«Համբերանքի չիբուխը»

Կարդալ «Համբերանքի չիբուխը»պատմվածքը: 
1. Գնահատի՛ր Օհանի վարքը՝ ըմբոստություն պետական աշխատողների դեմ։
Այդ ըմբոստությունը կարելի է դիտարկել երկու կողմից։ Օհանը և ճիշտ էր և սխալ։ Կարծում եմ պետական աշխատողները իրենց պարտքն էին կատարում հանգստացնելով քաղաքը ըմբոստությունից։ Բայց նաև պետական աշխատողները կարող էին արդար գտնվել այդ հարուստներին պատժել իրենց կատարած խտրականության համար։

2. Գնահատիր Օհանի ընկերների վարքը՝ հաշտությունը։
Կարծում եմ սխալ էր իրենց ընկերոջը միայնակ թողնել, քանի որ նրանք միասին ընկան այդ կռվի մեջ և միասին կարող էին շարունակել։ Եվ ներողություն չխնդրել հարուստներից։

3. Ինչո՞ւ Օհանը չհետևեց ընկերներին։ Նա չզիջեց։ Մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք հանձնվել, զղջալ և թողություն ստանալ։ Կարծում եմ ճիշտ վարվեց քանի որ չպետք է խտրականություն դնել աղքատների և հարուստների միջև։

4.Ինչո՞ւ էր Օհան ամին գյուղից հեռու ապրում։ Ինչպե՞ս էր ապրում առանց մարդկանց ու առանց նրանց օգնության։ Օհանը ապրում էր գյուղից հեռու, նա կարող էր ինքնուրույն գյուղատնտեսությամբ զբաղվել, նրա ապրելակերպը ոչ մի կերպ կապ չունի մարդկանց հետ։

5. Դուրս բեր այն տողերը, որտեղ երևում է Օհան ամու առօրյան (ի՞նչ օրենքով էր ապրում)։
Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը՝ Օհան-ամու հավատարիմ, հսկա գամփռը։
– Ես աշխարհաթող եմ եղել, ես էլ գեղն եկող չեմ։ Խոսքս խոսք է։ Աշխատե՜լ։ Քանի ձեռքս բերանս կհասնի, պտի աշխատեմ։ Հո հարտսության համար չե՞մ դատում․ իմ աչքս կուշտ է։ Տղերքս իրենց համար, ես ինձ համար։ Իմ հացս իմ քրտինքովս պտի ուտեմ։

6.Փոխվե՞լ էր Օհան ամին տարիների ընթացքում։ Ի՞նչն էր փոխվել, ի՞նչը՝ ոչ։
Նա այնքան ինքնահավանություն ուներ, որ էլ չէր ուզում այն մարդկանց դեմքերը տեսներ, ովքեր իրեն վատ դրության մեջ էին գցել։

6.Ի՞նչ է նշանակում «համբերանքի չիբուխ»:
«Համբերանքի չիբուխ» է կոչվում, քանի որ Օհան ամին իր ծերության օրերը անց էր կացնում մեկուսացված կյանքով և ծխելով իր չիբուխը նա համբերությամբ սպասում էր մահվան։

7. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ծեծկել-Շատերին ծեծել:
Թոնթնալ-Տրտնջալ, թոնթորալ:
Թյություն-ծխախոտ
Չիբուխ-Ծխամորճ, ծխափող:
Ռես-Գյուղապետ, տանուտեր:
Պրիստավ-Տեղական ոստիկանության պետ մինչհեղափոխական Ռուսաստանում:
Չայդան-թեյաման
Քյոշք-Պարտեզում սարքած հովանոց, տաղավար:
Արունքտեր-Արյան տեր, արյուն թափող, մարդասպան:
Բաշլուղ-Հաստ կտորից (շալից, մահուդից) գլխի ծածկոց՝ վեղարի նման և երկար սուր ծայրերով:
Շինական-Գյուղացիական, գյուղացիների:

8..Բնութագրիր Օհան ամուն:
Օհան ամինը կնճռոտ էր, մազերը նոսր էին և ճերմակ։ Նա լուրջ էր, իմաստուն, աշխատասեր , բայց և ըմբոստ, համառ ու արդարամիտ։

9..Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Կարծում եմ ասելիքը, որ մարդկանց միշտ չէ, որ պետք է վստահել։ Որ չպետք է նաև դավաճանել ընկերոջը։

10. Ինչու՞ է վերնագրված «Համբերանքի չիբուխը»:
Պատմվածում Օհան ամին պատմում էր, որ բատնում մի ընկեր ուներ անունը Միրզա Մեհդին էր, ով նստում էր թաղթին և ասում «քաշենք համբերանքի չիբուխը մինչև ազատության դուռը բացվի»