Լսողական վերլուծիչ
Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:
Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:
1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։ կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։
2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:
Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ
4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։
Հետաքրքիր է իմանալ․
Ձայնի բարձրությունը չափվում է դեցի բելերով (դԲ): Ընկնող տերևի առաջացած աղմուկը հավասար է 10 դԲ: Պարզ է, որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է, քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև սովորական զրույցի աղմուկը (60 դԲ): Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության
հաﬔրգը կամ 140 դԲ ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար
է պահպանել հոգեկան հավասարակշռություն: Դպրոցի դասաﬕջոցին առաջացած աղմուկն իր ու ժով չի զիջում այդպիսի ազդեցությա նը:
Պարզվել է, որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել
ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի հռնդյունի հզորությանը: Ահա թե ինչու «գրպանի երաժշտության» սիրահարները պետք է զգուշանան, քանի որ իրենց
վտանգում են աստիճանական խլացման: