ԿԱՊՈՒՅՏԸ
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ
Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկեգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:
Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝
Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…
Շատ հետարքրքիր շարք է: Օրինակ ինչու կապույտը կա՝ և՛ ոսկեգույնի, և՛ մանուշակագույնի մեջ, ինչու մանուշակագույնը չկա ոչ մի տեղ և շարունակ այսպիսի հարցեր:
Կաույտը իր լավ խորհրդանիշ լինելու պատճառով կա բոլոր հատվածներում, որովհետև Չարենցը վատի մեջ լինելով, հիշում էր լավը: Նա եթե իրեն լավ զգար, ներքև չեր նայի դեպի վատին: Հենց դրա մասին է խոսքը: Կարինե Քոթանջյանի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, իրար շատ են սիրում, բայց մի օր այդ ամենը կորչում է, որովհետև կողքիտ չէ սիրելիդ և կյանքը դառնում է խավար պատերով լի և այդ ժամանակ հիշում ենք անցյալի մասին, թե ինչ հրաշալի է եղել ամեն ինչ: