Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 1 Ինքնաստուգում

Ինքնաստուգում

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը
CO2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, կոչվում են քիմիական երևույթներ:Օրինակ կաթի թթվելը կամ լուցկու այրումը:

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։
Քիմիական տարրերի նշանները նշվում են իրենց լատիներեն անվան առաջին մեծատառ սկզբնատառով: Օրինակ Calcium — Ca

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։
Կերակրի աղի քիմիական բանաձևն է NaCl
Շաքարի քիմիական բանաձևն է C12H22O11

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։
2րդ հարկում, 4րդ բնակարանում

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

2)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

3)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս

2.զանգված

  1. գործակից
  2. հարաբերական մոլեկուլային զանգված

4)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2

3, CaCOg = CaO + CO,

5)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + ? = 2MgO
2Mg +O2= 2MgO

  1. Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O + 484 42

p) CaCO3 → CaO + CO2 — 177 42

q) Fe + O2→ Fe3O4 +1117 42

n) HgO Hg + O2 — 182 42

  1. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:
    Օրինակ՝ լուցկու կամ մագնեզիումի այրումը:
  2. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։
    Օրինակ՝ կաթի թթվելը, հացի բորբոսնելը, ձվի նեխելը:
  3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:
    Ջերմէֆեկտը արտահայտվում է կջ-ներով կամ կկալ-ներով:
  4. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
    Սեղան, աթոռ, հեռախոս։
  2. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
    Մարմին է, որը պատրաստված է նյութից։
  3. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
    Մարմիններ-Ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջամ, սեղան, դանակ։
    Նյութեր-Ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտը, երկաթ, ալյումին։
    Մոմը և նյութ է և մարմին։
  4. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա) Ալյումինի լար բ) մետաղյա պատառաքաղ գ) ռեզինե գնդակ դ) ապակե բաժակ ե) փայտե քանոն զ) բյուրեղապյակա սեղան
  5. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը,
    բ) սառույցի հալվելը,
    գ) արեւի լուսարձակելը,
    դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը,
    ե) ջրի եռալը,
    զ) շաքարի լուծվելը ջրում:
  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
    I, Cl, Au, Br, Hg,
  2. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
    Rn, Xe, Ar, Kr, Ne, He

3. Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։
H-ջրածին, 1
Hg-սնդիկ, 200
Hf-հաֆնիում, 178
Hs-հասիում, 265
He-հելիում, 4

4. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

5.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։


Նոյեմբեր ամսվա գրականության և հայոց լեզվի ամփոփում

Մենք այս ամիս կատարել ենք Տեքստային աշխատանք հետաքրքիր էր և հեշտ։ Կարդացել ենք Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան հետաքրքիր էր։ Նաև կատարել ենք Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան վերլուծություն։ Կարդացել ենք Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան հետաքրքիր չէր այդքան, որքան սիրելու տարիք։ Կատարել ենք Վանո Սիրադեղյան «Պարտուսի գերին» վերլուծություն։ Կատարել ենք Գործնական Քերականություն հեշտ էր։ Կատարել ենք ֆլեշմոբ։ Կատարել ենք Նախագիծ, թարգմանություն՝ հետաքրքիր փաստեր առողջության մասին։ Կատարել ենք Գործնական քերականություն։ Կարդացել ենք Հացը: Հրանտ Մաթևոսյան հետաքրքիր էր և ուսուցողական։ Ամրապնդել ենք Գործնական քերականություն․ ձայնակության և Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր մեր ունեցած գիտելիքները։ Կարդացել ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները։ Կատարել ենք Տեքստային աշխատանք հետաքրքիր էր։ Դաստիարակության մասին տեքստի ընթերցում ենք կատարել և քննարկում։ Գրել ենք թե Ինչպե՞ս դարձա սեբաստացի։ Ստուգել ենք մեր բոլոր գործնական քերականությունները։

