День: 20 февраля 2024
Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ
Արյան ճնշում: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարկերակներում բարձրանում է արյան ճնշումը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է աորտայում, իսկ ամենափոքրը՝ խոշոր երակներում:
Արյան ճնշման մեծությունը կախված է երկու կարևոր գործոններից, որոնցից մեկը սրտի փորոքների կծկման ուժն է, մյուսը` անոթների առաձգականությունը (պատերի ելակետային վիճակին վերադառնալու ունակությունը):
Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է փորոքների կծկման ժամանակ, որն անվանում են առավելագույն ճնշում:
Նվազագույն ճնշումը դիտվում է սրտամկանի թուլացման ընթացքում: Արյունատար անոթներով արյան շարժման ժամանակ ճնշումն աստիճանաբար փոքրանում է: Սրտին մոտեցող երակներում այն ավելի է փոքրանում:

Զարկերակներում և երակներում ճնշման տարբերության հետևանքով է, որ արյունն անընդհատ շարժվում է անոթներով: Արյան ճնշման մեծությունը կարևոր ցուցանիշ է մարդու առողջության գնահատման համար: Առողջ մարդու նախաբազկի զարկերակներում արյան ամենամեծ ճնշումը կազմում է 110−120 մմ սնդիկի սյուն: Դա տեղի է ունենում սրտի փորոքների կծկման պահին: Փորոքների թուլացման ժամանակ արյան ճնշման մեծությունն ընկնում է մինչև 70−80 մմ սնդիկի սյուն:
Որոշ գործոններից արյան ճնշումը կարող է բարձրանալ, որը կոչվում է գերճնշում (հիպերտոնիա), իսկ նրա իջեցումը` թերճնշում (հիպոտոնիա): Սովորաբար արյան ճնշումը որոշում են հատուկ սարքի միջոցով, որն անվանում են ճնշաչափ (տոնոմետր):

Արյան վերաբաշխում: Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն: Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեությունը փոխվում է, ուստի տեղի է ունենում արյան վերաբաշխում: Ընդ որում` աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման:
Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը: Արյան ընդհանուր կայուն քանակի դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ: Այսպես` աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանի համեմատությամբ: Անոթների լայնացումը և նեղացումը կատարվում է նրանց պատերի հարթ մկանների միջոցով, որոնք նյարդավորվում են անոթալայնիչ և անոթասեղմիչ նյարդաթելերով:

Անոթազարկ (պուլս): Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման պահին արյունը մեծ ճնշման տակ մղվում է աորտա, որի հետևանքով նրա առաձգական պատերը լայնանում են: Փորոքի թուլացման փուլում աորտայի պատերը վերադառնում են իրենց նախկին վիճակին: Աորտայի պատերի ալիքաձև տատանումները փոխանցվում են զարկերակներին: Անոթների պատերի ռիթմիկ տատանումները կոչվում են անոթազարկ (պուլս):

Յուրաքանչյուր անոթազարկ համապատասխանում է սրտի մեկ կծկման: Դրա միջոցով որոշում են սրտի կծկումների քանակը մեկ րոպեում, սրտի գործունեության ռիթմը, կծկումների միջև ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև կծկումների ուժը: Անոթազարկը կարելի է որոշել մարմնի այն տեղամասերում, որտեղ խոշոր զարկերակները մարմնի մակերեսին մոտ են գտնվում, ունեն ոսկրային հենարան և հարմար են շոշափման համար: Այդ առումով հարմար է անոթազարկը որոշել նախաբազկի ճաճանչային զարկերակի վրա:
Ուշադրություն
Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60−80 հարվածի:
Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել` 50−55 հարված մեկ րոպեում: Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը: Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին:
1. Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:
Անոթներում արյան շարժումը պայմանավորված է ճնշման տարբերությամբ , որնել տարբերվում է սրտի ձախ փորոքի կծկման տարածմամբ։
2. Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:
Այրան հոսքի մեծ արագություն դիտվում է արյան աորտայում ,որովհետև աորտայում սրտի ձախ փորոքի կծքման շնորհիվ գործադրվում է բարձր ճնշում , արյան աորտայի ի շնորհիվ աորտայի մկանների ,երակները նեղանում են իսկ նրանց մեջ բարձր ճնշման շնորհիվ արյունը սկսում է ավելի արագ հոսել։
3. Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:
Արյան հոսքի արագության այդպիսի նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ մազանոթների լուսանցքների ընդհանուր մակերեսի գումարը 500−600 անգամ գերազանցում է աորտայի լուսանցքի մակերեսը:
Մազանոթներում արյան դանդաղ հոսքը նպաստում է նրանց պատերից սննդանյութերի և թթվածնի տեղափոխությանը դեպի բջիջներ և հակառակը՝ ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցմանը հյուսվածքային հեղուկից մազանոթների մեջ:
4. Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:
Զարկերակներով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:
5. Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:
Արյան շրջանառությունը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում։
Գործնական քերականություն
1․ Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:
Օրիանկ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:
Գնացքն անցավ: Եկեղեցու զանգերը ղողանջում են: Մարդը դաշտում բահով փորում էր: Մարդու ոտքը քարին կպավ: Լուսացավ: Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Աղջիկները ձորն իջան ջրի: Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:
Գնացքն անցավ-Ի՞նչը, ի՞նչ արեց։
Եկեղեցու զանգերը ղողանջում են-Ինչի՞, ինչե՞րը, ի՞նչ են անում։
Մարդը դաշտում բահով փորում էր-Ո՞վ, որտե՞ղ, ինչո՞վ, ի՞նչ էր անում։
Մարդու ոտքը քարին կպավ-Ո՞ւմ, ի՞նչը, ինչի՞ն, ի՞նչ եղավ։
Լուսաղաց-Ի՞նչ եղավ։
Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր-Ի՞նչը, որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ էր անում։
Աղջիկները ձորն իջան ջրի-Ովքե՞ր, որտե՞ղ, ինչի՞
Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով-Ի՞նչը, ի՞նչ էր անում, ինչի՞ վրայով։
2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:
Քամու ուժը երբեմն ապշեցնում է: Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):
Ուժը ապշեցնում է։
Շունչը կործանում է։
Պտուտահողմը կործանում է։
Սյունը երկնային վիշապ է։
Մրրիկը ավերել էր։
Գավաթը ջարդվել էր։
3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:
Շունը մտավ: Սիրտը քար է: Հայրն ընկեր է: Երկիրը պտտվում է:
Շունը մտավ-Գազազած շունը մտավ։
Սիրտը քար է-Կնոջ սիրտը քար է։
Հայրն ընկեր է-Հասկացող հայրն ընկեր է։
Երկիրը պտտվում է-Հարուստ երկիրը պտտվում է։
4․ Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:
Երկիրը պտտվում է: Հասկանում ենք: Ընկերները հեռանում են: Մոռացել ես: Գտա։
Հարուստ բնությամբ երկիրը պտտվում է։
մենք հասկանում ենք նրանց խնդիրները։
Ընկերները հեռանում են ինձանից, իմ պատճառով։
Մոռացել ես ինձ, քանի-որ հաճախ չենք հանդիպում։
Գտա գանձը կղզիի կենտրունում։
Շնչառության նշանակությունը
Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները
Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:
Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:
Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):
Քթի խոռոչը և քթըմպանը

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:
Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:
Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:
Կոկորդ
Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:
Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:
Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:
Ձայնախորշ

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:
Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:
Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:
Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):
Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:
Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:
