День: 27 февраля 2024
Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք» վերլուծություն
Հովհաննես Թումանյանը իր այս հոդվածում պատմում էր մարդկանց այսպես ասած կեղծ լինելու մասին։ Բոլոր մարդիկ դերասններ են։ Բոլոր խաղ են անում, դերասանություն են անում և մարդկանց մեջ պակասում է անկեղծությունը, որովհետև ոչ ոք անկեղծ չէ։ Թումանյանը ճիշտ է գրել «…դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են…»։ Մարդիկ տարբեր ձևերով են ներկայանում մեկը որպես հերոս, մյուսը՝ բարեգործ, բայց իմաստը ո՞րն է և ի՞նչ են ուզում ապուցուցել դրանով։ Ուղղակի լավ մարդ են ձևանում։
Գլխուղեղի կաթված (ինսուլտ)
Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:
ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ
Նկարագրություն
Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։
Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։
Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։
Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։
Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։
Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։
Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։
Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։
Խնամքի բոլոր խորհուրդները (սնուցումը և ռեժիմը ներառյալ) հիվանդին տալիս է բժիշկը։ Եթե որևէ պատճառով բուժումը կատարվում է տանը, ապա հիվանդի խնամքն իրականացնում են հարազատները՝ բժշկի հսկողությամբ։ Հիվանդության սուր շրջանում հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ։ Նրան անհրաժեշտ է հոգեկան հանգստություն, չպետք է հոգնեցնել զրույցներով, անհանգստացնել տհաճ լուրերով, այլ անպայման պետք է հավատ ներշնչել հիվանդության բարեհաջող ելքի նկատմամբ։
Սնուցումը փոքր բաժիններով Է (օրը 4 անգամից ոչ պակաս, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի) ու բազմատեսակ, հիվանդության 1-ին օրերին կալորիականության և ծավալի զգալի սահմանափակումով։ Նախընտրելի են խնձորի, ճակնդեղի, գազարի, սև սալորի խյուսերը, որոնք նպաստում են աղիքների բնականոն դատարկվելուն։ Սննդի օրաբաժնից բացառել փորափքանք առաջացնող սննդամթերքը (ոլոռ, կաթ, թարմ կաղամբ, կվաս), որպեսզի ստոծանու բարձրացումը չդժվարացնի սրտի աշխատանքը և չվատացնի արյունամատակարարումը։ Արգելվում են ճարպոտ միսը, ապուխտները, աղ դրած մթերքները, ալկոհոլը։ Այնուհետև (բժշկի ցուցումով) սննդակարգը հարստացվում է սպիտակուցներով (խաշած, ոչ ճարպոտ միս կամ ձուկ, կաթնաշոռ) ու ածխաջրերով (խոշոր աղացվածքի ալյուրով հաց, բանջարեղեն, հնդկացորենի ու վարսակի ապուրներ և այլն)։
Անհրաժեշտ է հետևել աղիքների ֆունկցիային, որպեսզի դրանք կանոնավոր դատարկվեն (ցանկալի է ամեն օր, բայց ոչ պակաս, քան 2 օրը մեկ)։ Ինքնուրույն չկղելու դեպքում միայն բժշկի ցուցումով օգտագործել լուծողական դեղանյութեր կամ կատարել մաքրող հոգնա։ Բուժման 1-ին օրերից (բարդություններ չլինելու դեպքում) բժիշկը նշանակում Է բուժական ֆիզկուլտուրայի անհատական համալիր՝ ներառելով վերջույթների պասսիվ և ակտիվ շարժումներ, շնչառական մարմնամարզություն։ Վարժություններն անցկացվում են բուժաշխատողի հսկողությամբ, վերահսկվում է հիվանդի սիրտանոթային համակարգի հակազդեցությունը։ Հիվանդության 2-րդ շաբաթից, որպես կանոն, կիրառվում են ոտքերի մկանների վարժություններ՝ հիվանդին քայլելու նախապատրաստման նպատակով։ Պետք է հետևել նաև սենյակի օդի մաքրությանը։
Վերականգնողական բուժումն ուղղված է սրտամկանի ինֆարկտով հիվանդի հետագա աշխատանքային գործունեության նախապատրաստմանը և սկսվում է բուժման 1-ին օրերից՝ բժշկի հսկողությամբ։ Մի դեպքում պահանջվում է սրտապնդել հիվանդին, օգնել ազատվելու ընկճվածությունից, բարեհաջող ելքի վստահություն ներշնչել, մեկ այլ դեպքում, չթերագնահատելով հիվանդության լրջությունը՝ հիվանդին բացատրել իր աշխատանքային և այլ հնարավորությունների սահմանները, նախապատրաստել կյանքում ու աշխատանքում անհրաժեշտ անցումներին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումն իրականացնում է պոլիկլինիկայի բժիշկը՝ դիսպանսերային մեթոդով (ակտիվորեն հետևել հիվանդին և կանխարգելել հիվանդության սրացումը)։
Հիվանդանոցի սխեմայով հիվանդը շարունակում է զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով՝ վերահսկելով անոթազարկի հաճախությունը և ընդհանուր ինքնազգացողությունը վարժությունների ընթացքում և հետո։ Մաքուր օդում զբոսանքը 0,5 ժ-ից աստիճանաբար հասցնել 2 ժ, համաչափ ու ոչ արագ քայլքով: Բեռնվածությունը չպետք Է հանգեցնի հևոցի, սրտի կամ կրծոսկրի շրջանում տհաճ զգացոդությունների։ Վերականգնման կարևոր փուլը հիվանդի բուժումն է սրտաբանական առողջարաններում, որով հնարավորություն Է ստեղծվում էլ ավելի ընդլայնել ռեժիմը (բժշկի հսկողությամբ)։
Մեծ հիվանդանոցներում ստեղծված են սուր սրտամկանի ինֆարկտով հիվանդների արագ բուժման բաժանմունքներ՝ սրտի գործունեության վիճակի մասին շուրջօրյա Էլեկտրասրտագրային հսկողությամբ և վտանգավոր վիճակներում անհապաղ օգնություն ցույց տալու հնարավորություններով։ Այս բոլորը վերականգնող, միջոցառումների, դիսպանսերային հսկողության, առողջարանային բուժման հետ միասին հնարավորություն են տալիս հիվանդների մեծ մասին վերադառնալ ակտիվ աշխատանքային գործունեության։
Կանխարգելում
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։
Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։
Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
1. Ի՞նչ կարևոր գործառույթ է կատարում, արյան մակարդումը մարդու օրգանիզմում։
Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները:
2. Մարդու սրտի կառուցվածք, և արյան շրջանառություն։
Սիրտը սնամեջ մկանային օրգան է,որն գտնվում է սրտապարկում փոքր ինչ ձախ հատվածում։ Սիրտը մեր օրգանիզմում կատարում է շատ մեծ դեր, արյունը անընդհատ շարժման մեջ գցելով։ Սիրտը արյունը մատակարարում է օրգանիզմի տարբեր մասեր։
3. Ներկայացնել երակային, և զարկերակային ճնշումը։
Սրտի ռիթմիկ կծկումների շնորհիվ բջիջներին հասնում է սննդանյութեր իսկ այնտեղից դուրս է գալիս ոչ պիտանի նյութերըը։Արյան շրջանառության ամենամեծ զարկերակը դա աորտան է։ Աորտան սկսում է ձախ փորոքից և և ճյուղավորվելով ստեղծվում է մազանոթներ։ Մազանոթների շերտը էպիթելային շերտ է։ Այն ունի բարակ շերտ և երբ մազանոթները ճյուղավորվում ստեղծվում է երակներ։ Երակների պատերը ավելի բարակ է քան զարկերակներինը, քանի որ զարկերակները կարող է լայնանալ և մեծանալ կախված մարդու ճնշումից։
4. Ներկայացնել արյան կարգերը, որ կարգը ում կարող է դոնոր հանդիսանալ։
Համատեղելիություն՝ ըստ արյան խմբերի:
Արյան 4-րդ խումբն ունիվերսալ է արյուն ընդունելու տեսանկյունից, սակայն կարող է դոնոր հանդիսանալ միայն 4-րդ-ի համար:
2-րդ խումբը կարող է արյուն ընդունել 2-րդից ու 1-ինից, իսկ դոնոր լինել՝ 2-րդի և 4-րդի համար:
3-րդ խումբն արյուն ընդունում է 3-րդից ու 1-ինից, իսկ դոնոր կարող է լինել 3-րդի ու 4-րդի համար:
1-ին խումբն արյուն ընդունում է 1-ինից, սակայ ունիվերսալ դոնոր է հանդիսանում բոլորի համար:
Համատեղելիություն՝ ըստ պլազմայի:
4-րդ խումբը կարող է պլազմա ստանալ միայն 4-րդից ու հանդիսանում է որպես պլազմայի ունիվերսալ դոնոր ցանկացած խմբի արյան համար:
2-րդ խումբը կարող է ստանալ 2-րդից ու 4-րդից, սակայն դոնոր լինել՝ միայն 2-րդի ու 1-ինի համար:
3-րդը կարող է պլազմա ստանալ 3-րդից ու 4-րդից, բայց դոնոր լինել 3-րդի ու 1-ինի համար:
1-ինը ունիվերսալ ստացող է հանդիսանում, սակայն պլազմա կարող է տալ միայն 1-ինին:
5. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։
6. Գլխուղեղի կաթված։
Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):
7. Բլոգային աշխատանքներ։
Օրգանիզմի ներքին միջավայրը։ Սրտի կառուցվածքը
Այրան խմբեր և գործառույթ
Շնչառություն
Անոթազարկ