1) Զուգահեռագծի պարագիծը 48 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝
ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ-ով, 13.5+13.5+10.5+10.5=48սմ
բ) կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից: 16+16+8+8=48սմ
2) Զուգահեռագծի անկյուններից մեկը 400 է, գտեք մյուս անկյունները:
3) Զուգահեռագծի անկյունագիծը երկու կից կողմերի հետ կազմում է համապատասխանաբար 250-իև 350-ի անկյուններ: Գտեք զուգահեռագծի անկյունները:
4) Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 1000է: 800 – 200, 700 – 300, 600 – 400
Առաջադրանքներ (լրացուցիչ)
5) ABCD զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, <C=300, իսկ CD ուղղին տարված BH ուղղահայացը 6,5 սմ: Գտեք զուգահեռագծիկողմերը:
6) Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝
ա) <A=840
բ) <A-<B=550,
գ) <A+<C=1420
դ) <A=2<B:
7) ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը K կետում հատում է BC կողմը: Գտեք այդ զուգահեռագծի պարագիծը, եթե BK=15 սմ, KC=9սմ:
8) MNPQ զուգահեռագծի մեջ տարված է MQ ուղղին ուղղահայաց՝ NH-ը, ընդ որում՝ H կետը գտնվում է MQ կողմի վրա: Գտեք զուգահեռագծի կողմերը և անկյունները, եթե հայտնի է, որ MH=3 սմ, HQ=5սմ, <MNH=300:
2) Գտեք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե նրա երեք անկյունները իրար հավասար են, իսկ չորրորդ անկյունը դրանցից յուրաքանչյուրից փոքր է 400-ով: 100 աստիճան+100 աստիճան+60 աստիճան
3) Գտեք քառանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 8 սմ է, իսկ կողմերից մեկը մյուս կողմերից մեծ է համապատասխանաբար 3 մմ-ով, 4 մմ-ով և 5 մմ-ով: x+x-3+x-4+x-5=80մմ 4x-12=80 4x=92 x=23 18+19+20+23=80մմ
Առաջադրանքներ (լրացուցիչ)
4) Գտեք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանցից մեկը մյուսից մեծ է համապատասխանաբար 100-ով, 200-ով և 300-ով: x+x-10+x-20+x-30=360 4x-60=360 4x=420 420/4=105 75=x 105+95+85+75=360
5) Գրեք ուռոցիկ քառանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին: x+2x+4x+5x=12x 360/12=30 30*1+30*2+30*4+30*5=360
6) Գտեք քառանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 66սմ է, առաջին կողմը երկրորդից մեծ է 8 սմ-ով և նույնքանով փոքր է երրորդ կողմից, իսկ չորրորդը երեք անգամ մեծ է երկրորդից: x+(x-8)+(x+8)+3(x-8)=66սմ 4x=66 x=16.5 6x-24=66 6x=90 x=15 15+7+23+45-24=66
7) Ապացուցեք, որ քառանկյան անկյունների գումարը հավասար է 3600: Ուռուցիկ քառանկյան յուրաքանչյուր անկյունագիծ քառանկյունը տրոհում է երկու եռանկյան: Ոչ ուռոցիկ քառանկյան անկյունագծերից մեկը ևս քառանկյունը տրոհում է երկու եռանկյան:
Текст 11. В ожидании друзей. Алла Малхасян 8.2 класс
Девочка с прекрасными рыжими волосами бегала со своими друзьями по саду детского дома, откуда хорошо были видны трущобы Москвы. Волосы цвета огня были единственным счастьем и гордостью девочки, но в скором времени ей придётся с ними расстаться из-за отсутствия еды в детском доме. Так все устроено… Длинные и здоровые волосы очень ценятся. Да и девочке не очень долго осталось, если верить словам лекаря. Но она не горюет ни по жизни которую могла прожить, ни по своим волосам. Она наконец может искупить свой долг перед людьми, которые её вырастили и сохранили ей жизнь. Ведь она, как вчера, помнит о том как попала сюда. Воспитательница позвала детей внутрь здания, так как внутри было не теплее, но все же, лучше, чем находиться под снегопадом. Впереди их ждал скудный ужин, которому они были безмерно благодарны. После этого быстро стемнело и все оправились спать. Девочка легла спать, но спокойствие продлилось немного. Вскоре она услышала шум у двери. Решив, что это могут быть воспитатели, она вышла из комнаты, но звук не исчез. Девочка, как наперегонки, побежала к источнику столь странного звука и увидела нечто очень неожиданное. Перед её взором открылся летний сад полный фруктов. Девочка накинулась на них из-за своего чудовищного голода. Когда она наелась, то устремилась вглубь огромного сада, где увидела лебедей у озерца, что похоже на зеркало. Она подошла к пруду и посмотрела в него. -Странно…, -подумала она, так как её платье было белоснежно-чистым. Девочка играла с лебедями, пока её не начало клонить в сон. Тогда лебеди посоветовали пойти ей чуть дальше, ведь там есть место, где она сможет поспать. Девочка прислушалась к ним. Пройдя дальше, она увидела большую и мягкую кровать на которую легла. — Было бы очень хорошо, если бы мои друзя были бы здесь со мной. Они б смогли насладиться всем этим изобилием. Завтра утром покажу им это место и мы вместе поиграем с лебедями. С этой мыслью она легла спать, предвкушая следующий день… В Рождество, через множество счастливых возгласов, смеха и счастья, слышался горький плач десятка детей, которые потеряли ещё одного своего друга…
26
Вопросы для обсуждения։ Какие чувства вы испытали прочитав рассказ? Произведения каких авторов классической литературы вам напомнил этот рассказ? Случаются ли такие истории сегодня? Что с самого начала нам предвещало плачевный конец рассказа ? Что собой представляли следующие символы в рассказе։ длинные и огненные волосы, лебедь, зеркало, озеро? На cколько частей можно разделить рассказ и почему? Какую роль играет «сон» в произведении? Какие авторы часто прибегают в своих произведениях ко «сну » как к композиционному инструменту? Задания для выполнения։
Подберите три-четыре сущесвительных к слову «рыжеволосая».
Какие символы-аллегории вы нашли в тексте? Выпишите их.
Напишите сочинение на тему: «В мире снов все иначе… »
Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած — ձանձրացած և միաժամանակ զարմանքով, բարությամբ ու խինդով լեցուն: Հայրս՝ Արմենակ Սարոյանը, երեսունչորս տարեկան էր, մայրս՝ Թագուհի Սարոյանը՝ քսանվեց:
Երեք տարի չանցած՝ հայրս մահացավ: Մայրս երեսունինը տարի նրանից ավել ապրեց:
Հայրս կրթություն էր ստացել Բիթլիսի ամերիկյան երիցական դպրոցում: Մասնագիտությամբ քարոզիչ էր: Անգլերեն ու հայերեն օրագիր էր պահում, փիլիսոփայական խոհեր, բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր գրում: Նա լավ հռետոր էր:
Մայրս կանոնավոր ուսում չէր ստացել, բայց սովորել է հայերեն կարդալ ու գրել: Նա սովորեց եւ անգլերեն կարդալ ու իր անունը կարողանում էր ստորագրել: Թեպետ վատ էր կարդում անգլերեն, դրա համար էլ մեկ-մեկ ուղղակի թերթերն էր աչքի անցկացնում:
Նրա մայրը՝ Լուսին, ոչ մի լեզվով գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ ու ճարտար խոսում էր հայերեն, քրդերեն ու թուրքերեն:
Իմ հորական պապի անունը եղել է Պետրոս, որ որդին էր Սարգսի, որ Սարոյանների որդեգիր էր, ուստի մեր գերդաստանի երկու կողմերը թեեւ միեւնույն ազգանունն ունեին, սակայն բարեկամներ չէին: Մորական պապիս անունը եղել է Մինաս, բայց նրա հոր անունն արդեն մոռացել եմ: Գերդաստանի հիշողությունը գամված է Բիթլիս քաղաքին: Ես չեմ լսել, որ մեր գերդաստանի հուշերում մի ուրիշ քաղաք այդպես դրոշմված լիներ: Բիթլիս քաղաքը (եւ նրա անունը) ինձ համար միշտ էլ շատ բան է նշանակել:
Հայրս մեն-մենակ, 1905 թվականին հասել է Նյու Յորք: Երկու տարի անց այնտեղ նրան միացել են կինը, դուստրերը՝ Կոզետն ու Զաբելը, որի անունը, ըստ երեւույթին, Իզաբել անվան մի տարբերակն է: Էրզրումում ծնված իր որդուն՝ Հենրիկին, նա առաջին անգամ տեսել է Ամերիկայում:
… Հայրս միաժամանակ քարոզչություն է արել Նյու Ջերսիի Փաթըրսոն քաղաքի հայկական համայնքում: Դրա հետ մեկտեղ, նա «Քրիսթիըն հերըլդի» էջերում հոդվածներ է գրել, համենայն դեպս, ինչ-որ ձեւով առնչվել այդ հրատարակության հետ: Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:
… 1928 թվականին, երբ առաջին անգամ Կալիֆոռնիայից մեկնեցի Նյու Յորք, գնացի Բրուքլին ու սեղմեցի Վիլյամ Սթոունհիլի դռան զանգը: Նա հենց ինքն էլ դուռը բացեց, մի պահ նայեց ինձ եւ հետո հանգիստ ասաց. «Դուք Արմենակ Սարոյանի որդին եք: Խնդրեմ, ներս անցեք»:
… Իմ ծնվելու երեկոյան հայրս տանը չի եղել: Հորեղբայր Մուշեղ Սարոյանի մայրը տատմերություն է արել: Ծնունդս արագ է ընթացել, համեմատաբար անցավ ու անմիջապես չի արձանագրվել: Ծնվելուցս մի քանի րոպե առաջ մայրս ոտքի վրա է եղել՝ հենարանի տեղ դռանը կառչած: Դա, ըստ երեւույթին, պիտի որ ընտանեկան սովորություն լիներ:
… Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է՝ ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միեւնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի, անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան, կամ իրականում կան, որովհետեւ եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երեւակայությունն ու ամենից էականը՝ սերը: Եթե մարդ որեւէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երեւակայությամբ եւ, իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերեւա, օրինակ՝ գոյատեւելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լոկ գոյատեւելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հույսն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարեւոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետեւ եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի, կարող է կորցնել:
Ես շատ վաղ վճռեցի սիրել գերդաստանս ու նրա անդամներից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բացառիկ ու լավ բան տեսնել՝ խղճուկ ու ցավալի բաների կողքին, որոնք ակնհայտ էին: Չեմ կարծում, թե յուրայիններիս մասին գրելիս երբեւէ ստել եմ, ուղղակի նախընտրել եմ նրանց մեջ ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որ սիրել եմ ու բարձր դասել, իսկ այն բաներին, որ սրտովս չեն եղել, վերաբերվել եմ հումորով ու ներողամտորեն: Գրողն, ի վերջո, կերտում, վերաստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները, եւ իմ կարծիքով՝ ես առավել հաջողությամբ, քան Սարոյան գերդաստանի որեւէ ուրիշ անդամ, վերաստեղծեցի այդ գերդաստանը, մի բան, որ դրսեւորվել է բոլոր գրվածքներիս մեջ, մանավանդ «Իմ անունը Արամ է» փոքրածավալ գրքում:
Վիլյամ անվան վերջին երկու տառը համընկնում են Արամ անվան վերջին երկու տառին: Եթե անունս ես ընտրելու լինեի, կարծում եմ, որ կընտրեի Արամ անունը: Արամ մորեղբոր մանկությունն ու պատանեկությունը ինձ համար անչափ հրապուրիչ են եղել. ես հիացած էի նրա եռանդով ու սրամտությամբ, եւ այդ անունն ինքնին՝ Սարոյան ազգանվան կողքին, շատ էի հավանում: Երկուսն էլ սազում էին իրար: Արամ անունը վաղուց ի վեր հայերի սիրած անուններից մեկն էր:
Հայկական տարբեր թերթերում, հանդեսներում ու գրքերում ես տեսել եմ Արամ անունով մի շարք հռչակավոր հայերի հերոսական կերպարանքները, եւ ինձ դուր են եկել այն բոլոր խաբուսիկ պատկերացումները, որ զուգորդվել են գիտակցությանս մեջ այդ անվան հետ: «Իմ անունը Արամ է» գրքի Արամին ես Ղարօղլանյան ազգանունը տվեցի, որովհետեւ դա Լուսի տատիս ազգանունն էր, նախքան Մինաս Սարոյանի հետ նրա պսակվելը, երբ նա տասնմեկ տարեկան էր, իսկ ամուսինը՝ քսաներկու: Որդուս անունը դրեցի Արամ, որովհետեւ այդ անունը համարում էի իմ իսկական անունը, եւ քանի որ արդեն շատ ուշ էր, որպեսզի դա իմ անունը լիներ, ուզում էի գոնե տղայիս անունը լինի:
Սակայն կյանքումս այնպիսի ժամանակներ են եղել, երբ իմ գերդաստանն ու Սարոյան ազգանունը համարել եմ անտանելի:
Ես մտածում էի տնից փախչելու մասին: Մտածում էի ազգանունս փոխելու մասին: Մտածում էի հնարավորին չափ շուտափույթ կին առնել ու նրա ազգանունը վերցնելով՝ սեփական ընտանիք կազմել: Այս հոգեխռով իղձերս ծնվեցին, երբ ես հազիվ ութ-ինը տարեկան էի, եւ շարունակում էին ուժի մեջ մնալ մինչեւ տասնինը-քսան տարեկան դառնալս, բայց տարեցտարի հետզհետե ուժը կորցնում էին, այնպես որ տասներեք-տասնչորս տարեկանում արդեն հասկանում էի դրանց անհեթեթությունը:
Ինձ համար պարզ էր, որ միջավայրի կամ ազգանվան փոփոխությունը չեն փոխի ինձ: Միջավայրը կփոխվեր, ազգանունս ուրիշ կլիներ, բայց ես առաջվա պես կմնայի այն, ինչ որ կամ, եւ իմ ձգտումը, թե բոլոր ջանքերի գնով պիտի դառնամ այն, ինչ ուզում եմ, նույնը կմնար: Կյանքում մտքովս երբեք չի անցել ուրանալ ազգանունս: Եթե պատահել է, որ սրտնեղեմ մեր գերդաստանից, երբեմն զգացել եմ, որ կուզենայի մեկընդմիշտ ազատվել նրանից, բայց այս զգացումը երբեք երկար չի տեւել:
… Մեկ-մեկ Սարոյան ազգանունն ինձ անմիտ էր թվում, ինչպես ամեն բառ էլ կարող է անմիտ թվալ, եթե դրա մասին երկար մտածես: Բայց, իհարկե, ազգանունս չէր անմիտ, այլ ես, իմ հոգեմաշ ապրումները, թե կիրագործվի՞, արդյոք, կյանքում հաջողության հասնելու բաղձանքս…
Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ 37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում երեխաներին՝ Հենրիին , Զաբելին, Կոզեթին ու Վիլյամին, տեղափոխեցին որբանոց։ Այդ ժամանակ Վիլյամը 3 տարեկան էր, և հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը ծանր փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար:
Այդ ժամանակ մայրը նրան Coon Jiger անունով մի տիկնիկ էր նվիրել։ Տիկնիկ, որը երկար տարիներ լինելու էր Վիլյամի անբաժան ընկերը և այդ տիկնիկով էր փորձելու փարատել մոր բացակայությունը:
Վերադարձդեպիտուն
Մոտ 10 տարի ապրելով մանկատանը՝ նույն ճանապարհով Վիլյամն իր քույր-եղբայրների հետ մի օր վերադարձավ տուն: Սակայն վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի անհոգ կյանք: Աշխատանք հեռագրատանը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը: 13-ամյա երեխայի համար դա դժվար փորձություն էր:
Թե’ որբանոցում, թե’ հետո արդեն տանը, Վիլյամը այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ։ Կրթությունն ու աշխատանքը համատեղելը դժվար էր տղայի համար: Իսկ երրորդ դասարանում դպրոցում հայտնի էր որպես ամենաչար տղան, ում հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերը, ականջները… Այդպես մինչև մի օր հայտարարեցինՎիլյամ Սարոյանը վռնդված է դպրոցից…
Ծանոթությունըհորհետ
Վիլյամը հորը չէր հիշում ու հորից շատ բան չէր պատմում մայրը: Սակայն 1922 թվականին, երբ Վիլյամը 14 տարեկան էր, մայրը նրան հանձնեց հոր թղթերի ու տետրերի մի կապոց: Դա Վիլյամի համար իր և հոր առաջին հանդիպումն էրհասունության հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էր, որ Վիլյամը իմացավ իր հոր ով լինելը: Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ չգրել չի կարող:
1926 թվական: 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, բացահայտել էր Ֆրեզնոն այնքան, որքան հնարավոր էր:
Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոննա ճանապարհ է ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո: Սան Ֆրանցիսկոյում նրան նոր աշխատանքներ էին սպասումհեռագրատան ծառայող, ապասպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր, և էլի ուրիշ աշխատանքներ: Սակայն ոչ մի աշխատանք իր սրտով չէր, ու նա ոչ մի տեղ երկար չէր մնումկարևորը հասցներ սենյակի վարձը տալ:
Ինչո՞վ են տրբերվում իրարից տարբերվում արտազատական և ներզատական գեղձերը Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։
Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի, աշխատանքը, նրանց աճը,հսկում են մեզի գոյացման գործընթացըև մաշկի գունավորումը։
Ո՞րն է վահանագեղձի գործառույթը Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում:
Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>> Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում: