
1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.
Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։
2. Իրանն ունի իր օրացույցը.
Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:
Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։
3. Իրան թե Պարսկաստան.
Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։
4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.
Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:
5.Իրանցիները սիրում են թեյ.
Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:
6. Իրանում բթամատը վատ նշան է, իսկապես վատ.
Երբ Իրանում եք, երբեք ցույց մի տվեք բթամատը վեր պահած նշանը: Հիմնականում բութ մատը վեր բարձրացնելը նման է միջնամատդ բարձր պահելուն:
7.Բուհերում ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են.
Չնայած իգական սեռի զգալի սահմանափակումներին, որոնք խանգարում են նրանց միանալ որոշ համալսարանական դասընթացներին, Իրանում համալսարանական ուսանողների ավելի քան 65 տոկոսը կանայք են: Իրանցի կանանց համար բարձրագույն կրթության աստիճան ստանալը շատ կարևոր է:
8.Իրանական Aragh Sagi խմիչքը թունդ ալկոհոլ է.
Ալկոհոլն Իրանում արգելված է արդեն 40 տարի, բայց դա չի նշանակում, որ իրանցիները մոռացել են իրենց ավանդույթները, ոմանք դեռ գաղտնի խմում են: Aragh Sagi-ն, որը հայտնի է նաև որպես «պարսկական օղի», սովորաբար պարունակում է 50% ալկոհոլ, բայց այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել🥂:
9. Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.
Կրոնը հիմնել է Զրադաշտ մարգարեն մ.թ.ա 6-րդ դարում։ Իրանում այսօր էլ ապրում են զրադաշտականներ։ Թեև իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են, զրադաշտականների որոշ հիմնական տոները դեռևս նշվում են բոլոր իրանցիների կողմից: Այդ տոներից են Նովրուզը, Յալդան, Չարշանբե Սուրին:
10.Փահլևանի և Զորխանեի ծեսեր.
Փահլեվանիի և Զորխանեյի ծեսերը Իրանի հնագույն ավանդական մարզաձևերից են, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մարզաձևը նախկինում ծառայում էր որպես մարտիկներ պատրաստելու ավանդական համակարգ:
11. Եվ վերջին` Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթոց: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:
12.Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
13.Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
14.Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ:
15.Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
16.Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:
17.Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից:
18. Դպրոցներում աղջիկների ու տղաների դասասենյակները տարբեր են, իսկ համալսարաններում՝ոչ
9.Ալկոհոլի և խոզի մսի վաճառքը խստիվ արգելվում է (նաև քրիստոնյաներին)
10.Հեջաբը պարտադիր է բոլոր կանանց համար
11.Տղամարդիկ իրավունք չունեն կրել ոսկե իրեր
12.Ցանկացած տեսակի միս, որ օգտագործվում է իրանական ուտեստների մեջ, անպայման պիտի լինի հալալ, այսինքն կենդանին պիտի մորթվի մուսուլմանական հատուկ կանոններով
13․ Իրանը առաջին երկրներից է, ով աշխարհի քարտեզին է հայտնվել։
14․ Իրանի բնակավայրերից որոշ մասը, հիմնվել է Մ․Թ․Ա։
15․ Իրանում արտադրվում է ամենա թանկ սեվ իկռան 1կգ = 35հազար դոլլար
16․ Իրանի դրոշի վրա, չնայած անտեղյակ մարդուն դա նկատելի չէ, 22 անգամ գրված է “Ալլահը մեծ է”արտահայտությունը ։ Նման թվով բառեր չկան աշխարհի ոչ մի դրոշի վրա
17․ Իրանը նավթի քանակով համաշխարհային առաջատարներից մեկն է ։
18․ Իրանում ընդունված է մի քանի անգամ հրաժարվել հրավերից, նախքան այն ընդունելը ։
19. Իրանում կա փոքր գումարի պակաս դրա համար, վաճառողները գումարի փոխարեն կոնֆետ կամ շոկոլադ են տալիս։
20․Իրանում սիրահարված զույգը, որը պատրաստվում է ամուսնանալ, պետք է մեկ ժամանոց դասախոսություն լսի հակաբեղմնավորման մասին:
Վրաստան-Նատալի Տագեսյան
Թուրքիա-Էլիզաբեթ Հակոբյան
Ադրբեջան-Մարի Մուղդուսյան








Եգիպտոսի տարբերությունները նրանց սովորությունները, ծեսերը, կրոնները և այլն։


