Առաջադրանք 1
Առաջադրանք 1
Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց պատերազմի: Պրուսական բանակը ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարեն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:
Վերամիավորումից հետո Իտալիան կրկին սկսեց զարգանալ։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։
Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
1866 թ. Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը վերածվեց բացահայտ պատերազմի: Պրուսական բանակը արագորեն ջախջախեց ավստրիացիներին: Գերմանական Համադաշնությունը հայտարարվեց լուծարված: Դրա փոխարե,ն 1867 թ. ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը, բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: Սեփական ազգային պետության ձևավորումը բարերար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, ի հայտ եկան նոր գործարաններ և Գերմանիան արագորեն վերածվեց ագրարայինից արդյունաբերական պետության:
Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։ Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։
Համեմատել Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օ․ Բիսմարկը 1862 թ. դարձավ Պրուսիայի վարչապետ: 1867 թ. Բիսմարկի նախաձեռնությամբ ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիս-Գերմանական միություն, որը, բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս միության հիմք դարձավ ստեղծել կայսրություն Պրուսիայի գլխավորությամբ: 1871 թ. Բիսմարկը ստանում է կայսերական կանցլերի բարձրագույն պետական պաշտոնը, և 1871 թ. սահմանադրության համաձայն, անսահմանափակ իշխանություն:
1872 — 1875 թթ. Բիսմարկի նախաձեռնությամբ ընդունվեցին օրենքներ, որոնք սահմանափակում էին կաթոլիկ եկեղեցու գործունեությունը: Մասնավորապես, Գերմանիայում արգելվեց ճիզվիտների ուխտը: 1878 թ. նա ռայխստագով անցկացնում է «Սոցիալիստների մասին» օրենքը ըստ որի սոցիալ-դեմոկրատներին արգելվում է հավաքվել և տարածել իրենց գրականությունը, նրանց ղեկավարները ենթակա են հետապնդման: Բիսմարկը հասավ «սոցիալական օրենքների» ընդունմանը, որում ասվում է հիվանդության կամ վնասվածքի դեպքում աշխատողների ապահովագրության, ծերության և հաշմանդամության կենսաթոշակների մասին: Սա եզակի օրինակ էր այն ժամանակի Եվրոպայի պատմության մեջ:
Ջ․ Գարիբալդին իտալացիգեներալ, քաղաքական գործիչ, գրող, ինքնակենսագիր և ազգայնական, ով մեծ դերակատարություն է ունեցել ժամանակակից Իտալիայի պատմության մեջ։
Բրազիլիայում, Ուրուգվայում և Եվրոպայի տարբեր ծայրերում իր ռազմական գործունեության պատճառով ժամանակի գործիչները Գարիբալդիին տվել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունը։ Նա անձամբ նախաձեռնել և պայքարել է բազմաթիվ մարտերում, որոնք ի վերջո հանգեցնում են պառակտ Իտալիայի վերամիավորմանը։
Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց
Թարգմանություն
Документальный фильм «Эпоха перемен. Отто фон Бисмарк»
“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы
15 Железных цитат — Отто Фон Бисмарка
Առաջադրանք 2
Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը
Ներկայացնել Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:
Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝ ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:
1826թ․ Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:
1828 և 1829թ․ ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց և ճանաչեց
Հունաստանի անկախությունը:
1856թ․Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:
1876թ․ ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:
Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:
1722թ․ կործանվեց Սեֆյան արքայատոհմը:
1905թ․ Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:
1907թ․ երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:
1911թ․ Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:
Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
Արդիականություն-երկրաբանական ուսումնասիրությունների պատմահամեմատական մեթոդ, ըստ որի, ժամանակակից երկրաբանական գործընթացների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դատելու անցյալի նմանատիպ հնագույն գործընթացների մասին
Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։
Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 119-124, համացանց:
Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/
«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»
1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.
ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին
Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր
Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք
«Պարսկական հեղափոխությունը և հայերը»
Հրաչիկ Սիմոնյան. «1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»