Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

ris38.jpg

Ուշադրություն

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:

Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

trombocity.jpg

Արյան փոխներարկում:

Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:

dieta_krovi.jpg

Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է:

Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:

Արյան խմբեր:

b4df33a2dfa7ff8737860a49981f6100.jpg

Ուշադրություն

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ:

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:

Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:

Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 40−50%-ը ունի առաջին խմբի արյուն, 30−40%-ը` երկրորդ, 10−20%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ:

Untitled-1.png

Ռեզուս գործոն:

Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց 85%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական (Rh+), իսկ 15% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է (Rh−): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:

vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg

Համատեղելիություն՝ ըստ արյան խմբերի:

Արյան 4-րդ խումբն ունիվերսալ է արյուն ընդունելու տեսանկյունից, սակայն կարող է դոնոր հանդիսանալ միայն 4-րդ-ի համար:

2-րդ խումբը կարող է արյուն ընդունել 2-րդից ու 1-ինից, իսկ դոնոր լինել՝ 2-րդի և 4-րդի համար:

3-րդ խումբն արյուն ընդունում է 3-րդից ու 1-ինից, իսկ դոնոր կարող է լինել 3-րդի ու 4-րդի համար:

1-ին խումբն արյուն ընդունում է 1-ինից, սակայ ունիվերսալ դոնոր է հանդիսանում բոլորի համար:

7. Համատեղելիություն՝ ըստ պլազմայի:

4-րդ խումբը կարող է պլազմա ստանալ միայն 4-րդից ու հանդիսանում է որպես պլազմայի ունիվերսալ դոնոր ցանկացած խմբի արյան համար:

2-րդ խումբը կարող է ստանալ 2-րդից ու 4-րդից, սակայն դոնոր լինել՝ միայն 2-րդի ու 1-ինի համար:

3-րդը կարող է պլազմա ստանալ 3-րդից ու 4-րդից, բայց դոնոր լինել 3-րդի ու 1-ինի համար:

1-ինը ունիվերսալ ստացող է հանդիսանում, սակայն պլազմա կարող է տալ միայն 1-ինին:

Արյուն

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը նաև կատարում է պաշտպանական դեր վնասազերծում է օտարածին մարմինները։
Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը:
Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ:

Фразеологизмы

Фразеологизмы

Фразеологизмом называют устойчивый оборот речи. Смысл фразеологизма не определяется значением отдельных слов, которые в него входят: например, «надорвать животы» означает «смеяться», а не «навредить здоровью».

В повседневной речи такие выражения часто используют, несмотря на то, что их грамматика может не соответствовать нормам современного языка. Устойчивые обороты употребляют так, как это сложилось исторически: поминай как звали, за семь верст киселя хлебать, от мала до велика.

Фразеологизмы обогащают речь, придают ей эмоциональную окраску. Они передают отношение говорящего к событию или предмету: положительную или отрицательную оценку, одобрение или осуждение. Их образность понятна носителям языка, в то время как иностранцев может привести в замешательство.

Фразеологизмы могут быть как исконными, то есть связанными с историческими событиями и личностями, обычаями и фольклором, так и заимствованными, пришедшими в русский из других языков. Например, выражение «синий чулок» произошло от английского bluestocking — так в эпоху Просвещения насмешливо называли женщин, увлеченных книгами и наукой.

К системе фразеологизмов также относят идиомы — обороты речи, которые употребляют как единое целое: бить баклушикаши не сваришь. А также крылатые слова — афористические и образные выражения, пришедшие в речь из литературы, публицистики, философии и фольклора. Это могут быть изречения исторических личностей, например выражение «деньги не пахнут», которое приписывают римскому императору Веспасиану, или крылатая фраза Виктора Черномырдина — «хотели как лучше, а получилось как всегда».

Образование фразеологизмов — постоянный процесс. Некоторые устойчивые выражения уходят из речи (наводить тень на плетень, ни богу свечка ни черту кочерга), другие, наоборот, появляются из профессиональной лексики или даже жаргона.

Задание 1. Подберите к фразеологизмам синонимы-наречия. При затруднении обратитесь к словарю:
Ни свет ни заря-рано
На первых порах-вначале
С минуты на минуту-скоро
Не в бровь, а в глаз-точно
Рука об руку-близко
С глазу на глаз-тайно
Рукой подать-близко
На скорую руку-быстро
На край света-далеко
На живую нитку-небрежно
Как снег на голову-неожиданно
В один миг-мгновенно
Изо всех сил-сильно
Кот наплакал-мало
Душа в дущу-дружно
В мгновение-вмиг.

Задание 2.

Объяснить значения данных фразеологизмов и записать в скобках. Составить 10 предложений с любым из данных фразеологизмов.

Возносить до небес (хвалить) – втаптывать в грязь (унижать, оскорблять).
Воспрянуть духом (воодушевляться) – повесить нос (грустить).
Выбиться из сил (уставать) – набраться сил (окрепнуть).
Душа в душу (дружить) – как кошка с собакой (ругаться).
Засучив рукава (усердствовать) – спустя рукава (лениться).
Игра не стоит свеч (не рисковать) – игра стоит свеч (рисковать).
Идти в гору (добиться успеха) – катиться по наклонной плоскости (потерпеть фиаско).
Иметь голову на плечах (умный) – без царя в голове (глупый).
Как по маслу (легко) – через пень колоду (сложно).
Кровь с молоком (красивая) – краше в гроб кладут (уродливая).
На вес золота (ценить кого-то) – яйца выеденного не стоит (бесполезный).
На всех парах (быстро) – черепашьим шагом (медленно).
На край света (далеко) – рукой подать (близко).
Прикусить язык (промолчать) – развязать язык (болтать)

Задание 3

Разгадайте фразеологизмы в картинках

Անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներ (Դաս 3)

278.

ա) Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:
բ) Թիվը, որ կարելի է գրել անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով, անվանում են իռացիոնալ թիվ։
գ) Ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին անվանում են իրական թվեր։

279.

Այո

280.

4/7, 45/63, 20/41, 5/21, 5/31

281.

Այո

282.

ա) Ռացիոնալ
բ) Ռացիոնալ
գ) Ռացիոնալ
դ) Ռացիոնալ
ե) Իռացիոնալ
զ) Իռացիոնալ

283.

ա) 1, 2, 3, 4,
բ) 5, 6, 7, 8
գ) -1, -2, -3, -4
դ) 0,1, 0,2, 0,3, 0,4
ե) 0,5, 0,6, 0,7, 0,8
զ) 0,(1), 0,(2), 0,(3), 0,(4)
է) 2, 4, 6, 8
ը) 1, 3, 5, 7
թ) 2, 3, 5, 7
ժ) 4, 6, 8, 9
ի) 9, 27, 81, 243
լ) 10, 20, 30, 40


284.

ա) -1, -2
բ) 10, 15
գ) 0,1, 0,2
դ) 31, 41
ե) 4, 6
զ) 21, 35

Գործնական քերականություն

Ենթակա և ստորոգյալ

Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են:

Նախադասության այն անդամը, որը մի բան է անում, լինում կամ դառնում, կոչվում է ենթակա:

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Ենթական արտահայտվում է՝

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն, օրինակ՝
    • Ուսուցիչը օգնեց նրան:
    • Գիրքը անմիջապես գրավեց իր յուրահատուկ ոճով:
  • այն բոլոր դերանուններով, որոնք ցույց են տալիս անձ կամ իր, օրինակ՝
    • Մենք դա լավ էինք հասկանում:
    • Ամեն ոք գիտեր ճշմարտությունը:
  • փոխանուն ածականով, որը հոդ է ստանում և գործածվում գոյականաբար, օրինակ՝
    • Գեղեցիկը միշտ աչք է շոյում:
    • Սևը նրան դուր չեկավ:
  • փոխանուն թվականով, օրինակ՝
    • Երեքն իմ սիրելի թիվն է:
  • Բայի անդեմ ձևերով՝ անորոշ, ենթակայական, հարակատար դերբայներով, օրինակ՝
    • Երգելը նրա սիրելի զբաղմունքն էր:
    • Օջախդ պահող կա:
    • Երջանկացածը պտտվում էր բոլորի շուրջ:
  • Բառակապակցությամբ, օրինակ՝
    • Երդումը դրժելը մեծագույն հանցանք էր:
    • Նրան օգնեց մարդկանց բուժելը:

Նախադասության այն անդամը, որ արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

Եթե ստորոգյալն արտահայտված է բաղադրյալ ժամանակաձևով, օրինակ՝ երգում են, ապա հատկանիշն արտահայտում է ձևաբայը (կախյալ դերբայը), իսկ վերագրումը կատարում է օժանդակ բայը: Երգելու հատկանիշն արտահայտում է դերբայը, իսկ վերագրումը կատարվում է են օժանդակ բայով: Իսկ եթե ստորոգյալը պարզ ժամանակաձև է, ապա հատկանիշն արտահայտվում է բայահիմքով՝ երգեց-, իսկ վերագրումը՝ վերջաորությամբ՝ -ին:

Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝

  • բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
  • բայի կրկնությամբ, օրինակ՝
    • Գնում է, գնում, հասնում մի երկիր:
    • Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
  • հարադրավոր բայերով, օրինակ՝
    • Լող է տալիս ջրերում:
    • Պար է գալիս խնդագին:

Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:

Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:

Նրա հագուստը կարմիր էր:

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

  • Այցելուն բժիշկ էր:
  • Մոտեցողները հինգն են:
  • Քո արածը օգնել չէր:

Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:

Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց:


 Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները (ենթակա) հացադուլ են հայտարարում (պարզ ստորոգյալ):

2. Օձի թույնը (ենթակա)  բժշկության մեջ շատ արժեքավոր է :

3. Գերմանացի մի կոնստրուկտոր (ենթակա)  մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել (ստորոգյալ):

4. Հնդկաստանի բնակիչները (ենթակա)  ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում (ստորոգյալ):

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում (ստորոգյալ) օգնության հուսահատ կանչերը (ենթակա):

2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շողերը երևում էին(երևալ)

2. Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցրին (հիշեցնել), որ մայիսն է:

3.  Քամին հալածել է(հալածել) մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում թողարկվել էին(թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։

Քամին, օրեր, շող, գրիչներ

2. Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են։
Մի մասը լռում է։

• Ընդունվում է պատվերներ:
Ընդունվում են պատվերներ։

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։
Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարի։

• Պահանջվում է վարորդներ:
Պահանջվում են վարորդներ։

3․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային , և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ,ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Փետրվարի 5-9 թթվածին

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,
O

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,
8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,
16

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։
    Թթվածինը մտնում է համարյա բոլոր նյութերի կազմում, կենդանի բոլոր օրգանիզմները շնչում են թթվածին, որը կազմում է օդի հիմնական մասը։ Կենդանի օրգանիզմները շնչելով օդ՝ թթվածին, արտաշնչում են CO2 գազ։ Բնությամբ մեջ թթվածնի ծախսը վերականգնվում է լուսասինթեզով։
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Բառարանային ֆլեշմոբ Վ․ Տերյանի «Երկիր Նաիրի» բառարան

Ա, ա
Անքեն-ոխ չպահող, անհիշաչար:
Անդուլ-դադար չունեցող, անդադար:
Անկանգ-Կանգ չառնող, չդադարող, շարունակաբար ընթացող, չընդհատվող:
Ախոյան-Թշնամի, հակառակորդ:
Ամրակուռ-Ամուր կռած՝ կոփած՝ ծեծած:

Բ, բ
Բոթ-վատ լուր։
Բորբ-տաք, ջերմԳուժկան-Գույժ՝ վատ լուր բերող՝ հաղորդող:

Գ, գ
Գուժկան-Գույժ՝ վատ լուր բերող՝ հաղորդող:

Դ, դ
Դյութական-հմայական։
Դյութել-Կախարդել:

Ե, ե
Երկունք-Ծննդյան ցավեր:

Ի, ի
Իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք:

Լ, լ
Լուսաթև-Լուսեղեն՝ լուսավոր թևերով:

Կ, կ
Կիզել-այրել, վառել։
Կոխան-Ոտնատակ եղած, կոխկրտած:

Հ, հ
Հատու-Սուր, լավ կտրող:
Հար-կից, կողքին։

Մ, մ
Մելամաղձիկ-ընկճված տրամադրության մեջ գտնվող:
Միալար-միօրինակ, միապաղաղ:
Մոլար-թյուր, սխալ։
Մորմոքել-Կսկիծ՝ վիշտ՝ ցավ պատճառել:

Ն, ն
Նիրհել-ննջել։
Նկուն-Ընկճված, հաղթահարված:

Ս, ս
Սեգ-Վեհ, վեհապանծ: Սեգ լեռ:

Վ, վ
Վերամբարձ-Դեպի վեր բարձրացրած:

Ց, ց
Ցավագար-Որևէ հիվանդությամբ տառապող:
Ցոլալ-շողալ։
Ցնորք-երևակայական պատկեր, տեսիլք։

Ու, ու
Ուլիս-ուլ, այծի ձագ։

Ք, ք
Քինոտ-քինապահ, ոխակալ:

Hidden treasure in the Rocky Mountains 

Thousands of people are looking for treasure worth $2 million. It was buried in the Rocky Mountains by a rich art expert called Forrest Fenn.