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Երկարավուն ուղեղը՝ Նրա տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ անոթային, մարսողական ֆունկցիաներ։ Այստեղ է գտնվում ծամելու կլլման, ծամելու ռեֆլեքսների կենտրոնները։ Նաև իրականացնում է պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, փսխում, հազ, արցունքազատում, կոպերի թարթում նաև կեցվացք ապահովող ռեֆլեքսների պահպանմանը։ Երկարավուն ուղեղի վնասումը կամ հեռացումը ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները

Վարոլյան կամուրջ՝ Կամրջում գտնվում է, որոշ նյարդային կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։

Միջին ուղեղ՝ Միջին ուղեղում են գտնվում ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Նաև կա նեյրոնների խումբ, որը ապահովում է արթուն վիճակը։

Միջանկյալ ուղեղ՝ Նրա հիմանական բաժիներն են տեսաթումբը և ենթատեսաթումբը։ Տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։ Ենթատեսաթումբը՝ այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։

Ուղեղիկը՝ կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի

2. Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և բացատրել, եթե չլինի այդ բաժինը, ի՞նչ տեղի կունենա մարդու հետ։

Իշեմիկ ինսուլտն առաջանում է, երբ գլխուղեղի մի մասի արյան մատակարարումն ընդհատվում կամ նվազում է, ինչը թույլ չի տալիս գլխուղեղի հյուսվածքին թթվածին և սննդանյութեր ստանալ: Իշեմիկ ինսուլտն առաջանում է, երբ գլխուղեղի մի մասի արյան մատակարարումն ընդհատվում կամ նվազում է, ինչը թույլ չի տալիս գլխուղեղի հյուսվածքին թթվածին և սննդանյութեր ստանալ: Նման իրավիճակում գլխուղեղի բջիջները սկսում են մահանալ րոպեների ընթացքում:

3. Տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքներ։

Կոպերը, թարթիչները և հոնքեր պահպանում են աչքի քրտինքից և փոշուց։

Շաղկապենին՝ ծածկում է կոպը ներսից, իսկ ակնագնդի մի մասը դրսից։

Արցունքագեղձեր՝ Գտնվում են աչքի արտաքին անկյունում, արտադրում է արցունք, որը խոնավեցնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեազէազերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ։

Աչքի մկանները՝ նպաստում են աչքի ուղղության փոփոխությանը։

4. Աչքի կառուցվածք։

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

5. Տեսողական հիվանդություններ:

Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

6. Լսողական վերլուծիչի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Միջին ականջի խոռոչը լսողական փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

7. Լսողական վերլուծիչի հիվանդություններ։

Խլությունը ձայները լսելու անընդունակությունն է: Կարող է լինել լրիվ, երբ բոլորովին չեն լսում, և մասնակի, երբ կարող են ընկալել որոշ ձայներ: Բացարձակ խլությունը հազվադեպ է: Մասնակի խլության դեպքում ընկալվում են շատ բարձր ձայները, երբեմն՝ առանձին լավ ծանոթ բառեր, որոնք արտասանվում են ականջի մոտ:

Խլությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին խլության պատճառ կարող են դառնալ ծննդաբերության ժամանակ պտղի լսողության օրգանի ախտահարումը, ներքին ականջի կամ լսողական նյարդի թերզարգացումը: 

Ձեռքբերովի խլությունը կարող է առաջանալ միջին ականջի, ներքին ականջի, լսողական նյարդի կամ գլխուղեղի լսողական շրջանի բորբոքային ախտահարումների, վնասվածքների, որոշ վարակիչ հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, կարմրուկ, խոզուկ, քութեշ), ինչպես նաև մասնագիտական վնասակարությունների (աղմուկ, թրթռում), մետաղների (կապար, սնդիկ) գոլորշու ազդեցության հետևանքով:

Միջին ականջի բորբոքային հիվանդությունները հազվադեպ են խլության պատճառ դառնում, սակայն երբ բորբոքումն ընդգրկում է ներքին ականջը և չի բուժվում, առաջանում է խլություն: Մինչև 3 տարեկան երեխաների խլությունը կարող է հանգեցնել խուլհամրության:

Խլության կանխարգելման համար կարևոր են քիթկոկորդականջաբանների պարբերական հետազոտությունները: Ժամանակակից բժշկությանը հաջողվել է վիրահատությունների միջոցով վերականգնել հիվանդի լսողությունը, եթե ներքին ականջում գտնվող ձայնային տատանումներն ընկալող նյարդային բջիջները բավարար քանակությամբ պահպանված են: Կիրառվում են նաև լսողական ապարատներ:

8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա կենսաբանության աշխատանքները։
Գլխուղեղ
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ

Ազատություն

Ազատության խնդիրը մարդկանց հուզել է հասարակության պատմության վաղնջական ժամանակներից ի վեր: Մարդիկ միշտ փորձել են հասկանալ, թե ինչ է ազատությունը: Ամենաընդհանուր բնորոշմամբ կարելի է ասել, որ մարդն ազատ է, երբ ինքն է կառավարում իրեն:Որպես հասարակության հենասյուն` ազատությունը կարելի է ընկալել անհատի ու հասարակության հարաբերությունների տեսանկյունից, այդ դեպքում այն կարտահայտվի հետևյալ երկու մոտեցումների տեսքով. «կարող եմ» և «թույլատրվում է»: Դարեր ի վեր ազատությունն ընկալելով որպես պայքար ազատ լինելու համար, որպես ազատություն իշխանությունից` մարդիկ սովորաբար այն ընկալում են նեղ իմաստով` որպես ազատություն ինչ-որ բանից, մասնավորապես, իշխանությունից: Ներկայումս, երբ անհատներին տրվում է ազատություն, նրանք երբեմն չեն կարողանում տնօրինել այն, քանի որ ինչ-որ բանից ազատվելը դա դեռ ազատության կեսն է: Սա նշանակում է, որ արտաքին շղթաները փշրելով` մարդը միանգամից ազատ չի դառնում, ազատ լինելը ունակություն է, որը յուրաքանչյուր անհատ պետք է իր մեջ զարգացնի:

Ինչպե՞ս դարձա սեբաստացի

Ես, երբ ընտրում էի դպրոցը ինձ ոչմի դպրոց դուր չեկավ, մենք գտանք մի դպրոց և ես Սեպտեմբերի 1-ին պետք է գնայի այդ դպրոց, ես չգիտեի թե այդ դպրոցում ինչ են անում ինչպես են դաս անում։ Երբ ես գնացի 1-ին դասարան ես սկսեցի լացել, չգիտեմ ինչու բայց սկսեցիլացել, բայց հետո, երբ իմացա, որ այնտեղ աշխատում են համակարգիչներով ես շատ ուրախացա։ Դպրոցում նաև ինձ շատ դուր եկավ աստիճանները, որը ներկված էին դաշնամուրի ստեղնաշարի ձևով։

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

Արևմտյան Եվրոպա

Մայրաքաղաքներ՝ Նիդերլանդ-Ամստերդամ, Բելգիա-Բրյուսել, Շվեյցարիա-Բեռն, Ռուսաստան-Մոսկվա, Իսպանիա-Մադրիդ, Իտալիա-Հռոմ, Ֆրանսիա-Փարիզ, Գերմանիա-Բեռլին, Ավստրիա-Վիեննա, Սերբիա-Բելգրադ

Հարավային Եվրոպա

Մայրաքաղաքներ՝ Իսպանիա-Մադրիդ, Իտալիա-Հռոմ, Թուրքիա-Անկարա, Ալբանիա-Տիրանա, Հորվաթիա-Զագրեբ, Հունաստան-Աթենք
  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:
  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։

  • Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի, Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային Ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում և Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիա կղզու կենտրոնական մասի երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերը երկարատև սպառվել են գրեթե շահագործման հետևանքով։

  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Եվրոպան ունի բարգավաճ արտադրական ոլորտներ՝ աշխարհի արդյունաբերական արտադրության մեծ մասը տեղ է գտել Եվրոպայում: Մայրցամաքի արդյունաբերությունների մեծ մասը կենտրոնացված են «Երկնագույն բանան»-ում (ծածկում է Հարավային Անգլիան, Բենիլյուքսը, Արևմտյան Գերմանիան, Արևելյան Ֆրանսիան, Շվեյցարիան և Հարավային Իտալիան): Այնուամենայնիվ, աշխատավարձի բարձր մակարդակի և հետևաբար արտադրության արժեքի պատճառով Եվրոպան տառապում է աշխատուժի արտադրության ոլորտներում ապամոնտաժումից և օֆշորներից: Սա նշանակում է, որ արտադրությունը դարձել է ավելի քիչ կարևոր, և աշխատատեղերը տեղափոխվել են ավելի էժան աշխատանքի ծախսերով շրջաններ:

  • Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։
  • Գերմանացիներին համարում են ամենակարգապահ ազգը ․, օրինապահությունը , կարգապահությունը , աշխատասիրությունը նրանց մասին է , նրանց մոտ ծնելիությունը շատ ավելի քրչ է , քան մահը ։
  • Մեծ Բրիտանիայի բնակչությունը աձաջացել է անգլերից , սաքսերից , ֆրիզներից , կելտերից , բրիտաններից։ Հիմա բնակչության 80% -ը անգլեր են ։ այստեղ էլ բնակչության մեջ ծերերն ավելի շատ են , քան ծնելիությունը
  • Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։
  • Գերմանիայում Եվրոպայի ամենահզոր տրասպորտային համակարգն է ՝ գետնուղիներ , ավտոճանապարհներ
    Գերմանիային արել է խոր տեխնիկական վերազինում , մեքենաների ու սարքավորումների վերազինում ։ Գերմանիան մեքենաշինության արտադրությամբ երրորդն է ԱՄՆ-ից ու Ճապոնիայից հետո , բայց որակով առաջինը ։
  • Մեծ Բրիտանիայում տրանսպորտի առաջատար ճյուղ է էլեկտրոտեխնիկական , էլեկտրական տրանսպորտը ։ Մեծ նշանակություն ունեն ծովային փոխադրամիջոցները ։
  • Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։

Գերմանիա-Քիլ, Համբուրգ, Պոտսդամ, Քյոլն, Դրեզդեն, Մայնի-Ֆրանկֆուրտ, Շտուգարտ։

Մեծ Բրիտանիա-Գլազգո, Էդինբուրգ, Լիդս, Մանչեստր, Նյուքասլ, Լիվերպուլ, Փլիմութ, Բրիստոլ։

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

Դասի հղում։

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Արեւելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ;
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արեւելյան Եվրոպայի երկրներում հաստատվեցին սոցիալիստական կարգեր: Իրականացվեցին սոցիալտնտեսական փոփոխություններ: Այդ երկրներն հասան որոշակի տնտեսական հաջողությունների: Համաշխարհային արդյունաբերական արտադրության մեջ նրանց բաժինը հասավ 12-13 %-ի:

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։
Այս պահին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունենում բնակչության նվազում: Նախկին Չեխոսլովակիայի փլուզումից հետո տարածաշրջանի երկրների ազգային կազմը համեմատաբար միատարր է դարձել, բայց բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ։

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

  • քարածխով և գորշածխով,
  • նավթով և բնական գազով,
  • գունավոր մետաղների հանքաքարով,
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:
1990-ի հոկտեմբերին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին: Մյուս երկրներում առաջացան պետական կառուցվածքի նոր ձևեր, բազմակուսակցություն, երկրների մեծ մասում կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից:

6․ Տվե՛ք
1) Լեհաստանի,
2) Չեխիայի և Սլովակիայի,
3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:
Լեհաստան

Լեհաստանը պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։ Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Չեխիա և Սլովակիա

Չեխիան դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Զբաղեցնելով 78,871 քառակուսի կմ ընդհանուր տարածք, Չեխիան հարավում սահմանակցում է Ավստրիային, արևմուտքում՝ Գերմանիային, հյուսիսարևելյան հատվածում՝ Լեհաստանին և հարավ-արևելքում՝ Սլովակիային։ Մայրաքաղաքն ու երկրի կարևորագույն կենտրոնը Պրահան է, իսկ մյուս խոշոր քաղաքներից են Բռնոն, Օստրավան, Պլզենը և Լիբերեցը։

Սլովակին գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ցամաքային պետություն է, դեպի ծով ելք չունեցող պետություն է։ Ցամաքային սահման ունի Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Ուկրաինայի հետ։ Հավատացյալների մեծ մասը (բնակչության մոտ 77%-ը) դավանում է կաթոլիկություն։ Սլովակիան ՆԱՏՕ և ԵՄ անդամ է, արդյունաբերական երկիր՝ դինամիկ զարգացող տնտեսությամբ։ ՀՆԱ 2011 թվականին կազմել է 127,111 միլիարդ դոլար մոտ $23,384 մեկ շնչի հաշվով)։ Դրամական միավորը — եվրոն Է։ 

Հունգարիա

Հունգարիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանակից է Սլովակիային, Ավստրիային, Սլովենիային, Սերբիային, Խորվաթիային, Ռումինիային և Ուկրաինային։ Տարածությունը 93,030 կմ2 (109) է, բնակչությունը 9,897,541[2] (88) (2015)։ Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ։

Ռումինիա

Ռումինիան գտնվում է Եվրոպայի հարավարևելյան մասում՝ այն դեմոկրատական կիսանախագահական պետություն է։ Մայրաքաղաքը՝ Բուխարեստ։ Հյուսիսում և արևելքում պետությունը սահմանակից է Ուկրաինային, հյուսիս-արևելքում Մոլդովային, հարավում Բուլղարիային, արևմուտքում Սերբիային և Հունգարիային, արևելքում Ռումինիան սահմանափակվում է Սև ծովով։ Ռումինիան գտնվում է հարավարևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ընդհանուր տարածքը 237.500 կմ², որից ցամաքը՝ 230.340 կմ², իսկ ջուրը՝ 7.160 կմ²։

Ուկրանիա

Ուկրանիան Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդ խոշորագույն պետությունն է Եվրոպա աշխարհամասում։ Ուկրաինան հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Ռուսաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Բելառուսին,արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Ուկրաինան զբաղեցնում է 603,628 քառակուսի կմ տարածք՝ շուրջ 40 միլիոն բնակչությամբ։ Մայրաքաղաքը Կիևն է։ Մյուս խոշորագույն բնակավայրերն են Խարկովը, Օդեսան, Դնիպրոն, Դոնեցկը։

Բելառուս

Բելառուսը դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։

Ռուսաստան

Ռուսաստանի տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշ մասը սխալմամբ՝ նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 
Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց զարգացման մակարդակով նկատելիորեն
տարբերվում են միմյանցից և մեծ չափով Եվրոպայի մնացած տարածաշրջանների երկրներից: Ներկայումս զգալիորեն հաղթահարել են «անցումային տնտեսության» դժվարությունները: Այս երկրները դասվում են զարգացման միջին մակարդակի հասած երկրների թվին: Գերիշխող է տնտեսապես ակտիվ բնակչության զբաղվածությունն արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ և ցածրծառայությունների ոլորտում: Այսպես, տարածաշրջանի առավել բարձր մակարդակ ունեցող երկրում Չեխիայում,
ներկայումս արդյունաբերության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 40 %-ը, գյուղատնտեսության մեջ4 և ծառայությունների ոլորտում 56 %-ը: Բուլղարիայում համապատասխանաբար 33, 10 և 57 %-ը և Լեհաստանում 29, 18 և 53 %-ը:

Նոյեմբեր ամսվա պատմության ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 6-13-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Նախագիծ

Թարգմանություն 

Կես էջի սահմանում ամփոփել ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:
Ե՛վ 1812 թվականի պատերազմի արդյունքները, և՛ ընդհանրապես Նապոլեոնյան դարաշրջանի ավարտը հանգեցրին նրան, ինչը կարելի է անվանել կյանքի իմաստի ճգնաժամ: Նապոլեոնից առաջ և նրա օրոք՝ մարդու համար գլխավորն այն էր, որ նվաճում կատարեր, իր փառքի կտորն ստանար։ Դա էր ամբողջ դարաշրջանի հիմքը, և, հետևաբար, դա հնարավոր դարձավ: Բանաստեղծ Պյոտր Վյազեմսկին գրել է՝ «Ես կցանկանայի փառք, բայց ոչ ինձ համար, այլ դրանով լուսավորել հորս գերեզմանն ու որդուս օրրանը»: Նապոլեոնը տվեց այդ հնարավորությունը: Բայց համբավը չափազանց մեծ էր, և գերարտադրության պատճառով այն չբերեց այն շահաբաժինները, որոնց վրա մարդիկ կարող էին հույս դնել։ Շահագործումները արժեզրկվեցին: Նապոլեոնը ոչնչացրեց ոչ միայն պետությունների նյութական աշխարհը, այլև մարդկանց ներքին հոգևոր աշխարհը։ Նրանից հետո աշխարհը դարձավ դատարկ և ձանձրալի: Ե՛վ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում շատ հազարավոր մարդկանց համար աշխարհը փլուզվեց պատերազմի ավարտից անմիջապես հետո:

Գնահատել ձեր նոյեմբեր ամսվա աշխատանքը:

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
    Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
    Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն: Հայկական հարցը, որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, կարևոր տեղ գրավել միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական  հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
    1878թվականին փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության Սան Ստեֆանոյի պայմանագիրը։ Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ Հայկական հարցը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորվում էր ռուսների գրաված և Թուրքիայի վերադարձվող հայկական գավառների բարեփոխումները անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ միջազգային փասթաթղթում գործածվել է Հայաստան բառը։ Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում։ 1878թ. հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողովը ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելու նպատակով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան հայրիկի գլխավորությամբ կազմվեց հատուկ պատվիրականություն։
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››
    Բեռլինի վեհաժողովից հետո Մկրտիչ Խրիմյանը շատ պատկերավոր ներկայացրել է հայ պատվիրականության անհաջողության պատճառը «Գնացի Եվրոպա՝ ձեզ ազատություն բերելու և ի՞նչ տեսա այնտեղ. Բեռլինում պղնձե կաթսա էր դրված մեջը լիքը հարիսա։ Գալիս էին զանազան ազգերի պատվիրականներ երկաթե շերեփներով և հարիսայից վերցնում ու գնում… Մի աղեսաթուղթ ունեի ձեռքիս, այն թրջվեց և հարիսայի մեջ մնաց, ուստի և եկած եմ այսպես դատարկաձեռն, շերեփների մասին մտածե՛ք։
    Եվ մի առիթով Մկրտիչ Խրիմյանն ասել է«Կոնգրեսի դռան վրա գրված էր ՝ իրավունքը ուժովի է, քաղաքագիտությունը գրություն չունի, իրավունքն սուրի ծայրին է, Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»։

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
    Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:
  • Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի ։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ– տնտեսական ծանր վիճակի:
  • Կարծում եմ, որ հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները որոշ չափով նման էին իրար: Նրանք այդ կերպ փորձում էին նպաստել Հայաստանի ազատագրական հարցին և հայերի վիճակին:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
    Սոսե Մայրիկը  հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է,նա Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքնվում է Գելիեգուզան գյուղում, բայց մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ կռվում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ վախճանվում է։
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
    Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։ Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ:
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
    Պաշտոնապես սա բարձրագույն հրամանատարական պաշտոններ զբաղեցնող դիվիզիոն գեներալների «կոչումն ու անվանումն է» (բանակի շտաբի պետ (գլխավոր շտաբ), Ֆրանսիայի նախագահի անձնական ռազմական շտաբի պետ, ցամաքային զորքերի շտաբի պետ, ազգային ժանդարմերիայի գլխավոր տնօրենի և այլն)), սակայն զինվորական կոչում չէ։
    Տարբերանշանն առանձնանում է ուսադիրների վրայի հինգ աստղերով։
  • Փարիզի ռազմական շրջանի հրամանատարն իր ուսադիրներին կրում է վեց աստղիկ` անկախ իր ունեցած կոչումից։
    Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում այն համապատասխանում է ռազմաօդային ուժերի բանակի գեներալի կոչմանը  ռազմածովային նավատորմում` ծովակալի կոչմանը: