Месяц: Апрель 2024
2023-24 թ․ կենսաբանության հաշվետվություն
2023 թ․-ի սեպտեմբեր կատարած աշխատանքներ՝
Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան համակարգեր
Գեղձեր
Գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքները, առաջացրած հիվանդությունները
2023 թ․-ի հոկտեմբեր կատարած աշխատանքներ՝
Նյարդային համակարգ
Ողնուղեղ, ռեֆլեքս
Գլխուղեղ
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ
2023 թ.
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
2023 թ.
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
2024 թ․
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում
Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում
Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ինչպե՞ս է տեղի ունենում գազափոխականությունը թոքային հյուսվածքներում։
Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած խտության հետ, թոքաբշտերում խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից անցնում է թոքաբուշտ:
2. Համառոտ ներկայացնե՛լ թթվածնի մուտքը մեր օրգանիզմ և ասել թե, ի՞նչ կարևոր դեր ունի մեզ համար։
Բոլոր կենդանիների,և մարդու նյութափոխանակության իրականացման համար անհրաժեշտ է թթվածին, որը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով: Շնչառությունը գործընթացների համալիր է, որի շնորհիվ մարդը թթվածին է ստանում և օրգանզիմից հանում նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազը։ Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները։

3. Ներկայացնե՛լ մարսողական համակարգի օրգանները հերթականություամբ։
Բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
4. Սնունդը ինչպե՞ս է մարսվում ստամոքսում։
Սննդանյութերը մանրացվում են և խառնվում են մարսողական հյութերի հետ, իսկ հետո խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ու դառնում են լուծելի ու հեշտ ներծծման համար։

5. Վիտամինների դերը մեր օրգանիզմում։
Վիտամինները անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:
6. A և D վիտամինները, ինչպե՞ս է ստանում մեր օրգանիզմը։
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
D պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում:
7. E և կալցիում վիտամինները, ի՞նչ սննդամթերքով է անցնում մեր օրգանիզմ։
E-պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:
K-Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում:
8. Ներկայացնե՛լ ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները
Մարսողական համակարգ
Գազափոփոխականություն
Մարսողական համակարգի հիգենիա
Վիտամիններ
Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները
Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները
Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:
Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:
![hello_html_5d3f041c[1].jpg](https://resources.cdn.imdproc.am/be22e165-c08e-44a7-bb90-1fea99be1f0b/hello_html_5d3f041c%5B1%5D-w694.jpg)
Ուշադրություն
Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:
Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:
Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:
Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:
Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:
Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:
Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:
Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:
Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:
Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.
1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:
2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:
Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.
1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:
2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:
Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:
Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:
Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:
Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:
Արմատների հատկությունները (դաս 12)
525.
ա) a2
բ) x√x, x ≥ 0,
ե) |ab|
զ) 2|mn|
է) x2|y|
ը) 11m2n|k|√n, n ≥ 0
ժ) 4|y|√xy, xy ≥ 0,
528.
ա) √8
բ) −√18
ե) √4a2
է) -√24x2
ի) −√m4n4
529.
է) x√x/3,x≥0
ը) √7a/4|b|
թ) 1/2 |mn/a| √3m/b, m/b≥0
532.
