Բնականոն մարսողության կարևոր պայմանը չափավոր ուտելն է, քանի որ հագեցման մասին ազդակները գլխուղեղ են հաղորդվում ուտելուց միայն 20 րոպե հետո։ Չի կարելի ուտել արագ, որովհետև խանգարվում է սննդի ծամելը, նրա կոշտ մասնիկներն ընկնելով ստամոքս գրգռում են լորձաթաղանթը, վատանում է հյութազատումը և մարսումը։ Մշտապես չափից ավելի ուտելն առաջացնում է ստամոքս-աղիքային ուղու գործունեության, նյութափոխանակության խանգարում, մարմնի ավելցուկային զանգվածի կուտակում։ Ցանկալի է սնունդ ընդունել միևնույն ժամին։ Ուտելիս ընթերցելը, աղմուկը, ուշադրության շեղումը, կողմնակի զբաղմունքը վատացնում են մարսողությունը։
Կարճ աղիքի համախտանիշ
Կարճ աղիքի համախտանիշ բարակ աղիքի ֆունկցիոնալ անբավարարությամբ պայմանավորված խանգարումն է։ Առաջին ախտանիշներից է փորլուծությունը, ինչը կարող է բերել ջրազրկման, թերսնուցման և քաշի կորստի։ Այլ ախտանիշներից են՝ վքնածություն, սրտխառնոց, հոգնածության զգացում և այլն։ Կարճ աղիքի համախտանիշը երեխաների և մեծահասակների մոտ սովորաբար առաջանում է վիրահատություններից հետո։ Կարճ աղիքի համախտանիշի ախտանիշները սովորաբար բուժվում են դեղամիջոցներով։