Թվական, գործնական քերականություն

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ
թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին
(տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը26
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝
-րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում
է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին,
երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում
է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական
թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։
Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 (քանակական) կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661 (ամբողջ թիվ, դասական թվական), արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652 (ամբողջ թիվ, բացարձակ թվական)-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643 (ամբողջ թիվ, բացարձակ թվական)-ին և հիմնականում ավարտվել 652 (ամբողջ թիվ, բացարձակ թվական)-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X (դասական թվական, տասներորդ)դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V (չորորդից-հինգերորդ դարեր, դասական թվական) դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905 (բացարձակ թվական)-ին Թ. Թորամանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 (եռեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ, կոտորակային թվական) մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 (քանակական) կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական (բաշխական) սյուն, տրամագիծը՝ 0,6 (զրո ամբողջ վեց, կոտորակային) մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
Ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութնասուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Ինքնաստուգման առաջադրանքներ

1. Ո՞ր շարքում են գրված միայն ֆիզիկական մարմիններ.

1)քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
2)սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
3)երկաթ, ֆոսֆոր, բաժակ, գրիչ, թթվածին
4)պղինձ, ջուր, սոդա, արծաթ, ոսկի, ջրածին

2. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1)ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2)սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3)սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4)ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.
1)բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր
2)մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ
3)բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ
4)մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. 
ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ.
1)3 2)6 3)4 4)5

5. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1)ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
2)կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
3)սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
4)ոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6. Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.
1)ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
2)ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
3)թթվածին, ալմաստ, օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
4)երկաթ, ավազ, դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը` թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.
1)6 2)3 3)4 4)5

8. Քանի՞ բարդ նյութ է գրված` ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, կաուչուկ, հիմք, սախարոզ, ալմաստ, օսլա, օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ, աղ, բութան, օզոն.
1)5 2)7 3)9 4)10

9. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1)Al, HCl, Cu, Na2SO4 3)H2O, N2, MgO, Ni, S8
2)AgBr, H2, CaCO3, P4 4)NaOH, CO2, NH3, CuSO4

10. Ո՞ր շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.
1)NaCl, HCl, Cl2, NaHCO3 3)H2, NH3, H2O, CH4
2)KBr, HNO3, CaO, P4 4)N2, Br2, CuSO4, Fe

11. Հետևյալ մոլեկուլներից որոնցու՞մ է առկա և՛ իոնային, և՛ կովալենտային կապ.
ա)H2 բ)CH4 գ)NH3 դ)Na2O2 ե)N2H4 զ)NH4Cl է)CaCl2 ը)Na2O
1)դ, զ 2)ա, բ, գ 3)դ, ե, զ 4) է, ը

12. Սովորական պայմաններում (20 oC) ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1)կալիումի ֆտորիդ, բրոմ, յոդ, ջուր
2)կերակրի աղ, սոդա, կավիճ, սպիրտ
3)քլոր, ածխաթթու գազ, թթվածին, ազոտ
4)կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ, յոդ, օսլա

13. Որո՞նք են մոլեկուլային բյուրեղավանդակով պարզ նյութեր.
ա)Cալմաստ բ)P4 գ)S8 դ)Si ե)I2 զ)Cգրաֆիտ է)Pսև ը)Br2
1)բ, գ, է, ը 2)ա, դ, զ, է 3)բ, դ, զ,ը 4)բ, գ, ե, ը

14. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.
1)միայն պինդ վիճակ 3) միայն հեղուկ վիճակում
2)միայն գազային վիճակում 4)բոլոր երեք վիճակներում

15. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2 սմ3 է, իսկ ոսկու
խտությունը 19,3 գ/սմ3 է.
1)38,6գ 2)9,65գ 3) 77,2գ 4)4,825գ

16. Ո՞ր մեծությունը կամ հատկանիշը կարող է փոփոխվել քիմիական
ռեակցիաների ընթացքում.
ա)մոլեկուլների թիվը բ)ատոմների թիվը գ)նյութի բնույթը դ)նյութերի գումարային զանգվածը ե) նյութերի գույնը.
1)բ,գ,դ 2)ա,գ,ե 3)ա,բ,ե 4)բ,գ,դ

17. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.
1)ջուրը տաքացնելիս` պղպջակների անջատվելը
2)պղպջակների անջատվելը ջուրը էլեկտրոլիզի ենթարկելիս
3)օզոնի առաջացումը ամպրոպի ժամանակ
4)գլյուկոզի խմորվելը

18. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
ա)անձրևի տեղալը բ)մագնեզիումի այրումը թթվածնում գ)սնդիկի գոլորշիանալը դ)ցինկի փոխազդեցությունը աղաթթվի հետ ե)երկաթի ժանգոտումը զ)սպիրտի թորումը է)պղնձե իրերի կանաչելը
1)ա, բ, գ, դ 2)բ, դ, ե, է 3)բ, դ, ե, զ 4)ա, բ, գ, զ

19. Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշեք յուրաքանչյուրի անվանումը.
HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

ՕքսիդներՀիմքերԹթուներԱղեր
Na2O (նատրիումի օքսիդ)Ca(OH)2 (կալցիումի հիդրօքսիդ)HNO3 (նիտրաթթու)AgNO3 (արծաթի նիտրատ)
BaO (բարիումի օքսիդ)Fe(OH)2 ( երկաթի(II) հիդրօքսիդ)HCl (հիդրոքլորաթթու)NaCl (նատրիումի քլորիդ)
CO2 ( ածխաթթու օքսիդ)NaOH (նատրիումի հիդրօքսիդ)H2SO4 (ծծմբաթթու)CaCl2 (կալցիումի քլորիդ)
Al2O3 (ալյումինի օքսիդ)K2SiO3 (կալիումի սիլիկատ)H3PO4 (փոսֆորաթթու)CuSO4 (քոփերի(II) սուլֆատ)
MgO (մագնեզիումի օքսիդ)Al(OH)3 (ալյումինի հիդրօքսիդ)SO3 (ծծմբի(VI) օքսիդ)

20. Ո՞ր շարքում են տարրերը ներկայացված ըստ երկրակեղևում դրանց տարածվածության նվազման.
1)ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ
2)սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ
3)թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ
4)թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

21. Ո՞րն է երկրակեղևում առավել տարածված մետաղը.
1)ալյումին 2)պղինձ 3)երկաթ 4)մագնեզիում

22. Ո՞րն է Տիեզերքում ամենատարածված տարրը.
1)թթվածին 2)ջրածին 3)ածխածին 4)ազոտ

23. Որքա՞ն է կենսածին տարրերի` C, H, O, N, P, S պարունակությունը կենդանի
օրգանիզմում ըստ զանգվածի (%).
1)24% 2)97% 3)76% 4)62%

24. Երկրակեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար են 0,48 և 0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի ատոմների թվից.
1)2 2)2,5 3)3 4)4

25. Ո՞րն է զանգվածի ատոմային միավորը(զ.ա.մ.).
1)13C ատոմի զանգվածի 1/12 մասը 3)12C ատոմի զանգվածի 1/12 մասը
2)12C ատոմի զանգվածը 4)2H ատոմի զանգվածը

26. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
1)միայն էլեկտրոններից
2)նեյտրոններից և էլեկտրոններից
3)պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
4)միայն պրոտոններից

27. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1)F, C, P, Si, Na
2)O, C, Li, K, Ba
3)P, O, C, Fe, N
4)K, Na, P, Fe, C

28․ Բնական սիլիցիումը երեք իզոտոպների խառնուրդ է, որոնց մոլային բաժիններն են 28Si – 92%, 29Si – 5% և երրորդ իզոտոպինը 3%: Ո՞րն է երրորդ իզոտոպի զանգվածային թիվը, եթե սիլիցիումի հարաբերական ատոմային զանգվածը 28,11 է.
1)30 2)31 3)27 4)32