ա) √3 1/3=√10/3=√30/9=1/3√30
Ադրբեջան
- Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիայի (7 կմ լայնությամբ միջանցքով)է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ - Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանի դերը, ոչ միայն հվ-արմ Ասիայում,այլ ամբողջ աշխարհում կայանում է նրանում, որ նայելով համաշխարհային հանրության դեմքին ստում է, թալանում է, սպանում է,գլխատում է անմեղ մարդկանց: - Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
- Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։
Տեքստային աշխատանք
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
Շրջագայել-անորոշ
Հավանել-անորոշ
Ուսումնասիրել-անորոշ
Հաղթահարում-անորոշ, ներգոյական
Անցնում-անորոշ, ներգոյական
Արձակելով-անորոշ, գործիական
Նայում-անորոշ, ներգոյական
Դիտում-անորոշ, ներգոյական
Գնում-անորոշ, ներգոյական
Հասնում-անորոշ, ներգոյական - Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
Ուշադրություն-Ուշադրության
Գիշեր-Գիշերվա - Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։
Ավանդույթնները-ուղղական հոլով
հիացմունք-ուղղական հոլով
հուշարձանները-ուղղական հոլով
լեռնաշղթաների-սեռական հոլով
ձորերով-գործիական հոլով
արահետներին-տրական հոլով
արջերն-սեռական հոլով
ձիերին-տրական հոլով
թափից-բացառական հոլով - Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։
Իմ-անձնական
Իրենց-անձնական
Այն-ցուցական
Երբ-հարաբերական
Որտեղ-հարաբերական
Որոշել էինք շրջագայել հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա ակնապիճ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում արջերն էին մռթմռթում գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասառսուռ արձագանքներով։
Правило правописания приставок на «з» и «с» упражнение
Задания для выполнения
Упражнение 1.
Вставьте согласную З или С в приставку.
Расписание, нисходить, безмолвный, раздружиться, беззвучный,
использовать, ниспадать, мировоззрение, разжигать, исповедь,
нисходящий, беспомощный, чрезмерный, возвышаться, разжать,
бесчувственный, чересчур, иззябнуть, бесправный, восстание,
безмятежный, расстелить, рассмешить, взлететь, безжизненный,
низвергнуть, воспаление, бесконечный, расчесать, расчёт, расчитать.
Упражнение 2. Существительные с предлогами замените прилагательными с
приставками.
Образец: жизнь без забот — беззаботная жизнь.
Речь без связи — бессвязаная речь
пассажир без билета — безбилетный пассажир
певец без голоса — безголосный певец
труд без контроля – бесконтролный труд
отпуск без срока — бессрочный отпуск
жизнь без просвета — беспровестная жизнь
работа без смены — бессменная работа
пространство без воздуха — безвоздушное пространство
крестьянин без земли — безземельный крестьянин
зима без снега — бесснегная зима.
Упражненеи 3. Образуйте слова с приставками:
без/бес
цена — бесценный
забота — беззаботный
страж – бесстражный
мера – безмерный
цель – бесцельный
форма – бесформенный
совесть – бессовестный
Ապրիլ ամսվա գրականության և հայոց լեզվի հաշվետվություն
Մենք այս ամիս ամենառաջինը կատարել ենք Գործնական քերականություն հեշտ էր, այն ենթակաների և որոշիչների մասին էր։ Կարդացել ենք Ղազարոս Աղայանի հեքիաթները և դուրս ենք գրել անծանո բայերը։ Քննարկել և դուրս ենք գրել Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս առաջին, մտքերը։ Նաև քննարկել ենք Ղազարոս Աղայանի հեքիաթները։ Կարդացել ենք «Երկու խոշոր չարիք» -ը և քննարկել ենք։ Նաև տեքստից դուրս ենք գրել հատկացուցիչները «Երկու խոշոր չարիք» ։ Գրել ենք ևս մի գործնական քերականություն Հատկացուցիչները։ Քննարկել ենք Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը» ստեղծագործության երկրորդ մասը։ Կատարել ենք Երկու խոշոր չարիք վերնագրով ստեղծագործական աշխատանք։ Կարդացել, քննարկել և դուրս ենք գրել Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս երկրորդի և երրորդից մեջբերումներ։ Կատարել ենք ֆլեշմոբ։ Կատարել ենք անհատական նախագիծ։ Կատարել ենք Գործնական Քերականություն նախադասության մասին։ Կատարել ենք ևս մի քերականություններ Բացահայտիչ․ տեսակները։ Կարդացել և ուսումնասիրել ենք Համո Սահյանի մասին։ Պատմել ենք նաև Համո Սահյանի մասին։ Կարդացել ենք Համո Սահյան բանաստեղծություններ։ Դիտել ենք իր մասին տեսանյութեր։ Ստուգել ենք մեր գործնական քերականությունները։
Հարցեր
