Վերարտադրողական համակարգի օրգաններ

Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումը

Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման 2 հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:

Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:

Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:

Արական սեռական համակարգ:

Արական սեռական համակարգի օրգաններն են զույգ սերմնարանները (ամորձիները), զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկներըշագանակագեղձը (պրոստատ) և առնանդամը:

Սերմնարաններն օվալաձև են, ունեն 3−5 սմ երկարություն և 13−30 գ զանգված: Դրանք տեղակայված են ամորձապարկում և կազմված են ոլորուն խողովակներից, որոնցում առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները:

Սերմնարաններում սինթեզվում են նաև արական սեռական հորմոններ, որոնք ազդում են սեռական համակարգի օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա:

Սերմնաբշտիկները և շագանակագեղձը (իր անունը ստացել է շագանակի տեսք ունենալու համար) մշակում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդներին, ձևավորում է սպերման:

Ուշադրություն

1 սմ³ սպերմայում կա 20−60 միլիոն սպերմատոզոիդ:

Յուրաքանչյուր սպերմատոզոիդ ունի գլխիկ, վզիկ և պոչ, որով նա շարժվում է: Սպերմատոզոիդները սերմնատար խողովակներով դուրս են գալիս ամորձապարկից, մտնում որովայնի խոռոչ, ապա բացվում սեռական անդամի միջով անցնող միզանցքը: Սպերման հեռացվում է վերջինիս միջոցով:

Իգական սեռական համակարգ:

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:

Ձվարանները զույգ խառը գեղձեր են, որոնք ունեն 3−4 սմ երկարություն և 6−7 գ զանգված: Ձվարաններում առաջանում են ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը պատված է լորձաթաղանթով: Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա զարգացումն ու պաշտպանումը: Արգանդի ստորին մասը՝ վզիկը, տեղադրված է հեշտոցում:

Հեշտոցի մուտքը շրջապատված է մաշկային ծալքերով՝ սեռական շուրթերով և ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով (կուսաթաղանթ):

Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Նորածին աղջկա ձվարաններում արդեն կա 400.000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300−500-ը: Մնացացծներն ապաճում են (հետ են զարգանում):

Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ պարունակող փոքր բշտիկ՝ ֆոլիկուլ: Ձվաբջջի հասունանալուց հետո ֆոլիկուլը պատռվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, կատարվում է ձվազատում, ապա արտամղված ձվաբջիջն ընկնում է ձվատար խողովակ՝ արգանդափող, որտեղ ավարտվում է նրա հասունացումը: Ձվազատումից մոտ 12−14 օր անց ձվաբջիջն ընկնում է արգանդի խոռոչ:

Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա օրեր անց արգանդի լորձաթաղանթի հետ միասին պոկվում, հեռանում է: Գործընթացը ուղեկցվում է ոչ մեծ քանակի արյունահոսությամբ: Այդ երևույթը կոչվում է դաշտան (մենստրուացիա): Այն տևում է 3−4 օր և կրկնվում է 28 օր հետո:

Տղայի և աղջկա սեռական հասունացման առանձնահատկությունները: Սեռական հասունացման շրջանում սեռական հորմոնների ազդեցությամբ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները:

Աղջիկների սեռական առանձնահատկություններն են. մարմնի զանգվածը և հասակը զգալիորեն ավելանում են, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, մեծանում է մարմնի քրտնարտադրությունը, թևատակերում (անութափոսերում) մազեր են աճում, կրծքագեղձերն աստիճանաբար մեծանում են, լայնանում են կոնքերը և սկսվում է դաշտանը: Այդ հատկանիշները դրսևորվում են 9−11 տարեկան հասակում:

Տղաների սեռական հասունացումն սկսվում է 10−12 տարեկանում և բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով. մեծանում են արական սեռական օրգանները, իրենք դառնում են ավելի թիկնեղ, մազակալում են անութափոսերը և ոտքերը, դեմքը, ձայնը կոշտանում է, պարանոցի առջևի մասում արտահայտվում է «ադամախնձորը» (վահանաճառ) և սկսվում է սերմնարտադրություն:

Ինչ է երջանկությունը

Շատ կարևոր բան է երջանկությունը։ Այն չես կարող գնել, երջանկություն ձեռք ես բերում։ Մենք պետք է ամեն ինչով երջանկանանք ամեն ինչով։ Երջանկանանք, որ մենք այսօր կանք, ծնողներդ, ընկերներդ, բարեկամներդ, քեզ հարազատ մարդիկ կողքիդ են։ Միթե՞ դրանք երջանկանալու պատրվակ չեն։

Ինչն է ինձ ուրախացնում

Ինձ ամենից շատ ուրախացնում է բարություն, գրագիտությունը։ Երբ մարդ լինում է, խոսում է, մտածում է գրագետ դա ինձ շատ է ուրախացնում, երբ այդ մարդու հետ կարող ես նստել և խոսել գրքերից, գիտությունից, գրականությունից, գրողներից։ Երբ բանիմաց են դա էլ է ինձ շատ ուրախացնում։ Բարությունն էլ իր հերթին շատ լավ է, երբ մարդ օգնում, հասկանում է դիմացինի վիճակը, և փորձում է ամեն ձև օգնել։

Եթե ամեն ինչ այսպես լիներ

Ինձ թվում է, եթե ամեն ինչ լիներ բարի, ավելի լավ կլիներ։ Եթե բոլորը սիրեին իրար, չհայհոյեին, չվիրավորեին իրար ավելի լավ կլիներ, լավ կլիներ, որ բոլորը լինեին ընկերասեր, օգնող, անկեղծ, հասկացող։ Ես այն ամենը ինչը կատարվում է բոլորիս շրջապատում չեմ կարող նշել, բայց կասեմ, որ շատ լավ կլիներ, եթե ամեն ինչ այսպես լիներ։

