Կոռուպցիա և իշխանության չարաշահում

Հետևանքները Պատճառները ակնհայտ են, համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն կետում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով և հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը:
Դրա հետևանքով քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ծառայողներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը: Ականատես լինելով այս ամենին` երիտասարդներն ընկալում են քաղաքացիական ծառայությունը որպես հարմարավետ ու գրավիչ ապրելակերպ: