Հայաստանի առաջին հանրապետություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Հայաստանի առաջին հանրապետությունը․
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, էլ․ դասագիրք՝ 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ՝ Ավետիք Սահակյանը, Ավետիս Ահարոնյանը, Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյանը): Լևոն Շանթը, Սարգիս Արարատյանը, Սիրական Տիգրանյանը և այլք եղել են փոխնախագահներ: Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից՝ մինիստրներից, նույնպես հաստատվում էին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի կողմից։ ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։
Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների տարբերություններն ու նմանությունները՝
Ակնհայտ տարբերություն է այն, որ Առաջին հանրապետությունում եղել է 4 նահանգ, իսկ Երրորդ հանրապետությունում 10 մարզ (բացառությամբ Երևանը): Փոխվել է նաև նշանաբանը: Առաջին Հանրապետության նշանաբանը եղել է. Մեկ ազգ, մեկ հայրենիք: Երրորդ Հանրապետության նշանաբանն է. Մեկ ազգ, մեկ մշակույթ:

2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.
Հայկական անկախ պետականության վերականգման պատմական նշանակությունը։ Այսպիսով, դարերի ընդմիջումից հետո, հայ ժողովրդի հերոսական մաքառումների արդյունքում, 1918թ․ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դա օրինաչափ պատմական անհրաժեշտություն էր։ Հայաստանի անկախության հռչակումը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ։ Դրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը։ Անկախ պետականության վերականգնումը պայմաններ ստեղծեց ազգային վերածության ու զարգացման համար։ Կարճ ժամանակամիջոցում հայաստանը դարձավ կազմակերպված պետություն՝ բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով՝ իշխանության մարմիններով, տնտեսական-քաղաքական համակարգով, ազգային բանակով, դիվանագիտական կապերով, պատականության խորհրդանիշներով և այլն։ Հակյաստանը, պետական կարուծվացքի ու կառավարման տեսակետից, դեմոկրատական հանրապետություն էր՝ խորհրդարանի գերակայությամբ։ Ծրագվում էր Հայկական հարցի լուծումից հետո ընդունել սահմանադրություն։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհացրիվ հայության հայրենիքը, նրա հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի միավորման կենտրոնը։

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Նկարագրել սպիտակուցների կառուցվածքը և ֆունկցիաները։
Կառուցվածքը։
Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են: Որոշ սպիտակուցներ 100 նմ երկարությամբ թելերի տեսք ունեն, սակայն մեծ թիվ են կազմում 5-7 նմ տրամագիծ ունեցող գնդաձեւ սպիտակուցները:

Ֆունկցիաներ։
Նրանք կատարում են կառուցողական ֆունկցիա: Սպիտակուցներից են կառուցված բջիջների բոլոր տեսակի թաղանթները եւ տարբեր բջջային օրգանոիդները, ինչպես նաեւ արտաբջջային կառույցները:
Բացառիկ է սպիտակուցների կատալիզային ֆունկցիան։ Այդպիսի ֆունկցիայով օժտված սպիտակուցները կոչվում են ֆերմենտներ: Դրանք էապես արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները:
Կա Սպիտակուցների փոխադրական ֆունկցիան, որը ապահովում է տարբեր նյութերի շրջակա միջավայրից դեպի բջիջ, ինչպես նաև բջջից դեպի շրջակա միջավայր կամ էլ բջջի ներսում մի տեղից մյուսը տեղափոխումը։ Սպիտակուցներն ունեն նաեւ շարժողական ֆունկցիա։ Հատուկ կծկող սպիտակուցները մասնակցում են բջիջներին եւ տարբեր օրգանիզմներին բնորոշ բոլոր տեսակի շարժումներին։

2․ Նկարագրել բջջի բաղադրությունը՝ օրգանական և անօրգանական նյութեր, նշել օրինակներով։
Բջջի հիմնական օրգանական նյութերից են սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, կենսաբանական պոլիմերներ և այլն։ Բջջի կազմում ամենամեծաքանակ ամենատարածված անօրգանական նյութը ջուրն (HO) է։ Բջջի անօրգանական նյութերից է նաև աղերը, թթուները, հիմքերը։

3․ Նկարագրել հիդրոֆիլ և հիդրոֆաբ նյութերը, բերել օրինակներ։
Հիդրոֆոլ նյութերը այն նյութերն են, որոնք լուծվում են ջրում, որոնցից են՝ աղերը, թթուները, հիմքերը, որոշ ածխաջրեր, սպիտակուցներ եւ այլն:
Հիդրոֆաբ նյութերը այն նյութերն են, որոնք չեն լուծվում ջրում, որոնցից են՝ ճարպերը, թաղանթանյութը և այլն։