It’s not only pirates in stories who go hunting for buried treasure. Every year, thousands of people search in the Rocky Mountains in the US for hidden treasure worth $2 million. And the clues to where it is are written in a poem.

The treasure was buried by an art expert, Forrest Fenn, in 2010. He was 80 when he made the trip into the Rocky Mountains by car and then on foot. So that’s one clue: it is somewhere an old man could walk to with a heavy box. But the nine main clues in the poem (available to read on his website) are much more difficult to understand. Treasure hunters look at the meaning of every word in the poem and they look for extra clues in Forrest’s two books about his life.

Here is one part to get you started:

Begin it where warm waters stop
And take it in the canyon down,
Not far, but too far to walk.
Put in below the home of Brown.

There are many possible meanings. You can probably start with ‘warm waters’ and ‘the home of Brown’. Some people look for a place where warm and cold water meet, perhaps two rivers. Others look for a more poetic meaning, for example a person’s tears could be warm water. Brown might be a person because names usually start with a capital letter. So maybe you have to look for people called Brown who live in the Rocky Mountains. Unfortunately, Brown is a very common surname!

These places must be near a canyon, but what does the third line mean? How far is ‘too far to walk’? Also, ‘put in’ is a strange way to say ‘go’, so maybe Forrest chose those words for a reason. You can see why people spend a long time finding clues, can’t you?

The only way to test your ideas is to follow the clues to try and find the treasure. Forrest advises people to wait until spring to avoid dangerous winter weather and he says people shouldn’t go alone. But not everyone has listened to his advice. Three people have gone missing while looking for the treasure. Police who work in the area want Forrest to take back the treasure and put a photo of himself with the box on the internet. They think the treasure hunters will stop looking and no more will die.

But Forrest refuses. He thinks people spend too much time inside their houses and offices on their computers and phones. He remembers his own childhood adventures in the Rocky Mountains and he wants families to learn about nature and have adventures together.

His plan is working. Joe’s dad took him camping in the woods and he says, ‘I enjoyed the adventure of it. We saw some bears but our dog scared them away before I had to shoot them with my gun. But we had to sleep on the ground in the freezing cold and everything got wet. We couldn’t even light the fire.’

Some treasure hunters have been out looking for the box too many times to count. Marti and her daughter Libbi travel from their home in Georgia to search in Montana. Libbi says: ‘The thought of bears around every corner was a horrible fear for the first two years, but you slowly lose the fear of animals. I love the scenery of Montana – seeing so many animals up close, camping in the mountains and crossing rivers and streams. It’s all so exciting, even if we never find the treasure.’

But there are people who think the whole thing is a trick. Some say maybe Forrest had a box of treasure, but they don’t believe he hid it in the mountains. Others say he took it back years ago. They say maybe he just likes the attention. But even the people who complain it’s a trick often still go to the Rocky Mountains to test their ideas. Of course, one possibility is that someone has already found the treasure and not told anyone. But that won’t stop hundreds more people going treasure hunting this spring. Where would you start looking?

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերը

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

dreamstimemaximum_32095688.jpg

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg

Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։
 

Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 

Արյան ձևավոր տարրեր։

Ուշադրություն

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

hema-07104.jpg

Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:

shutterstock_637278541.jpg

Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:

Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:

Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:

Ուշադրություն

Էրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:

Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:

Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:

Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:

Эритроциты.png

Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

11-w3936.jpg

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

shutterstock_313800662.jpg

Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:

ֆագոցիտոզ.jpg

Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:

Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:

664680.jpg

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

aryun.jpg

Задания с 05.02.24- 09.02.24

Вид глагола в русском языке.

Вид в русском языке – это грамматический признак глаголов. Он указывает на то, как определенное глаголом действие протекает во времени: завершенное оно и единовременное (сделал, прожил) или незавершенное и повторяемое (живет, делает). Вид является постоянным грамматическим признаком глаголов.

В русском языке существует два вида глаголов: несовершенный и совершенный вид глагола.

  • Глаголы совершенного вида (СВ) обозначают завершенное, доведенное до результата действие, состояние или процесс (вышел, построил, влюбился, продумал).
  • Глаголы несовершенного вида (НСВ) обозначают незавершенное, не доведенное до результата, продолжающееся действие, состояние или процесс (бежать, играть, чувствовать, размышлять).

Как определить вид глагола?

Самый простой способ определить вид глагола – это поставить к глаголу вопрос:

  • Что делать? (обедать, читать, верить, штопать) – несовершенный вид глагола;
  • Что сделать? (позавтракать, написать, переехать, убедить) – совершенный вид глагола.

