Գծային անհավասարումների համակարգեր (Դաս 9)

446.

ա) այո
բ) ոչ
գ) ոչ
դ) այո

448.

գ) (1; +∞)
դ) (−∞; 0,5)
է) լուծում չունի
ը) (−∞; −1)

449.

ա) (-4/3;-9/20)
բ) (12; +∞)
գ) (−∞; 3)
դ) լուծում չունի

450.

ա) (−∞; −4]
գ) {4}

451.

Lուծում չունի

452.

ա) (0;2/3)
բ) (−3,5; 2,8]
գ) (−3; −2)
դ) (−1; 4)
ե) (7/3; 10/3)
զ) (−18; −10)

Ապրիլի 8-12 Ջրածին։ Հասկացողություն թթուների և աղերի մասին։

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր դեպքում է խոսքը վերաբերում ջրածնին՝ որպես քիմիական տարրի.
  2. ա) ջրածին պարունակում է մարդու օրգանիզմը,
  3. բ) ջրածնի լուծելիությունը ջրում վատ է,
  4. գ) ջրածնի զանգվածային բաժինը ջրում ≈11% է:
  5. Թվարկե՛ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա:
    H2O, HO, HSO3, HFE, HCL
  6. Ինչո՞ւ մոլեկուլային ջրածինը չի հանդիպում Երկրի մթնոլորտի ցածր շերտերում:
    Մոլեկուլային ջրածինը Երկրի մթնոլորտի ստորին հատվածում այլ տարրերի հետ կայուն քիմիական միացություններ չի ստեղծում: Հետեւաբար, նրա կոնցենտրացիան մթնոլորտում ցածր է։
  7. Որքա՞ն է 8 գ զանգվածով ջրածնի
  8. ա) նյութաքանակը (մոլ),
  9. բ) ծավալը
  10. Ո՞ր դեպքում է ջրածնի զանգվածն ավելի մեծ՝ 1 մոլ ջրո՞ւմ, թե՞ 0,5 մոլ մեթանում:
    1 մոլ ջրի զանգված՝ 18,016 գ
    0,5 մոլ մեթանի զանգվածը՝ 8,02 գ
  11. Ջրի զանգվածը Երկիր մոլորակի վրա ≈1,45-10 կգ է: Ի՞նչ զանգվածով (կգ) ջրածին է պարունակում ջուրը:
  12. Հաշվե՛ք ատոմների թիվը 20 գ զանգվածով մոլեկուլային ջրածնում:
  13. Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում՝ C2H5OH:
  14. Ի՞նչ զանգվածով (գ) ցինկ կպահանջվի աղաթթվից 1,12 լ ջրածին դուրս մղելու համար:

Ապրիլի 7-13, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար[1]։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:
Արևելահայերի և արևմտահայերի մշակույթի կենտրոններ՝ Թիֆլիս և Կ. Պոլիս
Կրթական համակարգը՝ պետական, ազգային և ծխական (եկեղեցիների տնօրինության ներքո
գործող դպրոց) դպրոցներ 
Շուշի և Երևան 1864թ., 1866թ.՝ թեմական դպրոցների ստեղծում (Պերճ Պռոշյան)
Էջմիածին 1874թ. Գևորգ Դ Կաթողիկոս՝ Գևորգյան հոգևոր ճեմարան
Ազգային դպրոցներ՝ նախակրթարաններ (տարրական) և երկրորդական (միջնակարգ

Գիտության զարգացումը
Անդրեաս Արծրունի–ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիր
Ջակոմո (Հակոբ) Չամչյան–ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադրող քիմիկոսը
Հովհաննես Ադամյան–մշակել է տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը
Խորեն Սինանյան–առաջինը հայտնաբերել է Յուպիտերի վեցերորդ արբանյակը Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում
Մարգար Առուստամով–1892թ. Աստրախանում բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ պայքարել է համաճարակի տարածման դեմ
Լևոն Օրբելի–էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը

Հայագիտություն
Մկրտիչ Էմին–Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանիչ, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտող
Նիկողայոս Մառ–կովկասագետ, ով զբաղվել է Անիի պեղումներով, հայագիտական ուսումնասիրությունները ամփոփել է <<Անի>> աշխատությունում:
Ղևոնդ Ալիշան–Մխիթարյան միաբանության անդամ, ով գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը
Անտոն Գարագաշյան–հայ ժողովրդի ամբողջական պատմությունն է ստեղծել՝ <<Քննական պատմություն հայոց>>
Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան–եկեղեցական գործիչ, պատմաբան և բանասեր, ով Հայոց պատմության զանազան հիմնահարցերի, Հայկական հարցի լուծման և հեռանկարների մասին ուրույն վերաբերմունք ուներ, մեծ նշանակություն ունի նրա <<Ազգապատում>> եռահատոր ուսումնասիրությունը
Լեո (Առաքել Բաբախանյան)–պատմաբան, ով հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց, գրել է հայոց պատմության գրեթե բոլոր պատմական շրջանների ու հիմնախնդիրների մասին
Նիկողայոս Ադոնց–զգալի ներդրում ունի Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում, իր <<Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>> արժեքավոր աշխատությունում ներկայացրել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքը, հայ-բյուզանդական հարաբերությունները և այլ հարցեր:

Գրականություն և մամուլ
Արսեն Բագրատունի–<<Հայկ դյուցազն>>
Միքայել Նալբանդյան–հիմք դրեց գրական քննադատությանը՝ զարգացնելով կյանքի ճշմարիտ արտացոլման սկզբունքը
Ռափայել Պատկանյան–մեծ ժողովրդականություն ձեռք բերեց նրա պոեզիան
Րաֆֆի–նոր հուն բացեց ազգային վիպասանության մեջ, իր վեպերում ստեղծեց ազգային կերպարներ, ովքեր կոչված էին քարոզելու ազգային ազատագրության գաղափարը
Լևոն Շանթ–դրամատուրգիայում նոր ուղղություն է նշանավորել

Արվեստ և ճարտարապետություն
Արվեստն ու ճարտարապետությունը հայոց մշակույթում նույնպես զարգացման մեծ վերելք են ունեցել նշված դարաշրջանում: Սկսեմ արվեստի ճյուղերից:

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

Սիրիա և Լիբանան։ 

Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

XV-XVII դդ. Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս բաղաբ-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն։

Կոստանդնուպոլիս։ 

Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Պարսկաստանի հայկական գաղութները։ 

Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի քան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։

Ռուսաստանի հայկական գաղութները:

 Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։ XVI դ. հայերը հաստատվում են Աստրախանում, Կազանում՝ կարևոր դեր խաղալով վոլգյան առևտրում։ Այստեղ հայկական գաղթավայրերը հատկապես ուժեղանում են XVI դարի երկրորդ կեսից, երբ Կազանի և Աստրախանի խանությունները միացվում են Ռուսաստանին։ Հիշյալ գաղթավայրերը բարգավաճեցին XVI-XVII դդ., մասնավորապես վոլգյան առևտրի զարգացման շնորհիվ։

Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները։ 

Օգտվելով հայերին շնորհված արտոնություններից` 1735թ. նրանցից մի խումբ հաստատվում է նորակառույց Ղզլար ամրոցում։ Հայկական մեկ այլ զանգված 1763թ. նակություն է հաստատում նոր հիմնադրված Մոզդոկ բերդ-ամրոցում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեցին Եկատերինոդարի (Կրասնոդարի), Մայկոպի, Ստավրոպոլի և այլ քաղաքների հայկական համայնքները։ 1839թ. չերքեզահայերը հիմնեցին Արմավիրի հայկական գաղութը։ Այդ հայկական համայնքները, մանավանդ Ղզլարը և Մոզդոկը, ստացան արտոնություններ։ Նրանց թույլատրվում էր ազգային սովորույթներով դատավարություն վարել, ազատ առևտուր անել։ Ղզլարը և Մոզդոկն ունեին իրենց ռաթհաուզը, որը զբաղվում էր համայնքի դատական և վարչատնտեսական գործերով։ Նորաբնակները սկսեցին մշակել բրինձ, բամբակ, քունջութ, խաղող և այլ կուլտուրաներ։ Նրանք լայն չափերով զբաղվում էին հատկապես խաղողագործությամբ։ Ղզլարի և Մոզդոկի հայերը թթենու մեծատարած այգիներ էին պահում մետաքս ստանալու համար։ Արդյունաբերական ճյուղերից զարգացած էր հատկապես գինու և օղու արտադրությունը, որը շատ մեծ ծավալ էր ընդունել։ 1823թ. հայերին պատկանող ձեռնարկություններում արտադրվել է 96 հազար դույլ օղի։ Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և արտաքին առևտրին։ Երկրամասի հայ համայնքներում մշակույթն արտահայտվում էր գերազանցապես դպրոցական-կրթական և թատերաերաժշտական ասպարեզում։ 1912թ. Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում դպրոցների թիվը հասնում է 34-ի: Նրանցում սովորում էր 2300 երեխա։ Այդ գաղթօջախները ունեին իրենց թատերական, երաժշտական խմբերը։

Ռումինիայի հայկական գաղութները։

 Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։

Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։

Ֆրանսիա։ 

Դեռևս միջնադարում ձևավորված հայկական փոքր համայնքները և հայ-ֆրանսիական կապերը նոր շրջանում մտան լայն հունի մեջ։ Տնտեսական կյանքում առանձնանում էր առևտուրը։ Հայ վաճառականները Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես Մարսելում, կազմակերպում են ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։  Այնտեղի հայ բնակչությունը փոքրաթիվ էր, ուստի Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին։ Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փաիրզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում
հիմնադրված Մուրադյան վարժարանը։ 1850-ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները: Հետագայում լույս տեսան «Արմենիա», «Հնչակ» և ուրիշ պարբերականներ ։ Այդ հանդեսներից առավել նշանակալից է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» թերթի և Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի դերը։ Փարիզի հայ ուսանողները հիմնում են «Արարատ» և այլ ընկերություններ։ Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում` նորագույն ժամանակաշրջանում:

