Աշխատանքի նպատակը՝ Տեսնել մարմինների փոխազդեցությունը փորձի միջոցով։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ երկու սայլակ,որոնցից մեկի դիմաց առաձգական թիթեղ է ամրացված,թել,մկրատ,լուցկի,և մի քանի բեռներ։
Փորձ 1՝
Ընթացք՝ Վերցնում ենք սայլակ, որի վրա ամրացված է առաձգական թիթեղ։ Դրանից հետո առաձգական թիթեղը ճկեցի և կապեցի թելով։ Սայլակը սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։ Ես կարծում եմ երբ թելը այրեմ կմնա դադարի վիճակում։
Եզրակացություն՝ Փորձը անելուց հետո,ես հասկացա,որ ես ճիշտ էի կարծում։ Երբ այրեցի թելը սայլակը սեղանի նկատմամբ մնաց դադարի վիճակում։ Հետևություն միայնակ մարմինը եթե նրա վրա այլ մարմիններ չի ազդում մնում է տվյալ հաշվարկման մարմնի նկատմամբ գտնվեց դադարի վիճակում։
Փորձ 2՝
Ընթացք՝ Նույն սայլակի թիթեղը նորից ճկեցի,կապեցի թելով։ Այդ վիճակում նրան մոտեցրեցի պատին։ Հետո թելը այրեցի և տեսա, որ առաձգական թիթեղը ուղղվելու ժամանակ նա հարվածեց պատին և սայլակը շարժվեց։
Եզրակացություն՝ Թիթեղը ուղղվելով հարվածեց պատին,բայց շարժվեց հետ պատից։Ես կարծում եմ պատի վրա ազդեցությունը մենք չտեսանք, քանի որ պատը սայլակից չափազանց ծանր է և մեծ, իսկ սայլակը պատի նկատմամբ շարժվեց։ Որպիսի պարզենքը ինչ տեղի ունեցավ։
Փորձ 3՝
Նույն սայլակի թիթեղը նորից ձգեցի, կապեցի թելով նրան մոտեցրեցի երկրորդ նույնատիպ սայլակը։ Դասավորեցի այնպես, որ երկրորդ սայլակը հպվի ճգված թիթեղին։ Հետո այրեցի թելը։ Իմ կարծիքով թիթեղը ուղղվելու ժամանակ կհարվածի մյուս սայլակին և հետ կհրի։
Եզրակացություն՝ Ես մտածում էի ճիշտ։ Թիթեղը ուղղվելու ժամանակ հարվածեց մյուս սայլակին և հետ հրեց։
