Ի՞նչ է իշխանությունը

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ 
Ժամանակին իշխանությունը ներկայացրել են տոհմ կամ ցեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագման ժամանակ իշխանության անցումը դարձել է ժառանգական ։  Դասակարգային հասարակարգերում իշխանությունները  ունեցել են տարբեր կոչումներ ՝ իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) , հիմա էլ օգտագործում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։
Իշխանության բացասական կողմը իմ կարծիքով այն է , որ քաղաքական իշխանությունները պետության կամ կառավարության միջոցով ուզում է մարդկանց վրա իշխել ու նրանց կարծիքը չլսել ։
Իշխաննության դրական կողմը այն է , որ պետությունը , կառավարությունը անի ամեն բան , որ կարողանա մարդկանց կյանքը լավացնի ։
Էկտոնը ասել է․ իշխանությունը այլասերելու միտում ունի, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակը։ 
Երբեմն մարդը իշխանություն ստանալու դեպքում չի կարողանում ինքն իր վրա աշխատել , չի կարողանում ղեկավարել իր ցանկություններն ու սխալ վարքագիծ է դրսևորում ։
Երբեմն էլ մարդը իշխանություն ունենալու դեպքում իր ուժերը ուղղում է մարդկանց , ժողովրդին օգնելու համար ։