29. Օրգանիզմում գլյուկոզի թթվածնավոր և անթթվածին ճեղքումներին մասնակցում է մի նյութ, որի 20 մոլեկուլի զանգվածը 3,256 • 10-21 գ է:
Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
1)98 2)56 3)80 4)40

30. Ո՞ր արտահայտության մեջ է խոսվում թթվածին քիմիական տարրի վերաբերյալ.
1)ստացվում է ջրածնի պերօքսիդի քայքայումից
2)անհրաժեշտ է շնչառության համար
3)վատ է լուծվում ջրում
4)ատոմն ունի 1s22s22p4 էլեկտրոնային բանաձևը

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-24/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
-1920թ․ Մայիսյան ապստամբությունը
-1920-ի գարունը և բոլշևիկների մայիսյան ապստամբությունը․Ալեքսանդր Խատիսյան

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձևակերպումը ստացավ և Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16–ի Ռուս–թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ–ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով:
Ներկայիս Հայաստանի կյանքը գրեթե չի տարբերվում առաջին հանրապետության կյանքից, քանի որ մենք մինչ այսօր ունենք կոնֆլիկտներ Թուրքիայի, Ադրբեջանի հետ և մենք մեր հույսը դնում ենք կրկին Ռուսաստանի վրա, սակայն Ռուսաստանը օգնում է Ադրբեջանին մեր դեմ:

2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության պատճառները, նպատակը, գործիչներին և նշանակությունը /բլոգային աշխատանք/.
1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։
Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։
Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։

Baker Street

Baker Street: Best known for Arthur Conan Doyle’s famous literary character, private detective Sherlock Holmes. According to the author’s fiction, the detective lived at 221 b Baker Street, a house that does not actually exist. The street got its name in honor of the architect William Baker (in the 18th century). Baker Street was originally home to landlords, but now it’s mostly real estate.
The street runs south of Regent’s Park, parallel to Gloucester Place, crossing Marylebone Road, York Street, Portman Square and Wigmore Street. Orchard Street begins at the intersection of Wigmore Street and Baker Street, which in turn ends at the intersection with Oxford Street.
The metro station of the same name is located on the street. There is a lost and found office next to the station. Baker Street Station is the first metro station in the world. In 1990, the Sherlock Holmes Museum opened on Baker Street. As a result, the hero of the novel had a real house, in the corner of the Madame Tussauds museum. Next to it is a shop dedicated to the Liverpool Beatles quartet, and in front of it is a rock music shop.
Many literary and cartoon characters have lived in Baker Street.Sherlock Holmes, Secret Agent Danger Mouse, Sexton Black, James Black. British singer Jerry Rafferty released the song «Baker Street» in 1978, which reached number two on the Billboard Hot 100. In 2008, the film The Bank Job was made, which told the story of the 1971 Lloyd’s Bank robbery. Dr. House was registered at 221B Baker Street, Princeton, New Jersey. It can be known by looking at his documents in the 13th episode of the 7th season.

Հարի Բրաունի նամակը դստերը

Հարի  Բրաունի  նամակը  դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե ինչ—որ մեկը քեզ սիրում է,  ուրեմն`  դույուրահատուկ ես,  դու նրան դարձնում ես երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել,  ընկերություն անել ինձ հետ,  սիրել,  ապահովել իմ զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Առաջադրանքներ


Ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։

  • Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
    Այս հատվածում փորձում է հեղինակը ասել, որ ոչ ոք պարտական չեն մեզ։ Նրանք ապրում են իրենց համար դու քո։ Դու ունես քո խնդիրները նրանք իրենց։ Եվ այդ ամենից ելնելով, ոչոք պարտական չի մեզ։ Համաձայն եմ այս պնդման հետ։
  • Եթե  ինչ-որ  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:
    Այս հատվածում, կարծում եմ հեղինակը ուզում է ասել, որ մարդուն պետք է սիրել այնպիսին ինչպիսին, որ ինքը կա։ Համաձայն չեմ այս մտքի հետ։ Ինչու, որովհետև մարդը կարող է լինել յուրահատուկ, բայց նաև կարող է լինել մի ուրիշ բացասական գիծ ունեցող։ Կարող է նաև ընդհանրապես յուրահատուկ։ Մարդկանց պետք է սիրել։
  • Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
    Այս հատվածում հեղինակը փորձում է հասկացնել, որ առաջինը պետք է քեզ կարևորես, առաջինը քեզ ընդունես հետո արդեն այն մարդկանց, որոնց կարևորում ես։ Կարծում եմ համաձայն եմ այս մտքի հետ։
  • Ոչ  ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:
    Համաձայն եմ, քանի որ կան մարդիկ, որոնց մենք անպատճառ սիրում ենք, հարգում ենք։ Մարդկանց պետք է առանց որևիցե շահի սիրել։

Բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։
Կարծում եմ նամակի հեղինակը իմաստուն էր, ճիշտ է կային մտքեր, որոնց ես համաձայն չէի, բայց կարծում եմ մյուսների համար, ովքեր կարծում են, որ այս բոլոր մտքերը ճիշտ էին, նրանց համար նամակի հեղինակը իմաստուն էր։

Բջջի հիմնական օրգանոիդները

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,3

Նկարագրել որևէ օրգանոիդի կառուցվածքը և ֆունկցիան ` համեմատելով (համապատասխանեցնել)մեզ շրջապատող կառույցների հետ(ծառ, էլեկտրոկայան, բժիշկ, հիվանդանոց, տնօրեն, զինվոր և այլն)
Բժիշկ.

Կառուցվածքը. օրգանոիդները, ինչպես բժիշկները, բաղկացած են տարբեր տեսակի բջիջներից, որոնք նման են հիվանդանոցի մասնագիտացված բժշկական մասնագետներին:
Գործառույթը. Օրգանոիդները արժեքավոր տեղեկատվություն են տալիս հիվանդությունների և բուժման արձագանքների մասին, ինչպես բժիշկները ախտորոշում են հիվանդությունները և նշանակում համապատասխան բուժում:
Հիվանդանոց:

Կառուցվածք. օրգանոիդները, որոնք նման են հիվանդանոցի, ունեն տարբեր տեսակի բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է հատուկ գործառույթներ, որոնք նման են հիվանդանոցի տարբեր բաժանմունքներին:
Գործառույթը. Ինչպես հիվանդանոցը, օրգանոիդները ծառայում են որպես հետազոտության, ախտորոշման և բուժման մշակման հարթակ՝ հնարավորություն տալով գիտնականներին փորձարկել դեղերը և թերապիաները:

Լրացուցիչ աշխատանք

Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Գործնական քերականություն

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրփել, հղփանալ, ուրբաթ, Քերոփ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոп, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովվել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

Լրացնել բաց թողնված տառերը:(ձ կամ ց) 

Արձակուրդ,բարձրադիր,դարձյալ,ընթերցել,հարցարան,դեղձ,քաղցրահամ,օձաձև,սառցակալել,աղցան,հացթուխ,հացկերույթ,քաղցած,լվացք,վրձին,փոցխել,արցունք,տողադարձ,վարձել,արևադարձ,բարձել,մերձավոր,ընդարձակ,արձանագործ,օձագալար,ուրց,փորձառու,շրջադարձ,տողադարձ:

Լրացնել բաց թողնված տառերը: (ջ կամ չ)

Վերջակետ,նկարչական,արջ,թրջել,փախչել,առաջարկ,առջև,մեջք,ոչխար,առաջին,միջատ,գրիչ,իջեցում,..վերջացնել,չարչարվել,թրջոց,աչքաբաց,աջակողմ,հաղարջ,թռչել,ոչխար,ամբողբ,աղջիկ,իջնել,աչք,մինչև,գրչաման:

Լրացնել բաց թողնված տառերը: խ կամ ղ)

Սանդուղք,տախտակ,վախկոտ,խախտել,խաղող,թուխս,ողկույզ,խեղդել,խեղճ,բախտավոր, թղթապանակ,շաղգամ,կեղտոտ,ուղտապան,կեղտոտ,մառախլապատ,ծաղկանոց,թխպել,կողպեք,ճեղք,ծախս,կաղել: