День: 23 апреля 2024
Վիտամիններ
1․ Վիտամինների դերը մեր օրգանիզմում
Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Այդ պատճառով շատ կարևոր դեր ունի վիտամինները մեր օրգանիզմում։
2․ A վիտամինը, որ սննդամթերքներն են պարունակում և մեր օրգանիզմի համար ի՞նչ դեր է կատարում։
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:
A վիտամինը շատ կաևոր դեր ունի մեր օրգանիզմում այն օգնում է լիարժեք տեսողությանը և բնականոն աճի համար։
3․ D վիտամինի դերը մեր օրգանիզմում և ինչպե՞ս, այն ստանալ։
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:
4․ B1-12 վիտամինները, ո՞ր սննդամթերքների մեջ կան
B1 վիտամիններում կան գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքներում, B2 վիտամինը կա խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B3 վիտամինները կան ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ B6 վիտամինը կա մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
5․ Հետաքիքիր փաստեր վիտամինների մասին։
✓ 9 նախազգուշացնող նշան, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը
✓ Այս վիտամինը կդադարեցնի մազաթափությունը, կազատի խոլեստերինից, ավելորդ քաշից, կերիտասարդացնի մաշկը
✓ Աշնան ամենաօգտակար միրգն ու բանջարեղենը. վիտամինների պաշար
✓ Ինչ վիտամիններ ու միկրոէլեմենտներ են ձեզ պետք 20, 30, 40, 50 և 60 տարեկանում
✓ Ինչով է սպառնում D վիտամինի պակասը
✓ Ինչպես հասկանալ, որ մեր օրգանիզմն ունի վիտամինների պակաս
✓ Որն է կնոջ համար ամենակարևոր վիտամինը
✓ Պղպեղը C վիտամինի պարունակությամբ գերազանցում է բոլոր բույսերին. օգտակար կողմերը
Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում
Մաշկի նշանակությունը:
Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:
Ուշադրություն
Մաշկի գործառույթներ են՝
1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:
2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:
4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից:
5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:
6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:
7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:
Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:
Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:
Քրտնարտադրության շնորհիվ մարմինը պաշտպանվում է գերտաքացումից: Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:
Մաշկի տեսակները
Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:
Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը մաս երկրորդի և երրորդից մեջբերումներ
Մաս երկրորդ
Ուրեմն սա՞ է երկինքը, մտածեց նա ինքն իրեն ժպտալով։ Թերեւս այնքան էլ հարգալից չէ դատել երկնքի մասին, երբ դեռ նոր ես հասել այնտեղ։
Ցանկացած պահի կարելի է հայտնվել ցանկացած տեղում, ուր կամենաս,— ասաց Տոհմապետը։— Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։— Նա հայացքը հառեց ծովին։— Տարօրինակ է, այն ճայերը, որոնք կատարելությանը ստորադասում են պարզ տեղափոխությանը, լճանում են ու այդպես էլ ոչ մի տեղ չեն գնում։ Իսկ նրանք, որոնք հրաժարվում են պարզ տեղափոխությունից հանուն կատարելության, վայրկենապես հայտնվում են ցանկացած տեղում։ Հիշիր, Ջոնաթան, երկինքը տարածություն չէ եւ ոչ էլ ժամանակ, քանի որ տարածությունն ու ժամանակը բոլորովին զուրկ են որեւէ իմաստից։ Երկինքը…
Մաս երրորդ
Ձեր ողջ մարմինը մի թեւածայրից մինչեւ մյուսը, — մի ուրիշ անգամ ասում էր Ջոնաթանը, — այլ բան չէ, քան հենց ձեր միտքը՝ տրված տեսանելի ձեւի մեջ։ Փշրեք ձեր մտքի կապանքները եւ դուք կփշրեք նաեւ ձեր մարմնի կապանքները։ — Բայց որքան էլ նա խոսում էր, միեւնույն է, այդ ամենը հնչում էր որպես հաճելի պատրանք, իսկ նրանք ավելի շատ քնել էին ուզում։