
1)Հեղուկները լողում են և սուզվում
Հեղուկները նույնպես կարող են մնալ ջրի երեսին կամ իջնել ներքև։ Դա կախված է խտություն կոչվող մեծությունից: Փոքր խտությամբ նյութը ավելի քիչ կշիռ ունի, քան նույն ծավալով ավելի մեծ խտությամբ մեկ այլ նյութ։ Որևէ առարկա կամ հեղուկ կմնա իրենից ավելի մեծ խտություն ունեցող հեղուկի մեկերևույթին:
Անհրաժեշտ են ՝ գունավոր ջուր, օշարակ, բուսայուղ, լողալու համար առարկաների խումբ, մեծ տարա։
1) Զգուշությամբ օշարակը լցրո՛ւ տարայի մեջ մեկ քառորդ չափով: Ավելի հեշտ կլցնես՝ օգտագործելով գդալի հակառակ կողմը:
2)Դանդաղորեն տարայի մեջ լցրո՛ւ նույնչափ բուսայուղ, այնուհետև ավելացրու նույնչափ գու- նավորված ջուր:
3)Երեք տեսակի հեղուկները բաժանվում են առանձին շերտերի և լողում մեկը մյուսի վրա։ Այժմ ավելացրո՛ւ լողալու համար նախատեսված առարկաները։
2)Հեղուկները խառնվու՞մ են , թե ոչ
Որոշ հեղուկներ հեշտ է գունավորել, մյուսները՝ ոչ։ Տե՛ս, թե ինչպես է բուսայուղը «դիմադրում», երբ փորձում ես երանգավորել սննդի գունանյութով։ Սա նշանակում է՝ բուսայուղը չի թողնում, որ գունանյութը խառնվի իրեն։ Պարզի՛ր, թե ինչ է կատարվում գունանյութի հետ, երբ խառնվում է ջրին։
Անհրաժեշտ են՝ սննդային գունանյութ, հեղուկաչափ, գդալ, կաթոցիկ, ջուր, բուսայուղ։
1)Հեղուկաչափի մեջ լցրո՛ւ ջուր և մի փոքր բուսայուղ ավելացրո՛ւ: Երկու առանձին շերտեր են առաջանում, քանի որ բուսայուղն ու ջուրը չեն խառնվում:
2)Զգուշորեն մի քանի կաթիլ գունանյութ ավելացրո՛ւ հեղուկաչափի մեջ: Կաթիլները լողում են բուսայուղի մեջ:
3)Գդալով փորձի՛ր կաթիլները հրել ջրի մեջ։ Ջրում հայտնվելուն պես ի՞նչ է կատարվում հեղուկները խառնվո՞ւմ են,թե՞ ոչ։
3)Պայքարի’ր կրակի դեմ
Վառի՛ր մի մոմ և առանց փչելու կամ բոցին դիպչելու, ասես հրաշքով, հանգցրո՛ւ: Սա հնարավոր է, որովհետև իրերն այրվում են, երբ թթվածին են ստանում օդից։ Ընդհատի՛ր թթվածնի մատակարարումը, և կրակը կմարի:
Անհրաժեշտ են՝ լուցկի, մոմ, քացախ, գդալ, ապակե աման, պլաստիլին, սոդա։
1)Պլաստիլինի օգնությամբ ամրացրո՛ւ մոմը ամանի հատակին:
2)Սոդան լցրո՛ւ մոմի շուրջը:
3) Մեծերից մեկի օգնությամբ վառի՛ր մոմը լուցկիով:
4) Ավելացրո՛ւ մի քիչ քացախ։ Սոդան սկսում է փրփրել։
5)Հանգիստ սպասի՛ր։ Հանկարծ չգիտես ինչու, կրակը մարում է:
6)Փորձի՛ր նորից վառել մոմը։ Դա անհնարին է:
Ի՞ նչ է կատարվում փորձի ընթացքում։
Քացախը և սոդան ին՞չ խոչընդոտ են առաջացնում։
4)<Ջերմուկ>
«Ջերմուկ» հանքային ջրում լուծված աղերի գումարային պարունակությունը (ընդհանուր հանքայնացումը) հավասար է 4,1 գ/դմ3 ։
Քանի՞ գրամ լուծված աղեր են պարունակում 200մլ տարողությամբ մեկ բաժակ < Ջերմուկում>։