Լսողական վերլուծիչ

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։ կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։

2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։

3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:
Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ

4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։

Հետաքրքիր է իմանալ․

Ձայնի բարձրությունը չափվում է դեցի բելերով (դԲ): Ընկնող տերևի առաջացած աղմուկը հավասար է 10 դԲ: Պարզ է, որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է, քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև սովորական զրույցի աղմուկը (60 դԲ): Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության
հաﬔրգը կամ 140 դԲ ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար
է պահպանել հոգեկան հավասարակշռություն: Դպրոցի դասաﬕջոցին առաջացած աղմուկն իր ու ժով չի զիջում այդպիսի ազդեցությա նը:
Պարզվել է, որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել
ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի հռնդյունի հզորությանը: Ահա թե ինչու «գրպանի երաժշտության» սիրահարները պետք է զգուշանան, քանի որ իրենց
վտանգում են աստիճանական խլացման:

Կարդում ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները

ԵՐԵՔ ՓՈՔՐ ՔԱՅԼ, ԵՐԿՈՒ ՄԵԾ ՔԱՅԼ

Դիպլոդո անունով դինոզավրը բացատում պարի էր գնում: Դինոզավրենց պարի դասատուն երկու ոտքից կաղ էր: Նրա սաներից միայն Դիպլոդոն էր պարի շարժումնեը ճիշտ անում: Մյուսները նույնությամբ կրկնում էին դասատուի ցույց տված ձևով:

-Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…,-ամեն պարապմունքին դասատուն իր սաներին տասներկու անգամ կրկնել էր տալիս պարը:- Երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ, տեղում կիսապտույտ… ապրե՜ք… թաթերն իջեցնում ենք, երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ: Վե՛րջ: Նորից ենք սկսում: Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜նք…   

Ամեն անգամ «մարմինը ձիգ, քայլը գեղեցիկ» հրահանգի ժամանակ Դիպլոդոն սպասում էր, որ պարի դասատուն իրեն օրինակ կբերի, մյուսներն էլ կնայեն ու իրենց քայլերը ճիշտ կանեն: Բայց դասատուն այդ մասին ոչինչ չէր ասում: Իսկ պարապմունքից հետո նա միշտ ասում էր դինոզավրին.

-Դու շատ պիտի աշխատես, Դիպլոդո: Բնությունից օժտված լինելը քիչ է:  

-Բնությունի՞ց,-հարցնում էր Դիպլոդոն: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե իրենց պարի բացատը, բացատը բոլորած ծառերը, ներքևում հոսող գետն ու բլրաձորակային անհարթություններն ինչ կապ ունեն իր պարելու հետ: Բայց ամեն անգամ դինոզավրի հարցին պատասխանելու փոխարեն պարի դասատուն կիսագաղտնի շշնջում էր.

-Պոչդ որ չլիներ, է՜, աշխարհում քեզ նման պարող չէր լինի:

Ասում էր դինոզավրենց պարի դասատուն ու գնում էր երկու ոտքից կաղալու:

-Պո՞չս,- հարցնում էր դինոզավրը` արդեն գնացած պարի դասատուին:   

Իհարկե, չի կարելի ասել, թե դինոզավր Դիպլոդոյի պոչը պարելիս չէր խանգարում: Բայց դա ի՞նչ պատճառ էր, որ Դիպլոդոյի պոչը չլիներ: Պոչով, թե անպոչ` աշխարհում Դիպլոդոյի նման պարող չկար, որովհետև մյուս բոլոր պարողները նույնությամբ կրկնում էին դասատուի շարժումները:   

Պարապմունքից հետո Դիպլոդոն իր պարի դասատուի ասածն էր անում` շատ էր աշխատում: Կրկնում ու կրկնում էր պարային շարժումները: Տասներկու անգամ: Հետո էլի տասներկու անգամ: Չէ՞ որ շուտով իրենց պարի խումբը համերգ էր տալու: Ովքեր ասես, որ չէին գալու: Պարի դասատուն այդ համերգի մասին ասում էր «շատ պատասխանատու համերգ»:  