Երիտթուրքեր – Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժում: 1889 թ. ստեղծել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Խնդիր ուներ վերականգնելու 1876 թ. սահմանադրությունը: Իր շուրջ համախմբել է հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել է ժողովըդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ծայրահեղ ազգայնամոլներ: Երազում էր ստեղծել պանթուրքական (համաթուրքա կան) տերություն՝ Բոսֆորից մինչև Միջին Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:
Երկմիասնական տերություն – Տերություն, որտեղ տիրապետող են երկու ազգ” մյուս ենթա կա ազգերի ազատագրական ձգտումները ճնշելու համար: Նրանց միջև կնքվում է դաշինք՝ իշխանության հստակ բաժանումով: Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավոր ված Ավստրո-Հունգարիան էր:
Թանզիմաթ – Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից։ Օսմանյան տերության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1830-1860-ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերի ներկայացուցիչներին տալ իրավահա վասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հավասար հարկեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերու թյան անկումը։ Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվե ցին:
Թորի – Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ. երկրորդ կեսին ստացավ պահպանողական անվանումը:
Ժողովրդավարություն (դեմոկրատիա) – Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով` սահմանադրությամբ: ժողովուրդն իր իշխանությունն իրա գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:
Իշխանության տարանջատման սկզբունք – Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը, զարգացրել` ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա` արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը: Այն պետք է օրենքներ մշակի` պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարու թյուն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը:
Լուսավորական շարժում – Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավան դական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերաբերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ՝ կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:
Լուսավորյալ միապետ – Միապետների այս տեսակը պահումական ասպարեզ է իջել XVII-XVIII դդ.՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Պրուսիայում, Ավստրիայում: Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ: Ձգտում էին հին ավա տատիրական կարգերը հաշտեցնել արդյունաբերական զարգացման հետ: Դա անհնար էր, և XVIII դ. վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից։
Խաղաղության կողմնակիցների միջազգային շարժում – Այլ խոսքով՝ պացիֆիստական շարժում: Բառը ծագում է լատիներեն «խաղաղություն» բառից: Նրա մասնակիցները համոզված են, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները կարե լի է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Խղճի ազատություն – Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը:
Կայսերապաշտություն (իմպերիալիզմ) – Գաղափարախոսություն և քաղաքականություն, հատկանշական է արդյունաբերական հասարակություններին: Հումքի, էժան աշխատու ժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցության գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի բոլոր ծագերում՝ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա: Գործընթացն ավելի ծավալվեց XIX դ. երկրորդ կեսին: Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ՝ ռազմական ուժ, դիվանագիտություն, տնտեսական ճնշում և այլն:
Advertisement
Կանցլեր – Գերմաներեն «դիվանապետ», «քարտուղար» բառերից: Նախապես համարվում էր գերմանական (մասնավորապես Պրուսիայի) արքաների գրասենյակի ղեկավար: Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը։ Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները: Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում: Օ. Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը։
Կապիտալ – Ունեցվածք, որը ներդնելով արտադրության մեջ՝ ձեռներեցը նոր շահույթ է ստա նում: Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը:
Կոմունիզմ (համայնավարություն) – Ուտոպիական տեսություն, որը ծագում է լատիներեն «ընդհանուր» բառից: Համաձայն դրա գաղափարախոսների (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Վ. Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն: Ամեն ոք, անկախ իր աշխատանքից, պետք է օգտվի բոլոր բարիքներից: Կոմունիզմի զարգացածշրջափուլում պետությունը, կատարելով իր դերը, պետք է վերանա:
Կուսակցություն – Համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություն, որի խնդիրը հասարակության բարենորոգումն է՝ ըստ իր որդեգրած գաղափարների և գործողության ծրագրերի: Այդ նպատակով կուսակցությունները ձգտում են հասնել իշխանության, որպեսզի իրականացնեն իրենց ծրագրերը: