Տեսողական վերլուծիչ

Տեսողական վերլուծիչ

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:

maxresdefault6.jpg

Աչքի կառուցվածքը

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:

Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:

Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: 

Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

izo-konyuktiva123.jpg

Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:

Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:

Ակնագնդի կառուցվածքը

17757880_648398972031807_1769585770_n.jpg

Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:

Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:

doctors-am-eye.jpg

Տեսողական վերլուծիչի աշխատանքը

Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:

Տեսողական ընկալում

750xauto-8-anggota-tubuh-ini-bisa-jadi-tolok-ukur-kesehatan-kamu-perhatikan-150826q.jpg

Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:

Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

Կարճատեսություն

371.jpg

Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:

Դրա հետևանքով լույսի ճառագայթները թույլ են բեկվում և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:

Հեռատեսություն

հեռատես.jpg

Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:

defecty-zreniya-640x209.jpg

Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:

Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:

Ակնոցի դերը տեսողական խնդիրներ ունեցողների համար:

images.jpg

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:
Տեսողության շնորհիվ մարդը կարողանում է տեսնել իր շրջապատում գտնվող առարկաները և ստանալ տեղեկատվության մոտ 70-90 տոկոսը։

2.Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
Ունքեր, արցունքագեղձեր, թարթիչներ, արըասվաքթային ծորան, շաղկապենիներ,ակնագնդի մկաններ,կոպեր

3.Ի նչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:
Մութ տարածքում բիբը մեծանում է իսկ լուսավոր տարածքում փոքրանում։

4.Որ տե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:
Տեսողական ընկալիչները ցուպիկներն ու սրվակներն են որոնք տեղավորված են ցանցաթաղանթի վրա ։

5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:
Ցուպիկները 150 մլն են ընկալում են լույսը իսկ սրվկները 7 մլն ընկալում ենգույնը։

6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխելայն:
Կարճատեսությունը դա այն երևույթն է որի ժամանակ մարդը տեսնում է մոտիկ գտնվող առարկաները այդ ժամանակ ակնագնդում ճառագայթները հատվում են ցանցաթաղանթից առաջ և դա կանխելու կամար անհրաաժեշտ է երկգոգոավոր ակնոցով ոսպնյակ։