1. Ի՞նչ է բեղմանվորումը, և որտե՞ղ է այն կատարվում:
Արական և իգական սեռական բջիջների միմյանց հետ միանալու գործընթացը կոչվում է բեղմնավորում։ Սեռական գործողության ժամանակ սպերմատոզոիդներն իրենց շարժունակության և սեռական ուղիների մկանների կծկման շնորհիվ տեղաշարժվում են արգանդի խոռոչ, իսկ այնտեղից` արգանդափող, որտեղ հանդիպում են հասունացած ձվաբջջին: Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում։
2. Ինչպե՞ս է կատարվում ներարգանդային զարգացումը:
Ձվաբջջի բեղմնավորումից անմիջապես հետո արգանդափողում սկսվում է նրա տրոհումը և սաղմի զար գացումը: Բեղմնավորումից 4-5 օր անց սաղմը ներդրվում է արգանդի լորձաթաղանթի մեջ և ամրանում է նրան: Սկսվում է ներարգանդային զարգացման սաղմնային շրջանը, որի ընթացքում բջիջները կիսման մի ջոցով անընդհատ ավելանում են։ Հետագայում ձևավորվում են սաղմի հյուսվածքներն ու օրգանները:
3. Թվարկե՛ք հետսաղﬓային զարգացման շրջանները:
Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները.
1. Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,
2. Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,
3. Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ 1-ից մինչև 3 տարեկան հասակը,
4. Նախադպրոցական շրջան՝ 3−6 տարեկան հասակը,
5. Դպրոցական շրջան՝ մինչև 17−18 տարեկան:
4. Ինչպե՞ս են ընթանում երեխայի աճն ու զարգացումը:
Պտղի զարգացման ընթացքում օրգան-համակարգերն անհամաչափ են ձևավորվում: Գլխի մեծ չափսերը և ուղեղի ծավալի մեծացումը պայ մանավորված են նրանով, որ գանգատուփի ոսկրային համակարգի ձևավորումը կարող է խոչընդոտել ուղեղի ծավալի մեծացումը: Վերին և ստորին վերջույթների մեծ չափսերը պայմանավորված են նրանով, որ հետսաղմնային զարգացման ընթացքում նորածինը կարող է ազատորեն բռնել այս կամ այն իրը, ապահովել իր սնուցումը։ Լյարդի խոշոր չափերը պայմանավորված են նրանով, որ, բացի հիմնական գործառույթներից, պտղի զարգացման ընթացքում իրականացնում է արյունաստեղծման գործառույթ։
День: 21 мая 2024
Կենսաբանության մայիս ամսվա ամփոփում
1.Ինչպե՞ս խնամել մաշկը, ոսպեսզի չառաջանան մաշկային հիվանդություններ։
Պետք է, առնվազն շատ ժամանակ անցնի, որպեսզի գլխի մաշկում չառաջանա հիվանդություններ։
2.Նշե՛ք, քանի՞ շերտից է բաղկացած մաշկը և ի՞նչ օրգաններ ունի իր մեջ։
Մաշկը բաղկացաշ է 3 շերտից վերնամաշկ, բուն մաշկ, ենթամաշշկային բջջանք։
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
3.Ներկայացնե՛լ արական, իգական սեռական բջիջները։
Արական սեռական գեղձերն են՝ զույգ սերմարանները, զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը և առնանդամը։
Իգական սեռական գեղձերն են՝ ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։
4.Երիկամի կառուցվածքը և ֆունկցիա։
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:
5.Սաղմի զարգացումը ներարգանդային շրջանում և երեխայի զարգացումը ծննդաբերությունից հետո։
Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում:
6.Մայիս ամսվա կենսաբանության ֆլեշմոբ
Մասնակցել եմ մայսի ամսվա կենսաբանության ֆլեշմոբին։
7.Մայիս ամսվա բլոգային աշխատանք։
Արտազատական համակարգ
Կենսաբանություն հարցեր
Ջերմակարգավորում
Հարցեր