Նոյեմբեր ամսվա գրականության և հայոց լեզվի ամփոփում

Մենք այս ամիս կատարել ենք Տեքստային աշխատանք հետաքրքիր էր և հեշտ։ Կարդացել ենք Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան հետաքրքիր էր։ Նաև կատարել ենք Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան վերլուծություն։ Կարդացել ենք Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան հետաքրքիր չէր այդքան, որքան սիրելու տարիք։ Կատարել ենք Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին» վերլուծություն։ Կատարել ենք Գործնական Քերականություն հեշտ էր։ Կատարել ենք ֆլեշմոբ։ Կատարել ենք Նախագիծ, թարգմանություն՝ հետաքրքիր փաստեր առողջության մասին։ Կատարել ենք Գործնական քերականություն։ Կարդացել ենք Հացը: Հրանտ Մաթևոսյան հետաքրքիր էր և ուսուցողական։ Ամրապնդել ենք Գործնական քերականություն․ ձայնակության և Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր մեր ունեցած գիտելիքները։ Կարդացել ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները։ Կատարել ենք Տեքստային աշխատանք հետաքրքիր էր։ Դաստիարակության մասին տեքստի ընթերցում ենք կատարել և քննարկում։ Գրել ենք թե Ինչպե՞ս դարձա սեբաստացի։ Ստուգել ենք մեր բոլոր գործնական քերականությունները։

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Երկարավուն ուղեղը՝ Նրա տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ անոթային, մարսողական ֆունկցիաներ։ Այստեղ է գտնվում ծամելու կլլման, ծամելու ռեֆլեքսների կենտրոնները։ Նաև իրականացնում է պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, փսխում, հազ, արցունքազատում, կոպերի թարթում նաև կեցվացք ապահովող ռեֆլեքսների պահպանմանը։ Երկարավուն ուղեղի վնասումը կամ հեռացումը ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները

Վարոլյան կամուրջ՝ Կամրջում գտնվում է, որոշ նյարդային կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։

Միջին ուղեղ՝ Միջին ուղեղում են գտնվում ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Նաև կա նեյրոնների խումբ, որը ապահովում է արթուն վիճակը։

Միջանկյալ ուղեղ՝ Նրա հիմանական բաժիներն են տեսաթումբը և ենթատեսաթումբը։ Տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։ Ենթատեսաթումբը՝ այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։

Ուղեղիկը՝ կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի

2. Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և բացատրել, եթե չլինի այդ բաժինը, ի՞նչ տեղի կունենա մարդու հետ։

Իշեմիկ ինսուլտն առաջանում է, երբ գլխուղեղի մի մասի արյան մատակարարումն ընդհատվում կամ նվազում է, ինչը թույլ չի տալիս գլխուղեղի հյուսվածքին թթվածին և սննդանյութեր ստանալ: Իշեմիկ ինսուլտն առաջանում է, երբ գլխուղեղի մի մասի արյան մատակարարումն ընդհատվում կամ նվազում է, ինչը թույլ չի տալիս գլխուղեղի հյուսվածքին թթվածին և սննդանյութեր ստանալ: Նման իրավիճակում գլխուղեղի բջիջները սկսում են մահանալ րոպեների ընթացքում:

3. Տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքներ։

Կոպերը, թարթիչները և հոնքեր պահպանում են աչքի քրտինքից և փոշուց։

Շաղկապենին՝ ծածկում է կոպը ներսից, իսկ ակնագնդի մի մասը դրսից։

Արցունքագեղձեր՝ Գտնվում են աչքի արտաքին անկյունում, արտադրում է արցունք, որը խոնավեցնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեազէազերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ։

Աչքի մկանները՝ նպաստում են աչքի ուղղության փոփոխությանը։

4. Աչքի կառուցվածք։

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

5. Տեսողական հիվանդություններ:

Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

6. Լսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Միջին ականջի խոռոչը լսողական փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

7. Լսողական վերլուծիչի հիվանդություններ։

Խլությունը ձայները լսելու անընդունակությունն է: Կարող է լինել լրիվ, երբ բոլորովին չեն լսում, և մասնակի, երբ կարող են ընկալել որոշ ձայներ: Բացարձակ խլությունը հազվադեպ է: Մասնակի խլության դեպքում ընկալվում են շատ բարձր ձայները, երբեմն՝ առանձին լավ ծանոթ բառեր, որոնք արտասանվում են ականջի մոտ:

Խլությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին խլության պատճառ կարող են դառնալ ծննդաբերության ժամանակ պտղի լսողության օրգանի ախտահարումը, ներքին ականջի կամ լսողական նյարդի թերզարգացումը: 

Ձեռքբերովի խլությունը կարող է առաջանալ միջին ականջի, ներքին ականջի, լսողական նյարդի կամ գլխուղեղի լսողական շրջանի բորբոքային ախտահարումների, վնասվածքների, որոշ վարակիչ հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, կարմրուկ, խոզուկ, քութեշ), ինչպես նաև մասնագիտական վնասակարությունների (աղմուկ, թրթռում), մետաղների (կապար, սնդիկ) գոլորշու ազդեցության հետևանքով:

Միջին ականջի բորբոքային հիվանդությունները հազվադեպ են խլության պատճառ դառնում, սակայն երբ բորբոքումն ընդգրկում է ներքին ականջը և չի բուժվում, առաջանում է խլություն: Մինչև 3 տարեկան երեխաների խլությունը կարող է հանգեցնել խուլհամրության:

Խլության կանխարգելման համար կարևոր են քիթկոկորդականջաբանների պարբերական հետազոտությունները: Ժամանակակից բժշկությանը հաջողվել է վիրահատությունների միջոցով վերականգնել հիվանդի լսողությունը, եթե ներքին ականջում գտնվող ձայնային տատանումներն ընկալող նյարդային բջիջները բավարար քանակությամբ պահպանված են: Կիրառվում են նաև լսողական ապարատներ:

8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա կենսաբանության աշխատանքները։
Գլխուղեղ
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