1.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Տատանումներկ մարման պատճառը դա օդի առկայությունն է: Օսի ազդեցությամբ պայմանավորված ուժը կոչվում է դիմադրության ուժ:
2.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակի մեջ բացի թելից և գնդիկից մտնում է նաև Երկիրը: Այսպիսով ճոճանակը համարում ենք տատանողական համակարգ:
3.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
՛Այսպիսով՝ հավասարակշռության վիճակից դուրս բերված գնդիկը, ինչպես և բեռը, տատանվում են <<ինքնուրույն>>, այն է՝ շեղման հետևանքով առաջացող ներքին ուժերի ազդեցությամբ, երբ արտաքին ուժերը բացակայում են: Այդպիսի տատանումներն անվանում են ազատ:
4.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Դրա համար անհրաժեշտ ե, որ տատանողական համակարգի վրա ազդեն արտաքին ուժեր, որոնք ժամանակից կախված փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական:
5.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
6. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Եթե թելը շատ թեթև է գնդիկից, և բացի այդ, շատ երկար է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ:
7.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի։
8․Ի՞նչ է ռեզոնանսը
Հարկադրական տատանումների լայնույթի կտրուկ աճը կոչվում է ռեզոնանս:
9.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:
Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է,քանի որ նրա A և B կետերը իրար հավասար են։
