Նոյեմբեր ամսվա պատմության ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 6-13-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Նախագիծ

Թարգմանություն 

Կես էջի սահմանում ամփոփել ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:
Ե՛վ 1812 թվականի պատերազմի արդյունքները, և՛ ընդհանրապես Նապոլեոնյան դարաշրջանի ավարտը հանգեցրին նրան, ինչը կարելի է անվանել կյանքի իմաստի ճգնաժամ: Նապոլեոնից առաջ և նրա օրոք՝ մարդու համար գլխավորն այն էր, որ նվաճում կատարեր, իր փառքի կտորն ստանար։ Դա էր ամբողջ դարաշրջանի հիմքը, և, հետևաբար, դա հնարավոր դարձավ: Բանաստեղծ Պյոտր Վյազեմսկին գրել է՝ «Ես կցանկանայի փառք, բայց ոչ ինձ համար, այլ դրանով լուսավորել հորս գերեզմանն ու որդուս օրրանը»: Նապոլեոնը տվեց այդ հնարավորությունը: Բայց համբավը չափազանց մեծ էր, և գերարտադրության պատճառով այն չբերեց այն շահաբաժինները, որոնց վրա մարդիկ կարող էին հույս դնել։ Շահագործումները արժեզրկվեցին: Նապոլեոնը ոչնչացրեց ոչ միայն պետությունների նյութական աշխարհը, այլև մարդկանց ներքին հոգևոր աշխարհը։ Նրանից հետո աշխարհը դարձավ դատարկ և ձանձրալի: Ե՛վ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում շատ հազարավոր մարդկանց համար աշխարհը փլուզվեց պատերազմի ավարտից անմիջապես հետո:

Գնահատել ձեր նոյեմբեր ամսվա աշխատանքը:

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
    Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
    Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
    1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››
    Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։
    Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»։

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
    Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:
  • Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի ։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ– տնտեսական ծանր վիճակի:
  • Կարծում եմ, որ հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները որոշ չափով նման էին իրար: Նրանք այդ կերպ փորձում էին նպաստել Հայաստանի ազատագրական հարցին և հայերի վիճակին:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
    Սոսե Մայրիկը  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է,նա Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքնվում է Գելիեգուզան գյուղում, բայց մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ կռվում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ վախճանվում է։
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
    Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։ Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ:
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
    Պաշտոնապես սա բարձրագույն հրամանատարական պաշտոններ զբաղեցնող դիվիզիոն գեներալների «կոչումն ու անվանումն է» (բանակի շտաբի պետ (գլխավոր շտաբ), Ֆրանսիայի նախագահի անձնական ռազմական շտաբի պետ, ցամաքային զորքերի շտաբի պետ, ազգային ժանդարմերիայի գլխավոր տնօրենի և այլն)), սակայն զինվորական կոչում չէ։
    Տարբերանշանն առանձնանում է ուսադիրների վրայի հինգ աստղերով։
  • Փարիզի ռազմական շրջանի հրամանատարն իր ուսադիրներին կրում է վեց աստղիկ` անկախ իր ունեցած կոչումից։
    Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում այն համապատասխանում է ռազմաօդային ուժերի բանակի գեներալի կոչմանը  ռազմածովային նավատորմում` ծովակալի կոչմանը:

Տեքստային աշխատանք

Դաստիարակություն ասելով հասկանում եմ ազնվություն, ճշմարտախոսություն։
Ես դաստիարակություն եմ համարում այն մարդուն, ով օգնում է բոլորին, ազնիվ է, չի ստում, այդ ամենը գալիս է նաև ծնողներից։
Ես փորձում եմ լինել դաստիարակված, որովհետև ես չեմ փորձում ես դաստիարակված եմ, դաստիարակված լինելը կարևոր է։
Դաստիարակված մարդը չպետք է խոսի ժարգոնային բառերով, չպետք է վիրավորի։
Երբեմն ես անում եմ այն, ինչ դաստիարակված մարդը չպետք է անի,
Դաստիարակված լինելը կարևոր է, որովհետև դու ցույց ես տալիս քո ծնողների պատկերը։
Դաստիարակության գործում մեծ դեր ունի (ունեն) ընտանիքդ, ծնողներդ, շրջապատդ, այն մարդիկ որոնց հետ դու շփվում ես։
Ուզում եմ ստանալ այնպիսի դաստիարակություն, որ ծնողներս չամաչեն։
Դաստիարակված լինելու չափանիշներն են, երբ մարդ դաստիարակված է, բոլորին օգնում է, հասկանում է մյուսները չպետք է օգտվեն այդ ամենից։
Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել ընտանիքով, որովհետև մենք բացի ընտանիքից շփվում ենք ուրիշների հետ նույնպես։
Սիրում եմ դաստիարակված մարդկանց, որովհետև կարողանում եմ իրենց հետ գրագետ խոսել։
Դաստիարակված լինել չի նշանակում, այնպես անել, որ մարդիկ չարաշահեն այդ ամենը։

2. Տեքստիդ համար դիպուկ և գրավիչ վերնագի՛ր ընտրիր:
Դաստիարակված եմ․․․

Նոյեմբերի 20-24 Քիմիական ռեակցիաների տեսակներ

Սովորել էջ՝ 42-45

Նոր թեմա

Լաբորատոր փորձ

Փորձանոթի մեջ մալաքիտի՝ (CuOH)2CO3, կանաչ փոշի լցնենք և այն փակենք ծնկաձև գազատար խողովակ ունեցող խցանով

Մալաքիտի քայքայումը

Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացնենք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցնենք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիտը տաքացնենք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու՝ պղնձի(II) օքսիդի՝ CuO, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են նստում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը։ Դա հաստատում է, որ ածխաթթու գազ է ստացվել: Այս փորձը ցույց է տալիս, որ մալաքիտի քայքայումից երեք նոր բարդ նյութ է առաջանում։

(CuOH)2CO3 = 2CuO + H2O + CO2

Շատ հաճախ ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է լինում նյութերը տաքացնել: Նման դեպքերում քիմիական հավասարումներում հավասարման նշանի կամ սլաքի վերևում դրվում է ( t°) նշանը.

(CuOH)2CO3 2CuO + H2O + CO2

Քայքայման է կոչվում այն ռեակցիան, որի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից

ստացվում են երկու կամ ավելի նյութեր։

Արևելքի ավանդական հասարակությունները (Օսմանյան կայսրություն և Իրան) (Առաջադրանքներ)

1. Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավականին հետ էին եվրոպական առաջատար երկրներից։ Գլխավոր պատճառը ստեղծված հասարակության բնույթն էր։ Նոր դարաշրջանում երկար ժամանակ այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ պատճառով անվանվել էր ավանդական հասարակություն։ Նրան բնորոշ են մարդկանց՝ սովորույթների և ավանդույթների վրա հիմնված հոգևոր կյանքը, ապրելակերպը և հարաբերությունները։
2. Այդպիսի հասարակություններ գոյություն ունեին Արևելքի երկրներում՝ Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։ Իմ կարծիքով, ոչ Հայստանը չի մտնում այդ երկրների մեջ։
3. Երկիրը բաժանված էր փաշայությունների, որոնք կառավարում էին փաշաները։ Օսմանյան սուլթաններին չհաջողվեց ստեղծել ամուր վարրական, տնտեսական, մշակութային կառույց։ Օսմանյան տերությունում ապրում էին բազմաթիվ ժողովուրդներ։ Արտադրության, առևտրի և մշակույթի ոլորտներում առավելապոս զբաղված էին հուները, հայերը, արաբները, ասորիները և այլն։
4. Վերջիններս լայնորեն օգտագործում էին տերութան հպատակ ժողովուրդների, քրիստոնաների ազատագրական պայքարը։ Տերության անկումային ընթացքից փուրքական վերնախավը փորձում էր դուրս գալ բարենորոգումների ճանապարհով։ Փորձեցին ուժեղացնել բանակը, կառավարման համակարգը և զիջումների միջոցով կանխել հպատակ քրիստոնյա ժողովուրդների պայքարը։ Բայց նրանց մոտ չստացվեց, որովհետև նրանք նաև Ռուսաստանի հետ պատերազմի մեջ էին և զուգահեռ չէին կարողանում լուծել իրենց խնդիրները։ 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: 
Օսմանան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարը միջազգային դիվանագիտության մեջ XVIIIդ․ երկրորդ կեսին ձևակերպվեց Արևելյան հարց անունով։ Մեծացավ տերության կախվածությունը այլ եվրոպական պետություններից:
5. XVIIIդ․ վերջում սկսվեց բարենորոգումների ուղով զարգացումը։ Ստեղծվեցին նոր զինվորական ստորաբաժանումներ և հիմնվեցին ռազմանակն ուսումնարաններ։ Iսկ Մահմուդ II-ը 1826թ․ վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաաժանումները։ Բայց ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և ստիպված սկսեց ճանաչել Հունաստանի անկախությունը։ Բայց որոշ ժամանակ հետո 1839թ․ սկսվեց արևմտյան բարենորոգումների նոր փուլ։ Նախատեսվում էր ապահովել մուսուլմանների իրավահավասարություն մուսուլմանների հետ։ Բայց դա նրանց մոտ չստացվեց։
6. Իրանը նոր ժամանակների խոշոր երկրներից էր։ XVIIթ․ կեսերից Իրանը մտավ անկման ժամանակաշրջան։ Պետություն ղեկավարում էր շահը։ Պետությունը բաժանված էր խանությունների, որոնք ղեկավարում էին խաները։ 1722թ․ անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը։ Սակայն որոշ ժամանակ անցավ և Նադիր շահը եկավ և կարճ ժամանակով Իրանին դուրս բերեց այդ վիճակից և ստեղծեց ուժեղ պետություն։ Բայց նրանից հետո երկրիը նորից թուլացավ։ 1796թ․ Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը։ Այդ ցեղի առաջնորդը, հիմնադիրը, խանը Աղա Մոհամմադն էր։ Բայց նրան չհաջողվեց ուժեղացնել երկիրը և մեկ տարի անց նրան Շուշիում քնած ժամանակ սպանեցին։ Նրա և Ռուսաստանի միջև շարունակվում էր Կովկասի համար պատերազմը, որը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։
7. 1828 թվականի Փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը՝ Ռուսաստանի և Իրանի միջև։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Երևանի ու Նախիջևանի խանությունները, և Իրանը Ռուսաստանին վճարեց 20 միլիոն ռուբլի ռազմատուգանք։ Այս պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, որով ոչ միայն այդ երկրի հյուսիսը, այլև Կասպից ծովը վերցնելով իր ազդեցության տակ։
8. 1841թ․ ստերագրված առևտրական պայմանագրով անգլիացիները կարող էին, հսկել Իրանի տնտեսությունը։ Իրանը կորցնելով իր ամբողջ ուժը, Նոր դարերի երկրորդ փուլում վերածվեց Անգլիայի և Ռուսաստանի կիսագաղութի։