День: 2 апреля 2024
Ղազարոս Աղայանի հեքիաթներ
Աղայանի հեքիաթները
Անահիտ
Ա
Կռթնել-Արմունկով հենվել մի բանի:
Բյուրաղի-հազարավոր լարեր ունեցող
Բ
Ճգնվել-ջանք թափել:
Դադրած-հոգնած, բեզարած
Փարչ-կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ
Գ
Թերթերունք-Աչքի կոպերի ծայրերին բուսած կարճ ու կարծր մազերի շարքը, թարթիչ, արտևանունք:
Դ
Փտնել-վատաբանել, փնովել:
Ե
Հպատակ-Որևէ պետության հպատակություն ունեցող քաղաքացի:
Տավարած-Տավարն արածնցնող հովիվ, նախրապան:
Զ
Հոժարել-Կամենալ, հաճել, համաձայնել:
Դիպակ-մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ։
Ոսկեծղի-ոսկեթև, ոսկեբազուկ
Ը
Մեհյան-Հեթանոսական տաճար:
Թ
Խլշել-Ականջները ցցել՝ լավ լսելու համար (կենդանիների մասին):
Քստմնել-Զարհուրանքից՝ գարշանքից փշաքաղվել՝ սարսռալ:
Ժ
Ջոկ-Զորական փոքրագույն ստորաբաժանումը, դասակի ստորաբաժանումը կազմող միավոր:
ԺԱ
Մարի-էգ թռչուն
ԺԲ
Սպանդարան-սպանդանոց, սպանության վայր։
Տարտարոս-հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
Զարբաբ-դիպակ
ԺԳ
Քունջ-անկյուն
Զինահարվել-սարսռալ, փշաքաղվել
Սփածված-ծածկված, վրան գցած։
Անտառի մանուկը
1
Ճոճ-ճոճք, երեխայի կախովի օրորոց
Պախրակով-էգ պախրա
Թաթաշոր-մանկակն ձեռքերը բարուրող շորը։
2
Տափ-գետին, դաշտ, արտ
Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները
Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Ուշադրություն
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:
Ուշադրություն
Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:
Նկարում գիրության առաջացման փուլերն են.

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում
Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում
Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են:

Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը:
| Գազեր | Ներշնչվող օդ | Արտաշնչվող օդ |
| Թթվածին | 20,94% | 16,3% |
| Ածխաթթու գազ | 0,03% | 4% |
| Ազոտ | 79,03 % | 79,03% |
Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:

Գազափոխանակությունը թոքերում: Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:
Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:
Այսպես երակային արյունը, դանդաղ շարժվելով մազանոթներով, թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան, որը թոքային երակներով լցվում է ձախ նախասիրտ:

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:
Բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ: Վերջինիս խտությունը լինում է ավելի բարձր, քան միջբջջային տարածքում գտնվող հեղուկում: Դրա հետևանքով ածխածնի երկօքսիդը բջջից անցնում է նախ՝ միջբջջային հեղուկ, այնտեղից` մազանոթ, որտեղ ազատված հեմոգլոբինը միանում է ածխածնի երկօքսիդին` առաջացնելով ոչ կայուն միացություն` կարբոհեմոգլոբին:
Թոքերում ածխածնի երկօքսիդը բարձր խտության միջավայրից (երակային արյուն) անցնում է թոքաբշտեր, որտեղից հեռացվում է արտաշնչման միջոցով:

Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը: Միջավայրի վնասակար գազերը, ընկնելով թոքեր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում հյուսվածքներում: Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասակար նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից: Մթնոլորտի օդում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:
Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը` CO-ն կամ շմոլ գազը, որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց: Երկարատև թթվածնային քաղցը կարող է մահվան պատճառ դառնալ: