Մարդը որպես արժեք ըստ շատ փիլիսոփաների ինչպիսինք են Սոկրատեսը, Վլատոնը բարոյականություն է։ Այսինքն մարդու կարևոր արժեքը բարոյականությունն է, պարտքը, առաքինությունը, պարտավորությունն ու բարոյագիտությունը։ Մարդն ինքը չէ, որ որոշում է իր արժեքը, այն որոշվում է իր ապրած կյանքով, արած և չարած գործերով։ Մենք ունենք տարբեր ցանկություններ և պահանջներ, որոնք էլ ունեն իրենց արժեքները։ Մենք արժևորում ենք մեր ունեցածը և ձգտում ավելիին։ Երբ մարդկանց արժեքները համընկնում են այդ հարաբերությունները լինում են երկարատև ու որակյալ։ Երբ անհասկանալի մի բան մեզ ստիպում է օգտվել ուրիշի միամտությունից մենք ի վիճակի ենք հասկանալ, տեսնել զգալ, որ դիմացինին վատ կլինի։ Բայց նախընտրում ենք գցել մեր կասկածները գիտակցության հեռու անկյունում և արդարացնել ինքներս մեզ։ Բայց, երբ մենք օգնում ենք ենք անօգնական որևէ մեկին, լավ գործ ենք անում, մենք սիրում ենք, երբ բոլորը լսում են մեզ ու հայտնում ենք ողջ աշխարհին, սակայն դրանով չէ որոշվում և մարդիկ չեն որոշում մեր արժեքը մեր կյանքում։
День: 20 ноября 2023
Առաջադրանքներ համակարգերով լուծման համար (դաս 14)
Առաջադրանքները պետք է լուծել երկու անհայտով հավասարումների համակարգերի կիրառմամբ։
1) Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 7 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 41 կմ:
41-7=34
34:2=17
17+7 = 24
x+7+x=41
2x = 41 — 7
2x = 34
x =34/2
x = 17
x + 7 = 24
2) Դպրոցը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան, դրանց համար վճարելով 36 000 դրամ: Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան, ամբողջ գնումը 14 000 դրամ-ով պակաս կլիներ: Առանձին-առանձին որքա՞ն արժեն բազկաթոռը և սեղանը:
Բազկաթոռ-8000
Սեղան-2000

3. x = 280
y = 148
4.
19+19=38
6. x = 36
y = 48
7. x = 19
3x = 57
9. x = 23
4x = 92
Թեստեր

- 2) 13
2. 2) 24
3. 1) 5
Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր
Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․
- հաստատական
- գնահատողական
- ժխտական
- սաստկական
- երկբայական
- սահմանափակման
- Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
- Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
- Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
- Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
- Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
- Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։
Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։
Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։
Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։
Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։
Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։
1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։
2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։
Վերաբերականների կետադրությունը
1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։
2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։
Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։
3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։
Առաջադրանքներ
1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։
հաստատական՝ անշուշտ, անպատճառ, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած, անպայման, արդարև
ժխտական ՝ ո՛չ, չէ՛
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե,
միգուցե, մի՞թե, արդյոք
զգացական՝ բարեբախտաբար, երանի, ցավոք
սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն
ցուցական՝ ահա, ահավասիկ
կամային՝ հապա, մի
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այսուհանդերձ, այնուամենայնիվ
2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։
Գոնե—պարզ
Նույնիսկ—բարդ
Իբր—պարզ
Անպատճառ—ածանցավոր
Իբրև թե—բարդ
Ահա—պարզ
Կարծես թե—բարդ
Բարեբախտաբար—բարդածանցավոր։
4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ոչ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է: Արդյոք, լուծում ունի այս հարցը:
5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ (սաստկական) եղավ: Իհարկե (հաստատական) իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ (սահմանափակման) մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ (ժխտական) կախված չէր: Թերևս (երկբայական) այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Ոչ
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
Այո
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Այո
Գործնական քերականություն․ ձայնակություն
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները
նախադասության անդամ չեն համարվում։
Առաջադրանքներ
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
— Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
— Ուխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
— Հե՜յ, որտեղ եք:
2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… —կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… —զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —նմանաձայնական
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ա՛խ,վա՛յ, ջա՛ն,բը՛զզ
բարդ-վա՛յ-վա՛յ , հե՜յ վախ
4. Կետադրի՛ր նախադասությունները.
1. Ա՜յ մարդ, ի՞նչ ենք անելու:
2. Հե՜յ , ո՞ւր եք գնում:
3. Օ՜, ինչպե՞ս, մինչև հիմա գլխի չէի ընկել:
5․ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։
Զգացական – վայ, օֆ, ախ, ուխայ
Կոչական – հեյ
Նմանաձայնական – ծուղրուղու, ծիվ-ծիվ, վաշ-վիշ, թրըխկ