Անգլիա։ 

Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին ։ Այդ ժամանակ Կ. Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն, որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։ Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դարի վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը: Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակները ունեին։ Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։ Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20-րդ դարում։

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:
Հայկական գաղութները նշանակալի դեր են կատարել հայ և օտար ժողովուրդների հարաբերություններում։ Այս շրջանում իրենց գոյությունը պահպանեցին դեռևս միջնադարից եկող շատ գաղթօջախներ։ Դրանց զուգահեռ Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում ձևավորվեցին հայկական կենսունակ համայնքներ։ Հայկական գաղութներում ոչ միայն պահպանվեցին, այլև զարգացան հայկական մշակութային ավանդները։ այկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր:

Պատմություն հարցեր

  1. Տալ հասկացությունների բացատրությունը

Ապսոլյուտիզմ (միահեծանություն)–Ծագում է լատիներեն «բացարձակ» բառից։ Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն։ Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է։ Չկա սահմանադրություն։ Այս առումով հատկանշական են Լուի XIV-ի խոսքերը․ «Պետությունը ե՛ս եմ»։

Ազատական (լիբերալ)-Ծագում է լատիներեն «ազատ» բառից։ Հասարակական շարժում, որ ձևավորվել է XIX դ․ սկզբին, սակայն ծաղկել է նույն դարի երկրորդ կեսին։ Դեմ էր հասարակական ցնցումներին և հեղափոխություններին։ Կողմ էր աստիճանական և նպատակասլաց բարենորոգումներին։ Նպատակն էր սահմանադրական կարգի և ժողովրդավարության ստեղծումը։

Ազգայնականություն (նացիոնալիզմ)-Ծագում է լատիներեն «ազգ» բառից։ Գաղափարախոսություն և շարժում, որը ազգի բարգավաճումը և բարեկեցությունը համարում է առաջնային։ Փոքր ազգերի համար ազգայնականությունը պաշտպանության միջոց է՝ ընդդեմ մեծ ազգերի ճնշումների։ Ազգայանականությունը հակադիր դրսևորումն ազգայնամոլությունն է, որը սեփական ազգերից բացի՝ չի հանդուրժում այլ ազգերի։

Ահաբեկչություն (տեռորիզմ)-Ծագում է լատիներեն «վախ», «սարսափ» բառից։ Մարդկանց ահաբեկումը (սպանություն, հետապնդում, բանտարկում և այլն) քաղաքական համոզմունքների և գաղափարների համար։ Այն ավելի մեծ չափեր է ընդունում հեղափոխությունների ժամանակ։

ԱՄՆ-ի անկախության հռչակագիր –Ընդունվել է 1776 թ․ հուլիսի 4-ին Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված Համաժողովի (կոնգրեսի) կողմից։ Այն հռչակեց ամերիկյան ազգի իրավունքը` ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Ի լուր աշխարհի հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։

Անձի անձեռնմխելիություն-Լուսավորականների հռչակած՝ մարդու բնական իրավունքներից մեկը։ Մարդու նկատմամբ չպետք է կիրառել որևէ բռնություն, եթե օրենքով ու դատարանով ապացուցված չէ նրա մեղքը։

Աշխարհի անհավասարաչափ զարգացում –XIX դ․ երկրորդ կեսից արդյունաբերական որոշ երկրներ սկսեցին արագ զարգանալ՝ առաջ անցնելով նախկին առաջատարներից (Անգլիա, Ֆրանսիա, Հոլանդիա)։ Այդ նոր զարգացող երկրները՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, պայքար ծավալեցին ազդեցության ոլորտների և գաղութների վերաբաժանման համար։ Այս նույն ժամանակաշրջանում է՛լ ավելի խորացավ տարբերությունը Արևմուտքի (Եվրոպա, ԱՄՆ) և Արևելքի (Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան) զարգացման մակարդակների միջև։

Աշխարհի արհեստանոց–XVIII դ․ մինչև XIX դ․ երկրորդ կեսը այս համարումն ուներ Անգլիան։ Նրա արդյունաբերությունն ամենազարգացածն էր, ապրանքները՝ ամենաարդիականն ու որակյալը։ Դրանք ամենաէժանն էին և ողողել էին բոլոր շուկաներ։

Առաջին կայսրություն–1804 թ․ Ֆրանսիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Նապոլեոնը «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ Այսպես հիմնվեց Առաջին կայսրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1814 թ․։

2․ Համեմատել 19-րդ դարի երկրորդ կեսի 20-րդ սկզբի Եվրոպական և Հայկական մշակույթը

Ա․ Կրթությունը

Բ․ հումանիտար գիտությունը 

Գ․ հիմնարար գիտություններ 

Դ․ Կերպարվեստ և ճատարապետություն 

Ե․ Երաժշտություն և օպերա

Եզրակացություն

Աղբյուր ՝ համարաշխարհին պատմություն 8, էջ 150-157

Հայոց պատմություն 8, էջ 153-168