Глаголы НСВ имеют все личные формы прошедшего, настоящего и будущего времени (работал, работаю, буду работать)

Глаголы СВ не имеют формы настоящего времени (прочел, прочту).

У глаголов СВ форма будущего времени простая (позвоню, спрошу), у глаголов НСВ – составная (буду читать, будем строить). Глаголы СВ не сочетаются с глаголами продолжать, начинать и аналогичными, тогда как глаголы НСВ сочетаются (начинает работать, продолжает опрашивать).

Урок 1

  1. Восстановите текст. Вставьте вместо точек в нужной форме необходимые по смыслу однокоренные слова: интересоваться, интерес, интересный, интересен (интересны).

Знаменитый русский композитор П.И. Чайковский не ограничивался интересом только к музыке. Он глубоко интересовался философией, историей, живописью, театром и в особенности литературой. По словам друзей композитора, в душе Чайковский был литератором. Нередко он сам выступал как автор интересных текстов к своим музыкальным произведениям. Также очень интересны письма композитора, в которых П.И. Чайковский делится своими чувствами и переживаниями.

Вставьте вместо точек пропущенные глаголы:
А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не спросил меня.
2. Мой друг впервые приехал в Москву и попросил показать ему Кремль и Красную площадь.
3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас попросили приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку.
4. Николай спросил : «Сколько стоит этот словарь?»

Б. 1. Мальчик (учил – выучил) стихотворение час.
2. Маша (убирала — убрала) комнату все утро.
3. Николай Иванович (читал – прочитал) газету полчаса.
4. Брат (готовился – подготовился) к докладу неделю.
5. Сестра (мыла —вымыла) посуду 20 минут.
6. Врач (осматривал – осмотрел) больного полчаса.
7. Машинистка (будет печатать – напечатает) статью 3 часа.
8. Учитель (проверял – проверил) тетради школьников полтора часа.
9. Гостиницу (строили– построили) год.
10. Вчера весь вечер мы (смотрели – посмотрели) телевизор.
11. Ты долго (читал – прочитал) эту книгу?

В. 1. Мать (готовила – приготовила) завтрак за полчаса.
2. Отец (мыл — вымыл) машину за 40 минут.
3. Школьники (будут осматривать – осмотрят) музей за 2 часа.
4. Дети (поливали – полили) цветы в саду за час.
5. Мы (ели —поели) за 20 минут.
6. Сережа (решал – решил) задачу за четверть часа.
7. Мне (ремонтировали – отремонтировали) машину за 3 дня.
8. Дети (делали – сделали) уроки за час.
9. Студент (переводил – перевел) статью за 25 минут.
10. Друзья играли – сыграли) партию в шахматы за 2 часа.

3. Составьте предложения с данными ниже глаголами. Обратите внимание на их управление. Помните, что указанные глаголы без -ся не употребляются или приобретают иной смысл.

Договариваться, надеяться, заботиться, смеяться, здороваться, прощаться, расставаться, драться, сражаться, бороться, гордиться, соревноваться, подружиться, любоваться, сомневаться, бояться.

4. Выберите один из глаголов, данных в скобках, и поставьте его в нужную форму.

1. Они редко (пообедать/обедать) в ресторане. 2. Он каждый день (дарить/подарить) ей цветы. 3. Мы (ремонтировали/отремонтировали) свою машину 2 часа. 4. Я забыл (заплатить/платить) за телефон. 5. На какую ногу вам больно (наступить/наступать)? 6. Не надо (спорить/поспорить). 7. Он разучился (поиграть/играть) в шахматы. 8. Она успела (садиться/сесть) в поезд, который уже отходил. 9. Они (строили/построили) дом 2 года. 10. Я отвыкла (вставать/встать) рано.

11. Не нужно (заказать/заказывать) такси: я сам отвезу вас в аэропорт. 12. Он сумел (сдавать/сдать) все экзамены на отлично. 13. Им скучно (жить/пожить) в деревне. 14. Он устал (работать/поработать) по 10 часов в сутки. 15. Вам вредно (есть/съесть) солёные продукты. 16. Как тебе удалось (выучить/учить) китайский язык за год? 17. Она (писать/написать) родителям раз в месяц. 18. Он смог (выиграть/выигрывать) у теннисиста, который был намного сильнее его. 19. Мы всегда (брать/взять) с собой в поездку разные лекарства. 20. Сегодня он сам (готовить/приготовить) завтрак.