաղաղ և ուրախ տարի։