1. Ո՞ր շարքում են գրված միայն ֆիզիկական մարմիններ.
1)քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
2)սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
3)երկաթ, ֆոսֆոր, բաժակ, գրիչ, թթվածին
4)պղինձ, ջուր, սոդա, արծաթ, ոսկի, ջրածին
2. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1)ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2)սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3)սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4)ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
3. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.
1)բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր
2)մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ
3)բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ
4)մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ
4. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.
ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ.
1)3 2)6 3)4 4)5
5. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1)ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
2)կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
3)սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
4)ոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն
6. Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.
1)ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
2)ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
3)թթվածին, ալմաստ, օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
4)երկաթ, ավազ, դոլոմիտ, գրաֆիտ, մարմար
7. Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը` թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.
1)6 2)3 3)4 4)5
8. Քանի՞ բարդ նյութ է գրված` ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, կաուչուկ, հիմք, սախարոզ, ալմաստ, օսլա, օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ, աղ, բութան, օզոն.
1)5 2)7 3)9 4)10
9. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1)Al, HCl, Cu, Na2SO4 3)H2O, N2, MgO, Ni, S8
2)AgBr, H2, CaCO3, P4 4)NaOH, CO2, NH3, CuSO4
10. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1)NaCl, HCl, Cl2, NaHCO3 3)H2, NH3, H2O, CH4
2)KBr, HNO3, CaO, P4 4)N2, Br2, CuSO4, Fe
11. Հետևյալ մոլեկուլներից որոնցու՞մ է առկա և՛ իոնային, և՛ կովալենտային կապ.
ա)H2 բ)CH4 գ)NH3 դ)Na2O2 ե)N2H4 զ)NH4Cl է)CaCl2 ը)Na2O
1)դ, զ 2)ա, բ, գ 3)դ, ե, զ 4) է, ը
12. Սովորական պայմաններում (20 oC) ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1)կալիումի ֆտորիդ, բրոմ, յոդ, ջուր
2)կերակրի աղ, սոդա, կավիճ, սպիրտ
3)քլոր, ածխաթթու գազ, թթվածին, ազոտ
4)կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ, յոդ, օսլա
13. Որո՞նք են մոլեկուլային բյուրեղավանդակով պարզ նյութեր.
ա)Cալմաստ բ)P4 գ)S8 դ)Si ե)I2 զ)Cգրաֆիտ է)Pսև ը)Br2
1)բ, գ, է, ը 2)ա, դ, զ, է 3)բ, դ, զ,ը 4)բ, գ, ե, ը
14. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.
1)միայն պինդ վիճակ 3) միայն հեղուկ վիճակում
2)միայն գազային վիճակում 4)բոլոր երեք վիճակներում
15. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու
խտությունը 19,3 գ/սմ3 է.
1)38,6գ 2)9,65գ 3) 77,2գ 4)4,825գ
16. Ո՞ր մեծությունը կամ հատկանիշը կարող է փոփոխվել քիմիական
ռեակցիաների ընթացքում.
ա)մոլեկուլների թիվը բ)ատոմների թիվը գ)նյութի բնույթը դ)նյութերի գումարային զանգվածը ե) նյութերի գույնը.
1)բ,գ,դ 2)ա,գ,ե 3)ա,բ,ե 4)բ,գ,դ
17. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.
1)ջուրը տաքացնելիս` պղպջակների անջատվելը
2)պղպջակների անջատվելը ջուրը էլեկտրոլիզի ենթարկելիս
3)օզոնի առաջացումը ամպրոպի ժամանակ
4)գլյուկոզի խմորվելը
18. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
ա)անձրևի տեղալը բ)մագնեզիումի այրումը թթվածնում գ)սնդիկի գոլորշիանալը դ)ցինկի փոխազդեցությունը աղաթթվի հետ ե)երկաթի ժանգոտումը զ)սպիրտի թորումը է)պղնձե իրերի կանաչելը
1)ա, բ, գ, դ 2)բ, դ, ե, է 3)բ, դ, ե, զ 4)ա, բ, գ, զ
19. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը.
HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
| Օքսիդներ | Հիմքեր | Թթուներ | Աղեր |
|---|---|---|---|
| Na2O (նատրիումի օքսիդ) | Ca(OH)2 (կալցիումի հիդրօքսիդ) | HNO3 (նիտրաթթու) | AgNO3 (արծաթի նիտրատ) |
| BaO (բարիումի օքսիդ) | Fe(OH)2 ( երկաթի(II) հիդրօքսիդ) | HCl (հիդրոքլորաթթու) | NaCl (նատրիումի քլորիդ) |
| CO2 ( ածխաթթու օքսիդ) | NaOH (նատրիումի հիդրօքսիդ) | H2SO4 (ծծմբաթթու) | CaCl2 (կալցիումի քլորիդ) |
| Al2O3 (ալյումինի օքսիդ) | K2SiO3 (կալիումի սիլիկատ) | H3PO4 (փոսֆորաթթու) | CuSO4 (քոփերի(II) սուլֆատ) |
| MgO (մագնեզիումի օքսիդ) | Al(OH)3 (ալյումինի հիդրօքսիդ) | SO3 (ծծմբի(VI) օքսիդ) |
20. Ո՞ր շարքում են տարրերը ներկայացված ըստ երկրակեղևում դրանց տարածվածության նվազման.
1)ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ
2)սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ
3)թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ
4)թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում
21. Ո՞րն է երկրակեղևում առավել տարածված մետաղը.
1)ալյումին 2)պղինձ 3)երկաթ 4)մագնեզիում
22. Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված տարրը.
1)թթվածին 2)ջրածին 3)ածխածին 4)ազոտ
23. Որքա՞ն է կենսածին տարրերի` C, H, O, N, P, S պարունակությունը կենդանի
օրգանիզմում ըստ զանգվածի (%).
1)24% 2)97% 3)76% 4)62%
24. Երկրակեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են 0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից.
1)2 2)2,5 3)3 4)4
25. Ո՞րն է զանգվածի ատոմային միավորը(զ.ա.մ.).
1)13C ատոմի զանգվածի 1/12 մասը 3)12C ատոմի զանգվածի 1/12 մասը
2)12C ատոմի զանգվածը 4)2H ատոմի զանգվածը
26. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1)միայն էլեկտրոններից
2)նեյտրոններից և էլեկտրոններից
3)պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4)միայն պրոտոններից
27. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1)F, C, P, Si, Na
2)O, C, Li, K, Ba
3)P, O, C, Fe, N
4)K, Na, P, Fe, C
28․ Բնական սիլիցիումը երեք իզոտոպների խառնուրդ է, որոնց մոլային բաժիններն են 28Si – 92%, 29Si – 5% և երրորդ իզոտոպինը 3%: Ո՞րն է երրորդ իզոտոպի զանգվածային թիվը, եթե սիլիցիումի հարաբերական ատոմային զանգվածը 28,11 է.
1)30 2)31 3)27 4)32
29. Օրգանիզմում գլյուկոզի թթվածնավոր և անթթվածին ճեղքումներին մասնակցում է մի նյութ, որի 20 մոլեկուլի զանգվածը 3,256 • 10-21 գ է:
Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
1)98 2)56 3)80 4)40
30. Ո՞ր արտահայտության մեջ է խոսվում թթվածին քիմիական տարրի վերաբերյալ.
1)ստացվում է ջրածնի պերօքսիդի քայքայումից
2)անհրաժեշտ է շնչառության համար
3)վատ է լուծվում ջրում
4)ատոմն ունի 1s22s22p4 էլեկտրոնային բանաձևը
