Ապրիլի 15-19 թթվային օքսիդներ։ Թթուներ

Սովորել ՝ Թթվային օքսիդներ։ Թթուներ։

Թթուներ: Հիմքեր: Աղեր

Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.

5a206e0d.png

Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:

Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:

Screenshot_9.png

Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.

Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:

Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:

Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+

Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝

HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3

Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.

միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,

երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,

եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,

քառահիմն՝ H4P2O7 և այլն: 

Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:

Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.

H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3

Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն: 

Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:

Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝

NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.

Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:

Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:

Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:

Օրինակ՝

Ba(OH)→BaOH++OH−2I փուլ

BaOH+⇄Ba2++OH−II փուլ

ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝

Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3

կարող ենք եզրակացնել.

Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:

Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:

tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp

Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:

Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով: 

Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.

elektroltichna-disocacya-rvnyannya-stupn-konstanta-reakcyi_535.jpeg

Վարժություններ

1)Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.

2)Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

Աղերը _______ են անմիջապես և լրիվ:

Պատասխան՝ 

3)Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

  • հիմնային
  • թթվային
  • երկդիմի

4)Տրված է նյութ՝  նատրիումի օքսիդ:

Կազմի՛ր քիմիական բանաձևը 

Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը  

Բանաձև՝  

Մոլային զանգված՝  ….գ/մոլ

5)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝  …%

6)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝ …%

Համո Սահյանի մասին

Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին սար՝ խոտհնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր՝ Համոյի հետևից, որ գնան դաշտ՝ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել․ ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին:

Հանկարծ լավաշի դարսը թևին գցած՝ դուրս է գալիս ծեր հացթուխը և երևի խղճալով սովահար փոքրիկներին՝ երկու լավաշ է տալիս:

«Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց»:- Հիշում է Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը:

Ծնողները հարցնում են, թե երեխաները արդյոք կերե՞լ են։ Նրանք պատասխանում են, որ ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։

Համո Սահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է․ «Էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։

1916 թ․ Ակսել Բակունցը՝ որպես ուսուցիչ, գալիս է Լոր գյուղ՝ Համո Սահյանի ծննդավայր։  Բակունցին բոլորը Ալեքսանդր վարժապետ էին ասում և պաշտում էին նրան՝ որպես ուսուցչի՝ չիմանալով նրա նաև գրող լինելու մասին։

Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գալիս՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։

Հետագայում Համո Սահյանը հուշերում գրում է․ 

«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»

Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը, որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։

«Ի՞նչ իմանայի,- գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․»։

Համո Սահյանի մայրը վաղ է մահանում։ Երեք ամսական տղայի՝ Հայկի խնամքի պատասխանատվությունն ու հոգսը մնում են տասներկուամյա քրոջ՝ Հասմիկի վրա, մյուսները Հասմիկից փոքր էին։

Համո Սահյանն այդ ժամանակ քսանմեկ տարեկան էր, Բաքվում էր սովորում: Երբ գնում էր հայրենի գյուղ, ինքն էր խնամում փոքրիկին՝ օրորում, կերակրում, լվանում շորերը։ Ասում էր. «Գոնե մի լավ բան արած լինեմ մամայի համար…Մորս համար ոչինչ չհասցրի անել…»:

Սակայն ամիսներ անց փոքրիկը մահանում է։ Սահյանը շատ ծանր է տանում փոքր եղբոր մահը։

Երեխայի թաղումից հետո, երբ ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, Սահյանը, արցունքն աչքերին, 12-ամյա քրոջը` Հասմիկին, խնդրում է մայր լինել քույրերի ու եղբայրների համար…
Այդ օրվանից ի վեր քույրերն ու եղբայրները Հասմիկին մամա են կոչել… Նամակներում գրում էին․ «Սիրելի մամա Հասմիկ…»:

Ըստ  Սուսաննա Բաբաջանյանի հոդվածի 

Համո Սահյանը շարքային նավաստի էր, երբ «Նաիրյան դալար բարդին» և մի քանի այլ ստեղծագործություններ ուղարկում է Երևան՝ Ստեփան Զորյանին։ Չգիտեր, թե ինչ կլիներ իր հետ, ուզում էր՝ գոնե բանաստեղծությունները ապրեին։

Ստեփան Զորյանը բանաստեղծությունները տպագրում է, դրանք նաև ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսնում «Պրավդա» թերթում։ Այսպես է ստացվում, որ «Պրավդայի» այդ համարը ընկնում է նավի հրամանատարի օգնականը ձեռքը։ Սահյանին բոլորը ճանաչում էին անձնագրային անուն-ազգանունով՝ Հմայակ Գրիգորյան, և տեղյակ չէին, որ բանաստեղծություններ է գրում։

Հրամանատարի օգնականը կանչում է Սահյանին և առաջարկում է կարդալ հայրենակցի գրած բանաստեղծությունը․

Հանճարեղ բանաստեղծություն է։ Զինվորի սրտից է խոսում շուն-շանորդին։

Սահյանը չի ուզում ասել, որ գրողը ինքն է, որոշում է խորամանկել, ասում է, թե անձամբ ճանաչում է այդ  բանաստեղծին։

Սակայն հրամանատարի օգնականը չի հավատում․

Համա թե գլուխ գովալ գիտես, հա, նավաստի՛ Գրիգորյան,— ասում է նա։

Ըստ Ստեփան Վարդանյանի 

Պատերազմի ժամանակ Սահյանը մի անգամ կապիտանի  հրամանը չի կատարում ու, ի հակառակ իրեն տրված «կրակ» հրամանի, վազում է՝ ջուրն ընկած մեկին փրկելու։

Կապիտանը կանչում է, բացատրություն պահանջում, Սահյանն էլ պատմում է կատարվածը, բայց կապիտանը համառում է. «Քեզ կարգադրված է եղել՝ «կրակ», դե հիմա շրջվիր և քայլ առաջ արա»։ Հրամանը մի քանի անգամ կրկնվում է։

Այդպես Սահյանը հասնում է նավի եզրին ու կանգնում, կապիտանը թիկունքից նորից է կրկնում՝ քայլ առաջ։

 Ձմեռ, ցուրտ, սառնամանիք․ Սահյանը մի քայլ էլ է առաջ գնում՝ հենց զինվորական շինելով ցատկելով ջրի մեջ։

Ճիշտ է, անմիջապես հանում են ջրից, բայց արդեն սառած է լինում, ու դրանից հետո նրա մի թոքը վնասվում է։

Ըստ Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի պատմածի

Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը: Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:

 «Քո և Համո Սահյանի տարբերությունը ո՞րն է»,-  հարցնում են Շիրազին:

«Երկուսս էլ կտեսնինք ու կհավատանք Աստծուն՝ Համոն՝ գլուխը կախ, ես՝ գլուխս բարձր պահած: Ինքը հողի մեջ կերթա, ես՝ ամպի: Իմ սիրտը հրաբուխով կճաքի, Համոյինը՝ ամպրոպով: Ես անձրևով կուլամ, Համոն՝ խոտի վրայի շաղով: Էսքանը»:

Նմանատիպ մի հարց էլ տալիս են Սևակին, նա էլ, խոսքը Համո Սահյանին ուղղելով, ասում է․ «Դու շինականի որդի ես, քո խոսքը Հորովելն է, ես տերտերի թոռ եմ, իմ խոսքը Պատարագն է»։

Ապրիլի 17, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/
1. Ի՞նչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ․ երկրորդ կեսին Ռուսաստանում։ Ներկայացրե՛ք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա։ Ինչո՞ւ ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը։
Ընդհանուր գծերով ներկայացրե՛ք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում։

Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը, զինանաշանը, օրենքները։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել։
Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված, նրանք ոչ մի իրավաունք չունեին։

2. Թվարկե՛ք երեք հոսանքները, նշե՛ք դրանց գլխավոր տարբերությունները։ Հայտնի ի՞նչ ներկայացուցիչների գիետք։ Ազգայնական գաղափարների տարածումը հայկական միջավայրում ի՞նչ նշանակություն ունեցավ։
Հովհաննես Քաջազնունի, Սոսե, Անդրանիկ Օզանյան։
Ներկայացրե՛ք արևմտահայ սահմանադրական շարժման առաջացման պատճառները և նշանակությունը։
Որո՞նք էին Զեյթունի 1862 թ․ ապստամբության պատճառները, նշե՛ք հայտնի մասնակիցների։
1862 թ․ ապստամբությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Նույն թվականի ամռանը Օսմանյան կայսրությանը Սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, բայց դա նրան չի հաջողվել։

3.Ո՞ր պատերազմի հետ կապված և ո՞ր պայմանագրերով միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը։ Պարզաբանե՛ք հարցի էությունը։ Արտահայտե՛ք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերբերյալ գնահատե՛ք հայտնի «61-րդ հոդված»։
Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։

4.Թվարկե՛ք հայտնի խմբակներն ու կազմակերպությունները։ Պարզաբանե՛ք ազգային կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը։
Պատրաստե՛ք համառոտ զեկույց ազգային կուսակցություններից որևէ մեկի մասին՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից և համացանցի նյութերից։
Որո՞նք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները։ Թվարկե՛ք ձեր հայտնի հայդուկների։
Ներկայացրե՛ք ձեր սիրելի ֆիդայու կերպարը, մեկնաբանե՛ք ձեր ընտրությունը։
Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։
Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք։

5. Ո՞վ էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը։ Ի՞նչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ․ հայկական կոտորածները։ Վերհանե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվների նշանակությունը։

Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:
1918թ․ մայիսի 22-28-Սարդարապատի հերոսամարտ
1918թ․ մայիսի 23-19-Բաշ Ապարանի հերոսամարտը
1862թ-օգոստոս-Զեյթունի ապստամբությունը

Առաջադրանք 2

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել: