Հունվարի 29, փետրվարի 2

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:
    Ավոգդարոյի օրենքը վերաբերվում է գազային նյութերին։ Տարբեր գազերի հավասար ծավալներում արտաքին միատեսակ պայմաններում (ճնշում, ջերմաստիճան) պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:
  2. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:
    Թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, ջրային գոլորշի, մեթան և այլն։
  3. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:
    Պինդ և հեղուկ նյութերի ծավալները հիմնականում դրանցում գտնվող մոլեկուլների կամ մասնիկների չափսերից, որոնք հպված են միմյանց և փոխազդում են։ Իսկ գազային նյութի ծավալը փոխվում է ճնշման փոփոխությանը համապատասխան, քանի որ ճնշումը մեծացնելիս գազի մոլեկուլների միջև հեռավորությունը փոքրանում է։
  4. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Վահան Տերյան Երկիր Նաիրիի մասին

«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

Վահան Տերյան

Վահան Տերյան «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Ըստ երևույթի տղան — Պատրաստ է մահանալ իր սիրելիի համար, որպեսզի չապրի առանց նրա, Սիրել նրան թեկուզ անգամ անպատասխան ու երազել նրա մասին անգամ նրան հեռու լինելով, փնտրել նրան անգամ այնտեղ, որտեղ որ չի կարող գտնե։

Վահան Տերյան «Երկու ուրվական»
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Հունվարի 29-փետրվարի 4-ը, առաջադրանք , 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց պատերազմի: Պրուսական բանակը ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարեն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:
Վերամիավորումից հետո Իտալիան կրկին սկսեց զարգանալ։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը  վերածվեց բացահայտ պատերազմի: Պրուսական բանակը արագորեն ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարե,ն 1867 թ.  ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը, բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն  Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:
Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օ․ Բիսմարկը 1862 թ. դարձավ Պրուսիայի վարչապետ: 1867 թ.  Բիսմարկի նախաձեռնությամբ  ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը, բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն  Պրուսիայի գլխավորությամբ:  1871 թ. Բիսմարկը ստանում է կայսերական կանցլերի բարձրագույն պետական ​​պաշտոնը, և  1871 թ. սահմանադրության համաձայն, անսահմանափակ իշխանություն: 
1872 — 1875 թթ.  Բիսմարկի նախաձեռնությամբ ընդունվեցին օրենքներ, որոնք սահմանափակում էին կաթոլիկ եկեղեցու գործունեությունը: Մասնավորապես, Գերմանիայում արգելվեց ճիզվիտների ուխտը: 1878 թ. նա ռայխստագով անցկացնում է  «Սոցիալիստների մասին» օրենքը ըստ որի սոցիալ-դեմոկրատներին արգելվում է հավաքվել և տարածել իրենց գրականությունը, նրանց ղեկավարները ենթակա են հետապնդման: Բիսմարկը հասավ «սոցիալական օրենքների» ընդունմանը, որում ասվում է հիվանդության կամ վնասվածքի դեպքում աշխատողների ապահովագրության, ծերության և հաշմանդամության կենսաթոշակների մասին: Սա եզակի օրինակ էր այն ժամանակի Եվրոպայի պատմության մեջ: 

Ջ․ Գարիբալդին իտալացիգեներալ, քաղաքական  գործիչ,  գրող,  ինքնակենսագիր  և ազգայնական,  ով մեծ դերակատարություն է ունեցել ժամանակակից  Իտալիայի պատմության մեջ։ 
Բրազիլիայում, Ուրուգվայում և Եվրոպայի տարբեր ծայրերում իր ռազմական գործունեության պատճառով ժամանակի գործիչները Գարիբալդիին տվել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունը։ Նա անձամբ նախաձեռնել և պայքարել է բազմաթիվ մարտերում, որոնք ի վերջո հանգեցնում են պառակտ Իտալիայի վերամիավորմանը։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Թարգմանություն

Документальный фильм «Эпоха перемен. Отто фон Бисмарк»

“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы

15 Железных цитат — Отто Фон Бисмарка

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝  ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:
1826թ․ Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:
1828 և 1829թ․ ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց  և ճանաչեց
Հունաստանի անկախությունը:
1856թ․Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:
1876թ․ ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:
1722թ․ կործանվեց Սեֆյան արքայատոհմը:
1905թ․ Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:
1907թ․ երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:
1911թ․ Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
Արդիականություն-երկրաբանական ուսումնասիրությունների պատմահամեմատական մեթոդ, ըստ որի, ժամանակակից երկրաբանական գործընթացների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դատելու անցյալի նմանատիպ հնագույն գործընթացների մասին

Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան«1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»

Կրկնություն

Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
1827 թ. հոկտեմբերի 1 – Երևանի բերդի գրավումը
1836թ. մարտի 11 – Հայ եկեղեցու կանոնադրության հրապարակումը ռուսական կառավարության կողմից
1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմը
1804-Նապոլեոնը դարձավ բոլոր ֆրանսիացիների կայսր
1848-1849 թթ. Հեղափոխությունները Եվրոպայում
1804-1813 ռուս-պարսկական պատերազմ Գյուլիստանի պայմանագիր
1826-1828 ռուս-թուրքական պատերազմ Թուրքմենչայի պայմանագիր
1806-1812 ռուս-թուրքական պատերազմ Բուխարեստի պայմանագիր
1828-1829 ռուս-թուրքական պատերազմ Ադրիանապոլսի պայմանագիր
Վիեննայի վեհաժողովը 1814-1815

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Արգիշտի Ա-ը հիմնադրեց Էրեբունի քաղաքը:
Տրդատ Գ-ը ընդունել է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն:
Հուլիոս կեսար, Մարկոս Կրասոս—եռապետության կառուցումը:
Ալեքսանդր Մակեդոնացին կատարեց արևելյան արշավանք:
Աշոտ Բ Երկաթի օրոք Անին դարձավ Հայաստանի մայրաքաղաքը:
Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Օրգանիզմի ներքին միջավայրը

Դուք գիտեք, որ բոլոր բջիջներին անհրաժեշտ է թթվածին և սննդանյութեր, որոնք կարող են բջջաթաղանթով ներս թափանցել միայն լուծված վիճակում: Այդ է պատճառը, որ բջիջները մշտապես գտնվում են հեղուկ միջավայրում:
Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։
Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է. այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:
Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ:Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:

Սիրտ

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան: Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: