Արյան ճնշում: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարկերակներում բարձրանում է արյան ճնշումը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է աորտայում, իսկ ամենափոքրը՝ խոշոր երակներում:
Արյան ճնշման մեծությունը կախված է երկու կարևոր գործոններից, որոնցից մեկը սրտի փորոքների կծկման ուժն է, մյուսը` անոթների առաձգականությունը (պատերի ելակետային վիճակին վերադառնալու ունակությունը):
Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է փորոքների կծկման ժամանակ, որն անվանում են առավելագույն ճնշում:
Նվազագույն ճնշումը դիտվում է սրտամկանի թուլացման ընթացքում: Արյունատար անոթներով արյան շարժման ժամանակ ճնշումն աստիճանաբար փոքրանում է: Սրտին մոտեցող երակներում այն ավելի է փոքրանում:

Զարկերակներում և երակներում ճնշման տարբերության հետևանքով է, որ արյունն անընդհատ շարժվում է անոթներով: Արյան ճնշման մեծությունը կարևոր ցուցանիշ է մարդու առողջության գնահատման համար: Առողջ մարդու նախաբազկի զարկերակներում արյան ամենամեծ ճնշումը կազմում է 110−120 մմ սնդիկի սյուն: Դա տեղի է ունենում սրտի փորոքների կծկման պահին: Փորոքների թուլացման ժամանակ արյան ճնշման մեծությունն ընկնում է մինչև 70−80 մմ սնդիկի սյուն:
Որոշ գործոններից արյան ճնշումը կարող է բարձրանալ, որը կոչվում է գերճնշում (հիպերտոնիա), իսկ նրա իջեցումը` թերճնշում (հիպոտոնիա): Սովորաբար արյան ճնշումը որոշում են հատուկ սարքի միջոցով, որն անվանում են ճնշաչափ (տոնոմետր):

Արյան վերաբաշխում: Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն: Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեությունը փոխվում է, ուստի տեղի է ունենում արյան վերաբաշխում: Ընդ որում` աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման:
Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը: Արյան ընդհանուր կայուն քանակի դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ: Այսպես` աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանի համեմատությամբ: Անոթների լայնացումը և նեղացումը կատարվում է նրանց պատերի հարթ մկանների միջոցով, որոնք նյարդավորվում են անոթալայնիչ և անոթասեղմիչ նյարդաթելերով:

Անոթազարկ (պուլս): Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման պահին արյունը մեծ ճնշման տակ մղվում է աորտա, որի հետևանքով նրա առաձգական պատերը լայնանում են: Փորոքի թուլացման փուլում աորտայի պատերը վերադառնում են իրենց նախկին վիճակին: Աորտայի պատերի ալիքաձև տատանումները փոխանցվում են զարկերակներին: Անոթների պատերի ռիթմիկ տատանումները կոչվում են անոթազարկ (պուլս):

Յուրաքանչյուր անոթազարկ համապատասխանում է սրտի մեկ կծկման: Դրա միջոցով որոշում են սրտի կծկումների քանակը մեկ րոպեում, սրտի գործունեության ռիթմը, կծկումների միջև ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև կծկումների ուժը: Անոթազարկը կարելի է որոշել մարմնի այն տեղամասերում, որտեղ խոշոր զարկերակները մարմնի մակերեսին մոտ են գտնվում, ունեն ոսկրային հենարան և հարմար են շոշափման համար: Այդ առումով հարմար է անոթազարկը որոշել նախաբազկի ճաճանչային զարկերակի վրա:
Ուշադրություն
Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60−80 հարվածի:
Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել` 50−55 հարված մեկ րոպեում: Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը: Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին:
1. Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:
Անոթներում արյան շարժումը պայմանավորված է ճնշման տարբերությամբ , որնել տարբերվում է սրտի ձախ փորոքի կծկման տարածմամբ։
2. Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:
Այրան հոսքի մեծ արագություն դիտվում է արյան աորտայում ,որովհետև աորտայում սրտի ձախ փորոքի կծքման շնորհիվ գործադրվում է բարձր ճնշում , արյան աորտայի ի շնորհիվ աորտայի մկանների ,երակները նեղանում են իսկ նրանց մեջ բարձր ճնշման շնորհիվ արյունը սկսում է ավելի արագ հոսել։
3. Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:
Արյան հոսքի արագության այդպիսի նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ մազանոթների լուսանցքների ընդհանուր մակերեսի գումարը 500−600 անգամ գերազանցում է աորտայի լուսանցքի մակերեսը:
Մազանոթներում արյան դանդաղ հոսքը նպաստում է նրանց պատերից սննդանյութերի և թթվածնի տեղափոխությանը դեպի բջիջներ և հակառակը՝ ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցմանը հյուսվածքային հեղուկից մազանոթների մեջ:
4. Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:
Զարկերակներով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:
5. Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:
Արյան շրջանառությունը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում։























