2023-24 թ․ կենսաբանության հաշվետվություն

2023 թ․-ի սեպտեմբեր կատարած աշխատանքներ՝
Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան համակարգեր
Գեղձեր
Գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքները, առաջացրած հիվանդությունները
2023 թ․-ի հոկտեմբեր կատարած աշխատանքներ՝
Նյարդային համակարգ
Ողնուղեղ, ռեֆլեքս
Գլխուղեղ
Տեսողական վերլուծիչ
Լսողական վերլուծիչ
2023 թ.
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
2023 թ.
Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
2024 թ․
Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում
Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

shutterstock_228843106.jpg


1. Ինչպե՞ս է տեղի ունենում գազափոխականությունը թոքային հյուսվածքներում։
 Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած խտության հետ, թոքաբշտերում խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից անցնում է թոքաբուշտ:

2. Համառոտ ներկայացնե՛լ թթվածնի մուտքը մեր օրգանիզմ և ասել թե, ի՞նչ կարևոր դեր ունի մեզ համար։​
Բոլոր կենդանիների,և մարդու նյութափոխանակության իրականացման համար անհրաժեշտ է թթվածին, որը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով: Շնչառությունը գործընթացների համալիր է, որի շնորհիվ մարդը թթվածին է ստանում և օրգանզիմից հանում նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազը։ Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները։

Screenshot_1.png

3. Ներկայացնե՛լ մարսողական համակարգի օրգանները հերթականություամբ​։
Բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

4. ​Սնունդը ինչպե՞ս է մարսվում ստամոքսում։
Սննդանյութերը մանրացվում են և խառնվում են մարսողական հյութերի հետ, իսկ հետո խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ու դառնում են լուծելի ու հեշտ ներծծման համար։

вит с.jpg

5. Վիտամինների դերը մեր օրգանիզմում։​
Վիտամինները անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: 

6. A և D վիտամինները, ինչպե՞ս է ստանում մեր օրգանիզմը։​
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

D պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում:

7. E և կալցիում վիտամինները, ի՞նչ սննդամթերքով է անցնում մեր օրգանիզմ​։
E-պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

K-Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում:

8. Ներկայացնե՛լ ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները
Մարսողական համակարգ
Գազափոփոխականություն
Մարսողական համակարգի հիգենիա
Վիտամիններ

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:

Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:

hello_html_5d3f041c[1].jpg

Ուշադրություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:

Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն:

Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:

Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:

Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:

Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:

Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:

Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.

1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:

2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:

Kidney_PioM.png

Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:

Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:

Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:

Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:

Gomeostaz.jpg

Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ: