День: 21 февраля 2024
Փետրվարի 19-23 թթվածնի քիմիական հատկյությունները

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:
Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
2C+O2→2CO↑
Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։
Վահան Տերյանի բանաստեղծություններ
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
Մորմոք-վիշտ՝ ցավ պատճառել:
Մուժ-մառախուղ
Հերկ-Հողը վարելը՝ ցանելու համար, վար:
2․ Ի՞նչ ընդհանրություն կա այս բանաստեղծությունների մեջ։
Ընդհանրությունը նրանում է, որ պատմում է իր հայրենիքի, մոր մասին։
3․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունները։
Կարծես թե դարձել եմ ես տուն
Պատմում է իր մոր կամ իր հայրենիքի քնքշության զգացումի մասին։
Այստեղ է լացել իմ մայրը
Պատմում է մոր հուզմունքի և տխրության մասին։
Հիշում եմ ինչպես այն ուշ
Պատմում է իր հայրենիքի մասին։
4․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորի՛ր։
5․ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր բանաստեղծություններից մեկը։
English homework
His weight weighed so heavily․
His vocabulary is richer.
He immediately came to the rescue․
I’m not interested in this section․
This language is easier․
Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
156.
ա)

բ)

գ)

դ)

157. 16 սմ
բ) 32 սմ
158.
ա)

բ)

159. 12 սմ
160. 8,5
գ)45
դ)62
ե)90
161.
ա) 64o
բ) 175o
գ) 34o
դ) 105o
165. 50o
166. 73o
167. 98o
168. 12 սմ
169. 10 սմ
170. 100o
Փետրվարի 18-25, առաջադրանք, 8-րդ դասարան
Առաջադրանք 1
Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք.
Հայոց ցեղասպանություն
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը
- Պատմական նախադրյալները
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքները 1914-1918 թվականներին։ - Ցեղասպանության կազմակերպումը
1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ - Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: - Եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից: - Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
- Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
- Հայոց ցեղասպանության ճանաչումը
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ն երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ - «Նեմեսիս» գործողությունը
«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։Մուդրոսի զինադադարից հետո, 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։ - Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը։Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։Այսպիսի հուշահամալիրի կառուցման մասին սկսեցին խոսել դեռևս 60-ականների սկզբին՝ Յակոբ Զարոբյանի նշանակումից հետո։ Յակոբ Զարոբյանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր, արդինցի էր, որը իր ընտանիքի հետ 1914-ին գաղթել էր Ուկրանիա։ 1962 թվականին Զարոբյանը հանդիպել է Լիբանանի հայ հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի հետ և քննարկել հուշահամալիրի կառուցումը, որը դեռևս հրապարակման ենթակա չէր։ 1964 թվականի հուլիսի 16-ին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ծ․ Աղայանի, ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի վարիչ Հ․ Ինչիկյանի և ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի տեղակալ Ջոն Կիրակոսյանի ստորագրությամբ Կոմկուսի նախագահությանը գաղտնի նամակ է ուղարկում Եղեռնի 50-ամյակը նշելու վերաբերյալ։ Այս նամակում հեղինակներն առաջարկում էին կառուցել «առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի հուշարձանը», որը պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը։ - Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում
Աղբյուրներ՝
Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/
Հայոց ցեղասպանություն
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները, բռնագաղթն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: 1908թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ:
Թշնամանքը հայերի նկատմամբ ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունն աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ (մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն: Միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար: Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ցեղասպանության երրորդ փուլը կանանց, երեխաների, ծերերի տեղահանությունն ու ջարդերն էին: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, շատերը սպանվեցին, շատերն ինքասպան եղան, շատերն էլ, այլևս ուժ չունենալով, մահացան գաղթի ճամփաներին: Ցեղասպանության երրորդ փուլի՝ տեղահանության և ջարդերի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման: Հայոց ցեղասպանության վերջին փուլն իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով: