Վահանաձև գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:

shutterstock_137145401.jpg

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։:

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն:

Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը:

Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ:

Գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքներ, առաջացրած հիվանդություններ

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն։

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։