Մի քանի պարապմունք անց կենդանիներն ամեն տեղից հավաքվել էին բացատում` պարի խմբին դիտելու: Օձը, դեռ համերգը չսկսած` ֆշշացնում էր, կոկորդիլոսը, դեռ համերգը չսկսած` հուզվել, լաց էր լինում: Կրիան էլ, դեռ համերգը չսկսած` բոլորին ասում էր. «Դե, վերջապես մի տեղ գտեք, նստեք: Բան չի երևում»:

Իսկ պարի խումբը լարված-կանգնած էր պարի բացատի եզրով շուրջպար բռնած մեծ-մեծ ծառերի հետևում: Դասատուն երկու ոտքից կաղալով վազվզում էր ու խորհուրդներ տալիս իր սաներին.

-Մարմինը ձիգ, քայլերը գեղեցիկ: Երե՛ք, չո՛րս, գնացի՜ք…

 Եվ ահա խումբը պարային շարժումներ անելով մտավ բացատ: Դիպլոդոն իր անտեղի կաղացող ընկերների համար շատ էր անհանգստանում, բայց հույս ուներ, որ հավաքվածներն առանձնապես չեն նկատի: Ու կարծես այդպես էլ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Դասատուն մի մեծ թփի հետևից կիսաձայն հուշում, հրահանգներ էր տալիս.

-Երեք փոքր քա՛յլ, երկու մեծ քա՛յլ, առջևի թաթերը բարձրացնում ենք գլխից վերև, ծա՛փ… տեղում կիսապտո՛ւյտ…

Ու կիսապտույտ տված պարի խումբը մեջքով դեպի հանդիսատեսը շրջված` շարունակում էր պարել ու շարժել` ով պոչ ուներ` պոչը, ով պոչ չուներ` պոչի տեղը:

Մեկ էլ մի ահավոր աղմուկ բարձրացավ: Դիպլոդոն կեսից հասկացավ, որ նստածները ոչ թե հիացած բղավում, այլ ծիծաղից մեռնում են: Ինչ ուզում ես ասա, երկու ոտքից կաղալով կիսապտույտ անելն, իրոք, շատ ծիծաղելի է: Խումբը մի անգամ էլ տեղում կիսապտույտ արեց, դեմքով շրջվեց դեպի հանդիսատեսը, ու Դիպլոդոն նայեց քահ-քահ ծիծաղողներին: Բայց նրանք կարծես ինչ-որ պոչի վրա էին ծիծաղում… Դա ինչ-որ պոչ չէր: Դիպլոդոյի պոչն էր: Որը գուցե պարելիս մի քիչ խանգարում էր, բայց Դիպլոդոյի՛ն էր խանգարում:  

Խումբը շարունակում էր երկու ոտքից կաղալով պարել: Բայց Դիպլոդոյի` հետևում մնացած պոչը հանդիսատեսին հանգիստ չէր տալիս: Ծիծաղում ու ծիծաղում էին: Ահա և քեզ` շատ պատասխանատու համերգ: Դիպլոդոն թողեց պարելը, շրջվեց, նայեց իր պոչին, նայեց պարողներին, նայեց ծիծաղողներին, ինչ-որ անհասկանալի բաներ քրթմնջաց, պոչը քաշեց ու գնաց: Բնությունից օժտված Դիպլոդոն երեք փոքր քայլ, երկու մեծ քայլ անելով գնաց բլուրների կողմը: Դա բոլո՛րը տեսան: Բայց դինոզավր Դիպլոդոյին էլ երբեք ոչ ոք չտեսավ:    

Եր-բե՛ք:

Читать далее «Կարդում ենք Երազիկ Գրիգորյանի հեքիաթները»

Ընտանիք, ազգ, մշակույթ

Մենք մանկությունից ապրում ենք ընտանիքում։Ընտանիքը համարվում է հասարակության հիմք։

Ընտանիքում լինում են որոշ կանոններ։Դրանց բքացակայության դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ։

Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատական անձ, անգամ ընտանիքից դուրս մեծանալիս մարդուն անհրաժեշտ են այն հմտությունները, որոնք կօգնեն իրեն ձևավորել իր ապագան։

Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ծնողները և զավակները։

Լեզուն ազգային ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որը միավորում է ազգը և կոչվում է մայրենի։Մայրենի լեզուն ձևավորում է ազգը։

Կան ժողովուրդներ, որոնք խոսում են մևնույն լեզովով, օրինակ՝ Անգլիան և Ամերկիան խոսում են անգլերենով։ Նաև կան ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝Լեհաստանը և Ռուսաստանը։

Ազգի կարևորագույն հայտանիշներից է նաև կրոնը։Հայերը ազգությունը ընդունելով որպես պետական կրոն իմաստ դրեցին քրիստոնեության մեջ։

Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը:Մշակույթը մարդկույթան հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունն է։

Մշակույթային աժրժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից։Մշակույթակույթային արժեքների լավագույն օրինակները այնուհետև դառնում են այլ ազգերի սեփականությունը։ Դրանց օրինակներ կարող են լինել նաև երգը, պարը, նվագարանները և այլն։

Что всего дороже на свете?

Текст 1 — Что всего дороже на свете?

Текст Левона Гамбуряна
Урок составила Моника Товмасян
Трудно сказать, что всего дороже на свете. У каждого человека свое понимание, свой
подход к этому вопросу. Для кого-то дороже всего Родина, для другого – семья. Кто-то не
может жить без друзей, а кто-то без своей собаки. Есть люди, для которых деньги – это
все, а есть такие, кому личная свобода дороже всего на свете.
Самое дорогое, что есть у меня — это моя семья, здоровая, крепкая семья. Моя семья
небольшая, но очень дружная: мама, папа, бабушка и я. Каждый из членов семьи заботится
друг о друге, и, особенно, обо мне, и всегда придёт на помощь в трудную минуту, потому
что в семье, по крайней мере, в моей, любовь друг к другу и поддержка, не смотря ни на
что, всегда превыше всего. Правда, поддерживают пока меня, а не я их, но я люблю их всех
очень сильно. Люблю приходить после уроков домой, и, открывая дверь, слышать их
громкие голоса, а моя семья всегда очень громкая. Люблю, когда пахнет чем – то
вкусненьким: значит мама готовит нам очередной шедевр. Ненавижу расстраивать свою
семью, обожаю путешествовать с ними и собирать в памяти воспоминания.
Когда началась пандемия и все мои друзья сходили с ума, я наслаждался каждой минутой,
каждой игрой в лото по вечерам, каждым рассказом бабушки о своей молодости,
особенно, когда ее глаза при этом наполнялись радостью и теплом. Вот оно – счастье! Это
мои мама, папа и бабушка! Нет ничего в жизни важнее и роднее, чем моя семья!
Я прочитал где-то о том, что семья – это ковчег спасения, и я с этим согласен. Ковчег
спасения, где можно укрыться от всех проблем и найти поддержку и любовь. И я очень
дорожу своим ковчегом!
Вопросы для обсуждения после прочтения текста։

  1. А что для вас всего дороже на свете?
    Для меня как и для большинства людей важна семья, под семьёй я имею ввиду и своего кота которого я спас от собак принёс домой а потом не смог отпустить, он до сих пор живёт у меня.
    Для меня важны и друзья тоже, потому-что без друзьей в этом мире никуда.
  2. Как вы считаете, кто такие “дорогие” люди?
    Дорогие люди это те кто ценит вас ни за что-то конкретное а просто за то что вы есть, это про лучшего друга, про маму, папу, бабушку с дедушкой и.т.д.
  3. Есть ли для вас что-то дороже семьи?
    Нету никого и ничего дороже семьи.
  4. Каким образом что-то становится важным и дорогим для нас?
    Прокомментируйте данные высказывания։
    Ну смотря о чём или о ком идёт речь, если речь идёт о прдмете то хватит лишь быть полезным и всё, а с человеком совсем другое, он во первых должен не вызывать отвращения у других, во вторых быть добрым человеком, не использовать “друзьей” как попало, вообще не использовать людей, и просто быть хорошым человеком.

32
 На свете должен быть кто-то, кому от тебя нужно лишь одно: чтобы ты был жив и
чтобы у тебя все было хорошо.
Ну это точно твои мама, папа, и другие родственники, ну по крайней мере 99%, лучший друг (настоящий друг а не тот кто дружит с тобой потому-что у тебя сеть playstation дома) и другие.

 Труды во имя близких не следует и почитать за труд.
Ну вообще это правда, если ты к примеру идёшь в магазин вместо мамы, потому-что у неё болит спина, это не труд, это обязанность.

 Нет в этом мире радости сильней, чем лицезренье близких и друзей.
С этим я согласен, нет ничего лучше чем улыбка близкого человека.

 Не нужно, чтобы тебя любил весь мир. Достаточно нескольких близких людей.
Задания для выполнения։
Могу только добавить что выберу 1 хорошего чем 50 обычных и ненадёжных друзьей.

  1. Подберите синонимы к следующим словам:
    Важный, уютный, родной, хороший, радостный.
    Важный-существенный, уютный-родной, родной-уйутный, хороший-лучший, радостный-счастливый.
  2. Составтье словосочетания с данными словами:
    Добрая, удачное, сестра, жадный, внимательный, природа, дружелюбные, семья
    У нас во дворе сидит одна добрая собака, дети с ней играются, уши чешут с шёсткой играют, а ему хоть бы хнык, мне кажется что он даже удовольствие получает
  3. Удачное стечение обстоятельств привело меня к будущему лучшему другу.
  4. Сестра помогала маме с готовкой
  5. Мой младший брат очень жадный, ни одному другу ни на секунду игрушку не дал.
  6. Мой отец очень внимательный, один раз я пришёл домой с маленьким синяком а он с порога спросил подрался ли я.
  7. Мать природа создаёт шедевры получше чем человеческие.
  8. Мои друзья очень дружелюбные, да такие что даже самый суровый человек улыбнётся им.
  9. нет ничего важнее семьи, ею нужно дорожить.
  10. Поставьте данные слова во множественное число։

друг-друзя
человек-люди
цель-цели
народ-народы
сон-сны
враг-враги
игра-игры
цветок-цветки

Գործնական քերականություն

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2․ Երկու տեքստ ստացի՛ր` կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ աոաջինը, ապա` երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի առիթ (առիթ, դեպք), որ կայծակի կարճատև (կարճատև, վայրկենական) բռնկման (բռնկման, բոցի) լույսով դիտելու (դիտելու, տեսնելու) աշխույժ փողոցի տեսարանւ (տեսարանը, տեսքը): Այդ ժամանակ անշուշտ (անշուշտ, անպայման) նկատած (նկատած, տեսած) կլինեք կայծակի մի տարօրինակ (տարօրինակ, անսովոր) առանձնահատկությունը (առանձնահատկությունը, կողմը), փողոցը անշարժացած (անշարժացած, քարացած) է թվում, ձիերը կանգ են առել պրկված(պրկված, լարված) դիրքերով` ոտքերը օդում պահած, կառքերը կանգնել են, պարզ երևում է անիվի յուրաքանչյուր (յուրաքանչյուր, ամեն մի) ճաղը Այդ թվացյալ (թվացյալ, թվացող) անշարժության պատճառը կայծակի աննշան (աննշան, փոքր) տևողությունն է: Կայծակը, ինչպես ամեն մի էլեկտրական կայծ, չափազանց (չափազանց, շատ) կարճ է տևում, նրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափել սովորական եղանակներով (եղանակներով, ձևերով):

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի դեպք (առիթ, դեպք), որ կայծակի վայրկենական (կարճատև, վայրկենական) բոցի (բռնկման, բոցի) լույսով տսենելու (դիտելու, տեսնելու) աշխույժ փողոցի տեսքը (տեսարանը, տեսքը): Այդ ժամանակ անպայաման (անշուշտ, անպայման) տեսած (նկատած, տեսած) կլինեք կայծակի մի անսովոր (տարօրինակ, անսովոր) կողմ (առանձնահատկությունը, կողմը), փողոցը քարացած (անշարժացած, քարացած) է թվում, ձիերը կանգ են առել լարված(պրկված, լարված) դիրքերով` ոտքերը օդում պահած, կառքերը կանգնել են, պարզ երևում է անիվի ամեն մի (յուրաքանչյուր, ամեն մի) ճաղը Այդ թվացող (թվացյալ, թվացող) անշարժության պատճառը կայծակի փոքր (աննշան, փոքր) տևողությունն է: Կայծակը, ինչպես ամեն մի էլեկտրական կայծ, շատ (չափազանց, շատ) կարճ է տևում, նրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափել սովորական ձևերով (եղանակներով, ձևերով):

3.Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով․

ա) ուղիղ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:
Նա իր մետրով կչափի։
Նա այս իրավիչակը իր մետրով կչափի։

Ընկնելուց կախվեց մազից։
Ես մազից կախվածեցի ընկնելիս։

Այծերը գալիս են գյուղ։
Նրա այծերը եկել են։

Նա հացը ցամաք է ուտում։
Որ եկա հացը ցամաք կուտես։

4.Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
Հակահարված
անդրադարձնել
արտագրել
համակարծիք
Նախօրոք
վերնազգեստ
գերադասել
տարագտնել

5.Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը, նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել, հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը, ճի՞շտ եմ հիշում դստերդ անունը, հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան, ինչպե՛ս էին փայլում նրա մեծ-մեծ աչուկները, մոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը (նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանի) դրված էր սեղանին:

Արտակը հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը։
Հասմիկը հիմա, հավանաբար, հասուն օրիորդ է։
Զարմացած երեխան մոտեցավ արջուկին։
Մագաղաթյա մատյանը դրված էր սեղանին։

Facts about wather

1. Water covers 70 percent of our planet Earth, but at the same time, only 3 percent of this vast supply is suitable for drinking.

2. Hot water turns into ice faster than cold water, but scientists still can't explain why.

3. Water has a memory. Scientists have proven that the molecular structure of water allows us to remember everything that happens in the environment. Scientists call this interesting phenomenon "water memory".

4. Drinking enough water helps to have a healthy heart. According to researchers, people who drink at least 6 glasses of water a day have a healthier heart than others.

5. A person drinks 35 tons of water during his lifetime. In this sense, after oxygen, water is the most demanded by people.

6. About one billion people in the world dream of drinking clean water and being satisfied with water. Although most of us have access to water, there are areas in the world for which the availability of water is simply a dream.

7. During the last 50 years, about 507 conflicts started because of water, 21 of which ended in military operations.

8. According to UNESCO, Finland has the cleanest water in the world, followed by Canada and New Zealand.

9. Every continent has its "dead river", which is not suitable for any kind of use.

10. By 2050, the acidity of water will increase by 150 percent, which may cause a new global disaster.

11. There are about 260 million tons of plastic waste in the world's oceans, which pollutes not only the aquatic environment, but also contributes to disasters in the terrestrial environment.

12. Contaminated underwater waters can be cleaned only during millennia, so this is the reason why the problem of water pollution should be extremely important and topical for us.

13. Drinking at least 2 liters of water a day can help you gain more energy and avoid many, many diseases.

Ինքնաստուգում (երկրաչափություն_8)

Տարբերակ 2։

  1. Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից մեծ է ութ անգամ։ Գտնել զուգահեռագծի անկյունները:
    160o, 20o
  2. Գտնել ABCD շեղանկյան պարագիծը, եթե <A=1200, AC=25:
    25․4=100
  3. Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 10 է, իսկ փոքր կողմից՝ 14: Գտնել ուղղանկյան պարագիծը:
    2 (20+28)=96
  4. Հավասարասրուն սեղանի անկյուններից մեկը 600 է իսկ փոքր հիմքը հավասար է 10 և սրունքի կեսին։ Գտնել սեղանի մեծ հիմքը։
    30

Ինքնաստուգում (երկրաչափություն_8)

Տարբերակ 1։

  1. Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից մեծ է հինգ անգամ։ Գտնել զուգահեռագծի անկյունները:
    150օ,30օ
  2. Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=15:
    15*4=60
  3. Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 5 է, իսկ փոքր կողմից՝ 8: Գտեք ուղղանկյան պարագիծը:
    2(10+16)=52
  4. Հավասարասրուն սեղանի անկյուններից մեկը 1200 է իսկ փոքր հիմքը հավասար է սրունքին և հավասար 20։ Գտնել սեղանի մեծ հիմքը։
    40