Թեման՝ Էլեկտրոլիտներ և Ոչ Էլեկտրոլիտներ: Էլեկտրոլիզ

11-12-րդ դասարանցիները կկատարեն   միջառարկայական նախագծի (քիմիա-ֆիզիկա) լաբորատոր փորձերը՝ «Էլեկտրոլիտներ և  ոչէլեկտրոլիտներ: Էլեկտրոլիզ»

Նպատակ՝

Բովանդակությունը՝Քիմիական  միացությունները դասակարգվում  են  նաև  ըստ  էլեկտրական  հոսանքի  հաղորդականության.

  • Առաջին  կարգի  հաղորդիչներ՝ մետաղներ
  • Երկրորդ  կարգի  հաղորդիչներ  են  հանարվում  աղերի, թթուների  և  հիմքերի  ջրային  լուծույթներն  ու  հալույթները
  • Ոչէլեկտրոլիտները  էլեկտրական   հոսանք  չեն  հաղորդում:

Փորձ1․ Բաժակում լցված չոր աղի (NCl) մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ չոր աղն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 2․ Բաժակում լցրած թորած ջրի մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ թորած ջուրը նույնպես էլեկտրական հոսանք չի հաղորդում։

Փորձ 3․ Թորած ջրում կերակրի աղ լուծենք, ստացված լուծույթը լցնենք բաժակի մեջ, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Լամպը վառվում է։ Դա ապացույց է , որ աղի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ է։ Նման հատկությամբ օժտված են նաև մյուս աղերի, թթուների ու հիմքերի ջրային լուծույթները։

Փորձ 4․Բաժակում շաքարի ջրային լուծույթ լցնենք, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում, այսինք՝ շաքարի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 5․

Անհրաժեշտ   պարագաներ (նկ. 5ա).   ակումուլյատորների մարտկոց, շիկացման լամպ տակդիրի վրա,  ածխե էլեկտրոդներ` 2 հատ, բռնիչ էլեկ­տրոդների համար,  բանալի, հաղորդա­լարեր  ծայրապանակներով, ջրով լցված բաժակ, պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակ:              

Աշխատանքի կատարման ընթացքը                                                        

1.Հավաքեք էլեկտրական շղթա նկ. 5բ-ում պատկերված սխեմայի համաձայն : Այստեղ է-երը ածխե էլեկտրոդներն են, Բ-ն` ջրով լցված բաժակը:

2. Փակե՛ք շղթան: Ինչո՞ւ լամպը չի վառվում: 

Որովհետև ջուրը հաղորդիչ չէ։

3. Բացեք շղթան: Ածխե էլեկտրոդները տեղափոխեք պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակի մեջ: Կրկին փակեցեք շղթան: Վառվո՞ ւմ է արդյոք այժմ լամպը: Ինչպե՞ս կարելի է բացատրել դիտվող երևույթները: 

Վառվում է, քանի որ պղնձի սուլֆատի լուծույթը (էլեկտրոլիտ) հաղորդիչ է։

4. Միացրեք շղթան մեկ-երկու րոպեով, այնուհետև անջատեցեք այն և նայեցեք էլեկտրոդներին: Ո՞ր էլեկտրոդի  վրա է պղինձ նստել, նրա վրա՞ որը միացված է հոսանքի աղբյուրի դրական, թե՞ նրա, որը միացված է բացասական բևեվոռներին: Լիցքի ի՞նչ նշան ունի պղնձի իոնը:

Բացասական բևեռի վրա է պղինձ նստել։ Լիցքի դրական նշան ունի պղնձի իոնը:

5. Ի՞նչ եզրակացություն կարելի է անել արված փորձերից:

Աղը, շաքարավազը, սոդան և պղնձի սուլֆատը չոր վիճակում հաղորդիչ չեն։ Ավելացրեցին դրանք ջրի մեջ և ստուգեցինք դրանց էլեկտրահաղորդականությունը։ Պարզեցինք, որ աղը, սոդան և պղնձի սուլֆատի լուծույթները հաղորդիչ են, իսկ շաքարավազի լուծույթը ոչ։ Թորած ջուրը նույնպես հաղորդիչ չէ։
Կան նյութեր որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ չեն և կան նյութեր որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են

en clase

Bandera – Դրոշ

Abogados – փաստաբան

Donde – որտեղ

De donde – որտեղից

Regalo – նվեր

Estudiar – սովորել

Por eso – այդ պատճառով

Vivi – ապրել

Vivo – ապրում եմ

Viajar – ճամփորդել

Padres – ծնողներ

La ciudad – քաղաք

Sociable -շփվող

Verdura – բանջարեղեն

Mantequilla – կարագ

«Ծառերը» Հերման Հեսսե

«Ծառերը» Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ

Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

  • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
    Այս հատվածում փորձում է մեզ հասկացնել, որ մեր խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում։
  • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
    Այս հատվածում ասվում է, որ դու ինչքան էլ հեռու լինես քո հայրենիքից, միևնույն է հայրենիքը պետք է քո մեջ լինի։
  •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
    Այստեղ ասվում է, որ յուրաքանչյուր քայլ ծնունդ է, այսինքն երբ մենք ինչ որ քայլ ենք անում, ստեղծվում է նոր հաջողություններ։
     

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ըստ ստեղծագործության երջանկությունը, հայրենիքը մեր սրտերում պահելն է։ Յուրաքանչյուր խնդիրները մեզ ուժեղացնելու հատկությունը։ Մեր քայլերը, մեր Մայրերը, մեր Հավատը։

Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Իմ երջանկությունը հավատն է։ Եթե հավատաս ամեն ինչ կտրվի, կստացվի։

Ռացիոնալ անհավասարումների համակարգեր և համախմբեր

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 190, 191, 192, 193, 194

ա)Ø
բ)Ø
գ)x∈(-6;-2)∪(1;3)
դ)x∈(-3;4)

ա)Ø
բ)Ø
գ)Ø
դ)x∈(-∞;-3)

ա)x∈(-∞;1)∪(3;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(1;3)
դ)Ø

ա)x∈(-∞;-1)∪(5;10)∪(10;∞)
բ)x∈(-3;-2)
գ)x∈(-∞;3)∪(3;4)∪(4;∞)
դ)Ø

ա)x∈(-4;-2)∪(4;∞)
բ)x∈(-10;-7)∪(-4;-r2)
գ)x∈(2;3)∪(4;∞)
դ)x∈(-∞;3)

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 197, 198

ա)x∈(-∞;-2)∪(-∞;1)∪(3;∞)∪(48;∞)
բ)x∈(-2;2)∪(0;∞)
գ)x∈(-∞;0)∪(-∞;4/11)∪(0,5;∞)[
դ)x∈(-∞;-2)∪(-∞;0)∪(2,4;∞)∪(4;∞)
ե)Ø
զ)x∈(-∞;-3)∪(-2;1)∪(3;∞)

ա)x∈(-∞;-2)∪(-∞;1)∪(0;4)∪(2;3)