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն վերլուծություն

Պատմվածքը պատմում է մի տղայի մասին, ով օգնում է իր հորը աշխատել, հայրը նրա հորդորում է, որ չաշխատի, սովորի քանի որ սովորելն է կարևոր, բայց տղան փորձում է օգնել իր հորը։ Իմ կարծիքով տղան ճիշտ է արել, որ օգնել է իր հորը, բայց սխալ է արել, որ ստել է։ Քանի որ օգնել ծնողներին դա շատ կարևոր էր, որովհետև և ծնողները իրենց լավ կզգան տեսնելով իրենց զավակի աշխատանքը և դու քեզ լավ կզգաս օգնելով ծնողներիդ։ Բայց չպետք է ստել, պետք է ճիշտն ասել ով գիտի, միգուցե ծնողներդ քեզ հասկանան։

Խնդիրներ, պարագաներ

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը:
Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին:
Մայրը սիրում է որդուն:
Երեխան բացեց դուռը:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականի

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան:
Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման, վերաբերության:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։
Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով  Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։
Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։ 
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։
Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։
Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։ 
Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։
Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։ 
Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։
Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

Կապական կառույցներով խնդիրներ.

  • մասին՝ վերաբերության խնդիր
  • կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր
  • միջոցով՝ միջոցի խնդիր

Պարագաները, բայական անդամի լրացումներ են, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ

ՊարագաՀարց(եր)Օրինակ
Տեղիու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վԱնտառում վազվզում էր փոքրիկ նապաստակը … (Մանվել Աթոյան)
Ժամանակիե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբՀետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա… (Վարդգես Պետրոսյան)
Պատճառիինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառովՈւսանողն ուրախությունից ցնծում էր։
Նպատակիինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակովՆրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։
Պայմանիի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանովԱյդ դեպքում բոլորը կհամաձայնեն։
Զիջմանչնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞նՀակառակ հոր խնդրանքիննա մեկնեց։
Չափի (չափ ու քանակի)ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակովԲազմիցս փորձել է օգնել ընկերոջը։
Ձևիինչպե՞սԱնծանոթը բարեկամաբար ժպտաց։
Հիմունքիի՞նչ հիմունքովԸստ վերջին տվյալներինա մեկնել է ընկերոջ հետ։
Միասնությանինչո՞վ, ու՞մ հետԸնտանիքով տեղափոխվեց քաղաք։

Մաշկի ջերմակարգավորման գործառույթ

Մաշկի ջերմակարգավորման գործառույթը:

Մարդը, ինչպես և մյուս կաթնասունները, անկախ միջավայրի ջերմության տատանումներից, ունի մարմնի հաստատուն ջերմաստիճան (36,6−36,9°C):

Ջերմությունն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ընթացքում գրեթե բոլոր օրգաններում, հատկապես լյարդում և կմախքային մկաններում: Օրգանական նյութերի քայքայման ընթացքում առաջացած ջերմության քանակը խիստ ավելանում է ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Առաջացած ջերմության հավելյալ քանակն օրգանիզմից ցրվում է արտաքին միջավայր, որի շնորհիվ օրգանիզմում ջերմագոյացման ու ջերմատվության գործընթացները պահպանվում են հավասարակշռված վիճակում: 

Քրտնարտադրության և արյան անոթների լուսանցքի փոփոխման հետևանքով ջերմատվությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ: Եթե միջավայրի ջերմաստիճանը բարձր է, ապա ջերմատվությունն ուժեղանում է, և հակառակը. ցածր ջերմաստիճանի պայմաններում թուլանում է: Միջավայրի բարձր ջերմաստիճանում մաշկի արյան անոթները լայնանում են, մեծանում է այնտեղ մղվող արյան քանակը, որից էլ ջերմատվությունն ուժեղանում է:

քրտինք.bmp

Երբ միջավայրի ջերմաստիճանը նվազում է, մաշկում անոթների լուսածերպերը նեղանում են, արյան հոսքը դեպի մարմնի մակերես դանդաղում է, ուստի ջերմատվությունը փոքրանում է: Ջերմակարգավորման գործընթացում կարևոր դեր են կատարում նաև քրտնագեղձերը: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացման դեպքում քրտնարտադրությունն ուժեղանում է և ջերմատվությունը` մեծանում: Դրա շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է գերտաքացումից: 

Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի գոլորշացման միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը:

Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին:

Մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը նպաստում է նաև ենթամաշկային ճարպը, որը վատ ջերմահաղորդիչ է: 

Կոփում: Մարդու առողջության պահպանման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար մեծ դեր ունի կոփումը: Դա ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի արագ հարմարվելու միջոցների մշակումն է: Ջուրը, օդը և արևն օրգանիզմի կոփման լավագույն միջոցներն են:

0_112ec1_8f7beff8_orig.jpg

Ջրային լոգանքները (սառը ջրով շփումը, ջրցնցուղ ընդունելը) սկսում են ջրի և օդի +20°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, 15−20 րոպե տևողությամբ, օրական 2−3 ժամ: Արևային լոգանքն առավել օգտակար է առավոտյան ժամերին: Այն սկսվում է 4−5 րոպեից` հասցնելով 45−50րոպեի: Չափազանց կարևոր է արևային լոգանքը զուգակցել ֆիզկուլտուրայով և սպորտով: 

Օրգանիզմը պետք է կոփել աստիճանաբար` հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները: Օդային լոգանքները նպաստում են ջերմակարգավորման համակարգի զարգացմանը, լավացնում են քունը և ախորժակը: